«Երիտասարդ գնչուհին» կամ «Գնչուհին դափով որսում է իրեն նետված դրամը» (լատիշ․՝ Jaunā čigāniete), Կարլ Գունի 1870 թվականին ստեղծած կտավը[1]։ Գտնվում է Լատվիայի գեղարվեստի ազգային թանգարանի հավաքածուում։

«Երիտասարդ գնչուհին»
տեսակգեղանկար
նկարիչԿարլ Գուն
տարի1870
բարձրություն125
լայնություն90
ժանրկենցաղային ժանր
նյութկտավ յուղաներկ
գտնվում էԼատվիա Լատվիա Ռիգա
հավաքածուԼատվիայի գեղարվեստի ազգային թանգարան
կայք
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

1870 թվականին փարիզյան սալոնի ցուցահանդեսից հետո Կարլ Գունը մեկնում է Նորմանդյան կղզիներ, Նորմանդիա, ապա՝ Բելգիա, որտեղ էլ հավանաբար ստեղծել է «Երիտասարդ գնչուհին» կտավը[2]։ Նկարչի այս ոճի աշխատանքը՝ «մեկ ֆիգուրով կոմպոզիցիա», բարձր է գնահատվել։ Երիտասարդ գնչուհու փխրուն մարմինը, աղերսող հայացքը, ընկնող մետաղադրամի դիմաց պարզած դափը, այս բոլոր տարրերը համալրում են կոմպոզիցիան, որտեղ սոցիալականը միախառնվում է ռոմանտիկ մոտիվներին։

Ակադեմիական ավանդույթներին համահունչ՝ կտավը ստեղծելիս յուրաքանչյուր տարր հաշվի է առնվել՝ կիրառելով նկարչին բնորոշ արտահայտչամիջոցներ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել