Ինգրիդ Բերգման
Ինգրիդ Բերգման (շվեդ.՝ Ingrid Bergman, օգոստոսի 29, 1915[1][2][3][…], Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4] - օգոստոսի 29, 1982[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), թատրոնի և կինոյի շվեդ հայտնի դերասանուհի, խաղացել է ամերիկյան և եվրոպական ֆիլմերում, Օսկարի եռակի և Ոսկե Գլոբուսի քառակի դափնեկիր։
Ինգրիդ Բերգման շվեդ.՝ Ingrid Bergman | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 29, 1915[1][2][3][…] |
Ծննդավայր | Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4] |
Մահացել է | օգոստոսի 29, 1982[1][2][3][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Հյուսիսային գերեզմանատուն[5][6][7][…] |
Կրթություն | Dramatens elevskola? և Palmgrenska samskolan? |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրոն | լյութերականություն |
Մասնագիտություն | ինքնակենսագիր, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Յուստուս Բերգման |
Ամուսին(ներ) | Ռոբերտո Ռոսսելինի և Lars Schmidt? |
Համատեղ ապրող(ներ) | John Van Eyssen? |
Երեխա(ներ) | Պիյա Լինդստրյոմ, Isotta Ingrid Rossellini? և Իզաբելլա Ռոսսելլինի |
Պարգևներ և մրցանակներ | |
ingridbergman.com | |
Կենսագրություն և կարիերա
խմբագրելԻնգրիդ Բերգմանը ծնվել է 1915 թվականին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։ Նա մանուկ հասակից մեծացել է առանց ծնողների։ 3 տարեկանում մահացել է մայրը, իսկ 13 տարեկանում հայրը՝ Յուստուս Սեմուել Բերգմանը, ով մասնագիտությամբ դերասան և լուսանկարիչ էր։ Նրան խնամքի տակ է վերցնում իր հորեղբայր՝ Օտտո Բերգմանը, ով ուներ 5 երեխա։
Արդեն 17 տարեկանում Ինգրիդ Բերգմանին աշխատանքի են վերցնում Ստոկհոլմի թագավորական դրամատիկական թատրոնում[11]։ Բերգմանը թատրոնում երկար չի մնում և տեղափոխվում է կինեմատոգրաֆ։ Կինոյում նա խաղում է նկարահանվելով էպիզոդիկ դերերում։ Առաջին քիչ թե շատ մեծ դերը կինոյում 1934 թ. «Կոմսը Մունկբրուից» ֆիլմն էր։ Շվեդական մոտ մեկ տասնյակ ֆիլմերում խաղալուց հետո պրոդյուսեր Դևիդ Սելեզնիկը նրան հրավիրում է Հոլիվուդ խաղալու «Ինտերմեցցո» ֆիլմում։ ԱՄՆ-ում նա անցնում է դերասանական վարպետության դասեր Միխայիլ Չեխովի դպրոցում։
1942 թվականին Բերգմանը նկարահանվում է իր թերևս ամենանշանավոր ֆիլմում «Կասաբլանկայում», ուր իր խաղընկերն էր Համֆրի Բոգարտը։ Ֆիլմը շատ մեծ հաջողություն է ունենում, իսկ Բերգմանը դառնում է հոլիվուդյան առաջին մեծության աստղ։ Նրա հաջորդ աշխատանքները կինոյում նույնպես շատ հաջողակ էին՝ «Դոկտոր Ջեքիլը և Միստր Հայդը», «Ու՞մ մահն է գուժում զանգը», «Գազային լույս» և այլն։
1949 թվականին նա հեռանում է Հոլիվուդից, բաժանվում առաջին ամուսնուց՝ Փեթեր Արոն Լինդստրեմից և ամուսնանում իտալացի նշանավոր ռեժիսոր Ռոբերտո Ռոսսելինիի հետ։ 1950 թվականից մինչև 1964 թվականը Իտալիայում, ամուսնու՝ ռեժիսոր Ռոբերտո Ռոսսելինիի ղեկավարությամբ նկարահանվում է «Ստրոմբոլի» (1950), «Եվրոպա-51» (1952), «Ճանապարհորդություն Իտալիայում (1954) և այլ ֆիլմերում։ Դերասանական մենաշնորհը չսահմանափակելով մի երկրի կինոարվեստում, նա ամենուր արժանանում է մեծ հաջողության, աշխատակցում է համաշխարհային ճանաչման արժանացած այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ժան Ռենուարը, Սիդնեյ Լյումենը, Անատոլ Լիտվակը, Ջորջ Կյուքորը և ուրիշներ։ Կանացի լավագույն դերակատարման համար Բերգմանը եռակի արժանացել է ամերիկյան կինոարվեստի և գիտությունների ակադեմիայի «Օսկար» մրցանակին։ Այդ տարիներին նա նկարահանվում է Ռոսսելինիի ֆիլմերում, միաժամանակ նաև խաղալով թատրոնում։ 1974 թվականին Բերգմանը վերադառնում է Շվեդիա։ Իրեն արված առաջարկություններին՝ մասնակցելու սարսափ ֆիլմերում, Բերգմանը պատասխանել է.- «Ավելի լավ է հին ժապավեններս դիտեմ հեռուստատեսությամբ, քան թե նկարահանվեմ այնպիսի կինոժապավեններում, որոնք վնասելու են իմ և աշխարհի միլիոնավոր երեխաներին։ Արդյոք անհեթեթություն է հավատալ, որ վերադառնալու են այն ժամանակները, երբ իշխում էին գեղեցիկ, մաքուր և իսկական բարձրարվեստ կինոնկարները[12]։
Ռոսսելինիից նա ունենում է 3 երեխա, նրա երեխաներից Իզաբելլա Ռոսսինին նույնպես դառնում է դերասանուհի։ 1957 թվականին նա բաժանվում է ամուսնուց։ 1973 թվականին նա դառնում է Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահ[13]։
1973 թվականին նրա մոտ հայտնաբերում են կրծքի քաղցկեղ, 1982 թվականի օգոստոսի 29-ին՝ իր ծննդյան օրը, նա մահանում է այդ հիվանդությունից։
Ֆիլմագրություն
խմբագրելԽաղացել է մոտ 50 ֆիլմում, դրանցից առավել հայտնիներից են՝
Մրցանակներ և ճանաչումներ
խմբագրելԱմերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 4-րդ տեղում է։ Ընդհանուր թվով խաղացել է 50-ից ավելի ֆիլմերում, 3 անգամ ստացել է Օսկար, որոնցից 2-ը հեղինակավոր Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում (ներկայացված է եղել 7 անգամ), 4 անգամ Ոսկե Գլոբուս (ներկայացված է եղել նույնպես 7 անգամ), նաև Էմմի, Սեզար, BAFTA և այլ կինոմրցանակների դափնեկիր է։
1960 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա անվան աստղը[14]։ Ինգրիդ Բերգմանի պատվին է կոչվում վարդի մի տեսակ[15]։
Հոնորարներ
խմբագրել- 1939 - «Ինտերմեցցո», $ 20 000
- 1941 - «Ցասում երկնքում», $ 34 000
- 1942 - «Կասաբլանկա», $ 25 000
- 1943 - «Ու՞մ մահն է գուժում զանգը», $ 3 177 083
- 1944 - «Գազային լույս», $ 7 515 625
- 1948 - «Հաղթական կամար», $ 175 000
- 1948 - «Ժաննա դ'Աևկ», $ 245 000
- 1950 - «Ստրոմբոլի, Աստծո երկիր», $ 17 500 000
- 1956 - «Անաստասիա», $ 250 000
- 1958 - «Թանկագին սըր», $ 7 500 000
- 1964 - «Դեղին ռոլս-ռոյս», $ 275 000
- 1969 - «Կակտուսի ծաղիկը», $ 800 000
- 1974 - «Սպանություն արևելյան ճեպընթացում», $ 100 000
- 1976 - «Ժամանակի գործը», $ 250 000
Նկարներ
խմբագրել-
Բերգմանը 14 տարեկանում
-
1944 թ. ամերիկյան թերթերից մեկի լուսանկար
-
Ռոբերտո Ռոսսելինիի հետ
-
«Կասաբլանկա» ֆիլմում Համֆրի Բոգարտի հետ
-
«Դոկտոր Ջեքիլը և Միստր Հայդը» ֆիլմում
-
«Վատ համբավ» ֆիլմում
-
«Սուրբ Մարիի զանգերը» ֆիլմում
-
«Ում մահն է գուժում զանգը» ֆիլմում Գերի Կուպերի հետ
-
«Գազային լույս» ֆիլմում
-
Ինգրիդ Բերգմանի գերեզմանը
-
Ինգրիդ Բերգմանի արձանը Շվեդիայում
-
Ինգրիդ Բերգմանի վարդ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Hedvig Eleonora kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/SSA/0006/C I/43 (1913-1916), bildid: 00012320_00128 — P. 141.
