Մայքլ Քերթիս (անգլ.՝ Michael Curtiz, հայտնի է նաև Manó Kaminer, Mihály Kertész, Michael Kertész անուններով. դեկտեմբերի 24, 1886(1886-12-24)[1][2], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[3] - ապրիլի 10, 1962(1962-04-10)[4][1], Sherman Oaks, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ծագումով հունգարացի հրեա կինոռեժիսոր, դերասան ու գրող, ով համարվում է 1930-1940-ական թվականների հոլիվուդյան ամենահամբավավոր և ամենաբեղմնավոր կինոգործիչներից մեկը. ընդհանուր առմամբ նկարահանել է 166 ֆիլմ, որոնցից 102-ը՝ Հոլիվուդում:

Մայքլ Քերթիս
անգլ.՝ Michael Curtiz
Kertesz Mihaly Delibab 1933.jpg
Ծնվել էդեկտեմբերի 24, 1886(1886-12-24)[1][2]
ԾննդավայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[3]
Մահացել էապրիլի 10, 1962(1962-04-10)[4][1] (75 տարեկանում)
Մահվան վայրSherman Oaks, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of Hungary.svg Հունգարիա[5]
ԱՄՆ
Ավստրո-Հունգարիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր
ԱմուսինBess Meredyth?, Lili Damita? և Lucy Doraine?
Պարգևներ և
մրցանակներ
Օսկար լավագույն ռեժիսորի համար
Michael Curtiz Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Մայքլ Քերթիսը[6] ·[7] ·[8] ·[9] ·[10] ·[11] ·[12] ծնվել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, հրեական ունևոր ընտանիքում: 17 տարեկանում անդամագրվել է կրկեսի ստեղծագործական խմբին, որոշ ժամանակ աշխատել որպես կրկեսի դերասան, ապա ընդունվել է Markoszy համալսարան[13], այնուհետև՝ թատերական արվեստի թագավորական ակադեմիա (ներկայումս՝ թատրոնի և կինոյի համալսարան), որն ավարտել է 1906 թվականին: 1912-ից, Mihály Kertész անվամբ, ծավալել է իր ստեղծագործական գործունեությունը որպես դերասան և բեմադրիչ[7] ·[14]: 1913-ին տեղափոխվել է Դանիա և Nordisk Film ստուդիայում մասնակցել «Ատլանտիս» ֆիլմի նկարահանումներին՝ որպես դերասան և ռեժիսորի օգնական: Աշխատել է նաև Շվեդիայում՝ իբրև նորություններ նկարահանող օպերատոր և ռեժիսորներ Վիկտոր Շյոստրյոմի ու Մորից Ստիլլերի օգնական: 1914 թվականին վերադարձել է Հունգարիա և զգալի ավանդ ներդրել հունգարական կինոյի կայացման գործում. մինչև 1917 թվականը հասցրել է նկարահանել 14 կինոնկար, այդ թվում՝ հունգարական ազգային կինեմատոգրաֆիայի առաջին լուրջ հաջողությունը համարվող Bánk bán-ը (1914): 1919 թվականին, երբ ծավալվել են քաղաքացիական կռիվներն ու «սպիտակ տեռոր»-ը հրեաների, կոմունիստների ու մտավորականների նկատմամբ, ստիպված՝ լքել է Հունգարիան և անցել Ավստրիա: Կինոյում նրա կարիերան կարելի է բաժանել չորս փուլի. հունգարական (1912-1918), ավստրիական (1919-1925), գերմանական (1925-1926) և ամերիկյան (1926-1961):

Քերթիսը Հոլիվուդ է եկել 1926 թվականին, Ուորներ Բրազերսի հրավերով և 1930-1940-ական թվականներին դարձել այդ ստուդիայի առավել կարևոր ռեժիսորը[15][16]: Այստեղ նա նկարահանել է մի ամբողջ շարք ֆիլմեր, որոնք դասվել են կինոյի դասական երկերի շարքը[17][18]: Ահա դրանց ոչ ամբողջական ցանկը. Captain Blood (1935), The Charge of the Light Brigade (1936), The Adventures of Robin Hood (1938), The Sea Hawk (1940), Casablanca (1942)[19] ·[20] ·[21] (վերջինիս համար արժանացել է հեղինակավոր Օսկար կինոմրցանակի)...

Մայքլ Քերթիսը մահացել է 1962 թվականին, Հոլիվուդում, քաղցկեղից: Թաղվել է Գլենդեյլում, Forest Lawn Memorial Park-ում[22]: 1960 թվականի փետրվարի 8-ին Հոլիվուդի Փառքի ծառուղում տեղի է ունեցել նրա անունը կրող աստղի բացման հանդիսավոր արարողությունը[23]:

Քերթիսի մասինԽմբագրել

Ըստ որոշ աղբյուրների՝ 1928 թվականին աստվածաշնչյան թեմաներով «Նոյի տապանը» ֆիլմի ջրհեղեղի տեսարանը նկարահանելիս Քերթիսը, անտեսելով գլխավոր օպերատորի խորհուրդը, ստատիստներին չի փոխարինել մանեկեններով: Հետևանքը եղել է այն, որ երկու հոգի վիրավորվել են, երեք հոգի էլ՝ խեղդվել[24] ·[25]:

ՖիլմագրությունԽմբագրել

Տարին Ֆիլմի վերնագիրը հայերեն Բնագրի վերնագիրը Նշումներ
1934 Ասպետ Ջիմին Jimmy the Gent
1935 Առաջին էջի կին Front Page Woman
Նավապետ Բլուդ Captain Blood Առաջադրվել է Օսկար-ի (ռեժիսուրայի համար)
1938 Ռոբին Հուդի արկածները The Adventures of Robin Hood Առաջադրվել է Օսկար-ի («Լավագույն ֆիլմ» անվանակարգում)
Կեղտոտ դեմքերով հրեշտակներ Angels with Dirty Faces Առաջադրվել է Օսկար-ի (ռեժիսուրայի համար)
Չորս դուստր Four Daughters Առաջադրվել է Օսկար-ի (ռեժիսուրայի համար)
1939 Դոջ սիթի Dodge City
Եղիսաբեթի ու Էսսեքսի անձնական կյանքերը The Private Lives of Elizabeth and Essex
1940 Սանտա Ֆեի ճամփան Santa Fe Trail
Վիրջինիա սիթի Virginia City
Ծովաբազեն The Sea Hawk
1942 Կասաբլանկա Casablanca Արժանացվել է Օսկար-ի (ռեժիսուրայի համար)
Յանկի Դուդլ Դենդի Yankee Doodle Dandy Առաջադրվել է Օսկար-ի (ռեժիսուրայի համար)
1945 Միլդրեդ Փիրս Mildred Pierce
1946 Գիշեր ու զօր Night and Day
1950 Բեկման կետ The Breaking Point
1954 Ճերմակ Ծննդյան տոներ White Christmas
Եգիպտացին The Egyptian
1955 Մենք հրեշտակ չենք We're No Angels

ԳրականությունԽմբագրել

  • Christian Viviani, Michael Curtiz, Anthologie du cinéma n° 73, L'Avant-scène, 1973 OCLC 1054905 ; repris dans Anthologie du cinéma tome 8, L'Avant-scène : C.I.B., 1974 OCLC 489915908
  • René Noizet, Tous les chemins mènent à Hollywood : Michael Curtiz, L'Harmattan, 1997 2738456677
  • The Many Cinemas of Michael Curtiz, par R. Barton Palmer, sous la direction de Murray Pomerance, éd. University of Texas Press, 2018[26],
  • Michael Curtiz: A Life in Film, par Alan K. Rode, éd. The University Press of Kentucky, 2017[27] ·[28] ·[29],
  • The American Films of Michael Curtiz, par R. J. Vitone, éd. Scarecrow Press, 1986[30].

Հոդվածներ և հարցազրույցներԽմբագրել

  • 'Casablanca' director Michael Curtiz is finally getting the recognition he deserves, par Kenneth Duran pour le Los Angeles Times, 2018[31],
  • No Mistakes, par David Thomson, pour The New York Review of Books, 2018[32],
  • The versality, vitriol and vision of Michael Curtiz, par Mark Burger pour Yes! Weekly[33], 2018
  • The unknown director behind one of the most famous movies of all time, par J.P O'Malley pour The Times of Israël, 2018[34],
  • A Nice Guy in Noirland Reaches 'The Breaking Point', par James Plath pour le webzine PopMatters, 2017,
  • François d’Assise superstar (Francis of Assisi, Michael Curtiz, 1961), par Charlotte Aumont pour la revue Double Jeu, 2016[35],
  • The Essentials: 5 Of Michael Curtiz's Greatest Films, par Oliver Lyttelton pour IndieWire, 2012[36],
  • The Comancheros (1961), par Christopher Lloyd, pour The Film Yap, 2011[37],
  • Actor With Guitar, par Howard Thomson, pour The New York Times, 1958[38],
  • The screen :Three newcomers arrive here, 'I'll See You in My Dreams,' a Picture About Gus Kahn, Opens at Music Hall, par Bosley Crowther pour The New York Times, 1951[39]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #11867076X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Museum of Modern Art online collection
  6. https://www.britannica.com/biography/Michael-Curtiz 
  7. 7,0 7,1 https://www.thefamouspeople.com/profiles/michael-curtiz-7648.php 
  8. https://www.gradesaver.com/author/michael-curtiz 
  9. http://www.hollywoodsgoldenage.com/moguls/michael_curtiz.html 
  10. https://www.rottentomatoes.com/celebrity/michael_curtiz 
  11. http://cinema.encyclopedie.personnalites.bifi.fr/index.php?pk=8957 
  12. http://cinema-anglo-saxon.fr/dossiers/Michael_Curtiz 
  13. https://www.cineclubdecaen.com/realisat/curtiz/curtiz.htm 
  14. ։ 2014-12-24 http://greatentertainersarchives.blogspot.com/2014/12/born-on-this-day-michael-curtiz.html 
  15. http://www.theyshootpictures.com////curtizmichael.htm 
  16. Dictionnaire du cinéma, Jean-Loup Passek, Larousse, 2006, p. 194.
  17. https://www.ultimatemovierankings.com/michael-curtiz-movies/ 
  18. Michael Curtiz, maître du baroque, par Victor Roland Bérard et Patrick Cannière, La Revue du Cinéma, n° 369, février 1982
  19. https://www.encyclopedia.com/places/africa/morocco-political-geography/casablanca 
  20. ։ 2019-04-07 http://www.lebleudumiroir.fr/critique-casablanca-film/ 
  21. ։ 2012-02-07 https://oblikon.net/critiques/critique-de-casablanca-de-michael-curtiz/ 
  22. https://www.findagrave.com/memorial/5007/michael-curtiz 
  23. http://www.walkoffame.com/michael-curtiz 
  24. http://www.cinestranger.com/2016/11/michael-curtiz.html 
  25. ։ 2014-03-12 https://variety.com/gallery/catastrophic-on-set-accidents-timeline/ 
  26. https://www.goodreads.com/book/show/36660817-the-many-cinemas-of-michael-curtiz 
  27. http://kentuckypress.com/live/title_detail.php?titleid=2584#.XKy8OTD7TyM 
  28. https://www.goodreads.com/book/show/34409188-michael-curtiz 
  29. https://historynewsnetwork.org/article/168274 
  30. https://www.goodreads.com/work/best_book/2764460-the-american-films-of-michael-curtiz 
  31. https://www.latimes.com/entertainment/movies/la-et-mn-michael-curtiz-ucla-20180104-story.html 
  32. |langue=en|auteur1=|prénom1=David|nom1=Thomson|titre=No Mistakes|périodique=The New York Review of Books|date=2018-12-20|issn=0028-7504|lire en ligne=https://www.nybooks.com/articles/2018/12/20/michael-curtiz-casablanca-no-mistakes/%7Cconsulté le=2019-04-09|pages=}}
  33. https://yesweekly.com/ 
  34. https://www.timesofisrael.com/the-unknown-director-behind-one-of-the-most-famous-movies-of-all-time/ 
  35. |langue=fr|prénom1=Charlotte|nom1=Aumont|titre=François d’Assise superstar (Francis of Assisi, Michael Curtiz, 1961)|périodique=Double jeu. Théâtre / Cinéma|numéro=13|date=2016-12-31|issn=1762-0597|doi=10.4000/doublejeu.335|lire en ligne=http://journals.openedition.org/doublejeu/335%7Cconsulté le=2019-04-09|pages=47–54}}
  36. ։ 2012-04-10 https://www.indiewire.com/2012/04/the-essentials-5-of-michael-curtizs-greatest-films-252657/ 
  37. ։ 2011-06-13 http://www.thefilmyap.com/movies/the-comancheros-1961/ 
  38. |langue=en-US|prénom1=Howard|nom1=Thompson|titre=Actor With Guitar|périodique=The New York Times|date=1958-07-04|issn=0362-4331|lire en ligne=https://www.nytimes.com/1958/07/04/archives/actor-with-guitar.html%7Cconsulté le=2019-04-09}}
  39. |langue=en-US|prénom1=Bosley|nom1=Crowther|titre=THE SCREEN: THREE NEWCOMERS ARRIVE HERE; 'I'll See You in My Dreams,' a Picture About Gus Kahn, Opens at Music Hall|périodique=The New York Times|date=1951-12-07|issn=0362-4331|lire en ligne=https://www.nytimes.com/1951/12/07/archives/the-screen-three-newcomers-arrive-here-ill-see-you-in-my-dreams-a.html%7Cconsulté le=2019-04-09}}

Արտաքին հղումներԽմբագրել