Բացել գլխավոր ցանկը

Իզաբելլա Ֆյորելլա Էլետտրա Ջովաննա Ռոսսելլինի (իտալ.՝ Isabella Fiorella Elettra Giovanna Rossellini, հունիսի 18, 1952(1952-06-18)[1][2][3][4][5][6], Հռոմ, Իտալիա[1]), իտալացի կինոդերասանուհի և մոդել:

Իզաբելլա Ռոսսելլինի
Isabella Rossellini Cannes 2015.jpg
Ծննդյան թիվ՝հունիսի 18, 1952(1952-06-18)[1][2][3][4][5][6] (67 տարեկան)
Ծննդավայր՝Հռոմ, Իտալիա[1]
Քաղաքացիություն՝Flag of Italy.svg Իտալիա
Մասնագիտություն՝դերասանուհի, մոդել, կինոռեժիսոր, գրող, ինքնակենսագիր, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Պարգևներ՝Rachel Carson Award
IMDb։ID 0000618

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1952 թվականի հունիսի 18-ին շվեդական հայտնի դերասանուհի Ինգրիդ Բերգմանի և իտալացի կինոռեժիսոր Ռոբերտո Ռոսսելլինիի ընտանիքում: Նա ունի երկվորյակ քույր՝ Իզոտտա: Նրա ճանաչված դերերից մեկը խաղացել է Դեյվիդ Լինչի «Կապույտ թավիշ» (1986) ֆիլմում:

1979-1983 թվականներին ամուսնացած էր ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ: Վերջինիս հետ ամուսնալուծվելուց հետո Իզաբելլան ամուսնացավ Ջոն Վիդեմաննի հետ, նրանք ունեցան դուստր՝ Էլետտրային: Ավելի ուշ հանդիպում էր Դեյվիդ Լինչի, Գարի Օլդմենի և Գրեգորի Մոշերի հետ:

Ռոսսելլինին հաճախ էր հայտնվում՝ Vogue, Marie Claire, Harper's Bazaar, Vanity Fair ամսագրերի շապիկներին: 1982 թվականից նա դառնում է Lancome կոսմետիկ ընկերության գովազդային դեմք: Նրա դուստր Էլետտրա Վիդեմանն-Ռոսսելլինին նույնպես ներկայացնում է այդ ընկերության արտադրանքը:

Իզաբելլա Ռոսսելլինին հանդիսանում է երեք գրքերի հեղինակ: 1997 թվականին հրատարակվեցին մեմուարները՝ «Some of Me»: 2002 թվականին լույս տեսավ դերասանուհու երկրորդ գիրքը՝ «Looking at Me», նվիրված լուսանկարներին ու լուսանկարիչներին: 2006 թվականին Իզաբելլան հրատարակեց իր հորը նվիրված վեպ՝ «Remembering Roberto Rossellini»: Իզաբելլան հանդիսանում է վայրի բնության պաշտպանության շարժման ակտիվիստ: Նա «Seduce me» մինի-սերիալի հեղինակն է, որը նվիրված են կենդանիների որոշ տեսակների բազմացման յուրահատկություններին:

ՖիլմագրությունԽմբագրել

Դերասանական աշխատանքներ.

  • 1985 - Սպիտակ գիշերները/ White Nights-Դարյա Գրինվուդ
  • 1986 - Կապույտ թավիշ/ Blue Velvet-Դարոտի Վալլենս
  • 1987 - Լավ տղաները չեն պարում/ Tough Guys Don’t Dance-Մեդելին Ռեջենսի
  • 1987 - Սիեստա/ Siesta-Մերի
  • 1989 - Բարեկամները/ Cousins-Մարիա Խարդի
  • 1990 - Սրտով Վայրենիներ/ Wild At Heart-Պերդիտա Դուրանգո
  • 1991 - Վենետիկի պաշարումը/ Caccia alla vedova- Ռոզաննա
  • 1992 - Մահը սազում է նրան / Death Becomes Her- Լիզլ ֆոն Րումեն
  • 1993 - Անմեղքը/ The Innocent- Մարիա Տեմպիո
  • 1996 - Ընկերներ/ Friends- Կամեո
  • 1997 - Օդիսսեյա/ The Odyssey-Աֆինա
  • 1998 - Թողված ուղեբեռը/ Left Luggage- Տիկին Կալման
  • 1998 - Ինքնակոչը/ The Impostors- Շղարշով թագուհին
  • 1998 - Վեհափառ Մեռլինը/ Merlin-Նիմուեյ
  • 2002 - Վերջին ասպետը/ Don Quixote-Դքսուհի
  • 2002 - Կայսրություն/ Empire- Կոլումբիացին
  • 2002 - Նապոլեոն/ Napoléon-Ժոզեֆինա
  • 2004 - Կանանց սիրելին/ Roger Dodger- Ջոյս
  • 2004 - Երկրածովի կախարդը/ Legend of Earthsea- Գերագույն քրմուհի Տար
  • 2005 - Այծի տոնը/ Fiesta del chivo-Ուրանիա
  • 2008 - Պատահական ամուսին/ The Accidental Husband- Գրետա Բոլենբեքքեր
  • 2008 - Սիրեկաններ/ Two Lovers-Ռուտ Քրեդիտոր
  • 2010 - Կենտ թվերի միայնությունը/ La solitudine dei numeri primi
  • 2011 - Ուշացած ծաղիկները/ Late Bloomers
  • 2011 - Սալորաչիչով ճուտիկ/ Poulet aux prunes
  • 2012 - Համր Կյանք/ Silent Life[7]
  • 2012 - Նոնո - խուզարկու-տղա/ Nono, het Zigzag Kind-Լոլա Չիպերոլա
  • 2013 - Թշնամի/ Enemy-Ադամի մայրը
  • 2013 - Սև Ցուցակ/ The Blacklist/ Ֆլորիանա Կամպո
  • 2015 - Ջոյ/ Joy/Տրուդի

ԾանոթագրություններԽմբագրել