- ↑ https://www.svenskagravar.se/gravsatt/84191e6d-fd6a-4653-bde5-9ad980f34135 — Svenskagravar.se.
- ↑ Svenska - 8 Ingrid Bergmans familjegrav
- ↑ Norra begravningsplatsen - Sydvästra delen 4 - Skådespelerskan Ingrid Bergman (1915-1982) — kulturgravar.se.
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1975
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1945
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1957
- ↑ Chandler, Charlotte (2007). Ingrid: Ingrid Bergman, A Personal Biography. New York: Simon & Schuster. էջեր 30–31. ISBN 0-7432-9421-1.
- ↑ Կինոռեժիսորներ, դերասաններ։ Հակոբ Թահմիզյան, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան-1978։ Հ. 1, Էջ 52-53։
- ↑ «Ingrid Bergman PRESIDENT OF THE JURY Ingrid BERGMAN». Cannes Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Ինգրիդ Բերգմանի աստղը Հոլիվուդյան փառքի ծառուղում
- ↑ Ingrid Bergman վարդի տեսակի նկարագրություն HelpMeFind.com կայքում
Գրականություն
խմբագրելԱնգլերեն
խմբագրել- Bergman, Ingrid and Burgess, Alan (1980). Ingrid Bergman: My Story. New York: Delacorte Press. ISBN 0-440-03299-7.
- Chandler, Charlotte (2007). Ingrid: Ingrid Bergman, A Personal Biography. New York: Simon & Schuster. ISBN 0-7432-9421-1.
- Leamer, Laurence (1986). As Time Goes By: The Life of Ingrid Bergman. New York: Harper & Row. ISBN 0-06-015485-3.
- Dagrada, Elena (2008). Le Varianti Trasparenti. I Film con Ingrid Bergman di Roberto Rossellini. Milano: LED Edizioni Universitarie. ISBN 978-88-7916-410-8.
Ռուսերեն
խմբագրել- Бергман, Ингрид; [ Бёрджесс, Алан ]. Моя жизнь / Послесловие В. С. Соловьёва. М.: Радуга, 1988. - 493 с.: илл. - ISBN 0-440-14085-4, ISBN 5-05-002299-1
- Спото, Дональд. Ингрид Бергман. Смоленск: Русич, 1998. - 512 с. - ISBN 5-88590-884-2, ISBN 0-06-018702-6 («Женщина-миф»)
- Краснова Г. Ингрид Бергман: От интермеццо до сонаты // Видео-Асс Премьер - Premiere. 1995. № 28. С.40 - 43.
- Мышкина, Анна. Ингрид Бергман, святая грешница // Караван историй. 1999. Декабрь. С. 26 - 40.
- Иванова, Александра. Ингрид Бегрман: Любовь по правилам и без // Имена. 2007. С.82 - 94.
- Ингрид Бергман: Девушка с севера: Фотобиография // Gala Биография. 2008. № 8, август. С.132 - 145.
- Вахрамов, Владимир. Лучезарная Ингрид // Новый взгляд : газета. - Москва, 2008. - № 09 (419). - С. 01.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2020-03-31 Wayback Machine
- Internet Movie Database կայքում
- ԿինոՊոիսկ կայքում
- նկարներ և կենսագրական փաստեր
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգրիդ Բերգման» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգրիդ Բերգման» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |