Լյուիս Մայլսթոուն ( անգլ.՝ Lewis Milestone, իսկական անուն ազգանունը՝ Լեյբ Միլշտեյն, սեպտեմբերի 30, 1895(1895-09-30)[1][2][3][…], Քիշնև, Ռուսական կայսրություն[4] - սեպտեմբերի 25, 1980(1980-09-25)[1][2][3][…], Լոս Անջելես, ԱՄՆ[4]), ծագումով հրեա, ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

Լյուիս Մայլսթոուն
անգլ.՝ Lewis Milestone
Լ. Մայլսթոուն, 1930 թ. լուսանկար
Ծնվել էսեպտեմբերի 30, 1895(1895-09-30)[1][2][3][…]
ԾննդավայրՔիշնև, Ռուսական կայսրություն[4]
Մահացել էսեպտեմբերի 25, 1980(1980-09-25)[1][2][3][…] (84 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԱՄՆ
Գործունեության տարիներ1918-1964
Ազգությունհրեա
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, մոնտաժող, դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր
ԱմուսինՔենդալ Լի
Պարգևներ
IMDbID ID 0587277

Կենսագրություն

խմբագրել

Լյուիս Մայլսթոունը ծնվել է 1895 թվականին Քիշնևում, ունևոր հրեական ընտանիքում, 6 երեխաներից 3-րդն էր։ Հայրը՝ Մենահեմ-Մենդլ Մոնիսեյի Միլշտեյնը (1864 - 1939) զբաղվում էր տեքստիլ արդյունաբերությամ, մայր՝ Ցիպա Իոսիֆի Թալալը (ծն. 1872), տնային տնտեսուհի էր, պապը՝ Մոնիս Լեյբի Միլշտեյնը առևտրական էր։

 
2003 թ. Մոլդովայում թողարկված նամանականիշ

Ավարտել է հրեական դպրոց ու հրեական ուսումնարան։ 1912 թվականից սովորել է Բելգիայի Գենտ քաղաքի համալսարանում և Գերմանիայի Միտվայդ քաղաքի ինժեներական դպրոցում։ 1913 թվականին ներգաղթում է ԱՄՆ և սկսում է աշխատել որպես լուսանկարչի օգնական։

1917 թվականին զորակոչվում է ամերիկյան բանակ և ծառայում Ֆրանսիայում մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը։ Հենց ծառայության տարիներին առաջին անգամ մասնակցում է վավերագրական ֆիլմի նկարահանումների որպես լուսանկարիչ և այդ ժամանակից էլ սկսվում է հետաքրքրվել կինոյով։

Կարիերա

խմբագրել

1919 թվականին ստանում է ԱՄՆ-ի քաղաքացիություն փոխելով Լեյբ Միլշտեյն անուն ազգանունը Լյուիս Մայլսթոուն։ Կարիերան սկսում է Հոլիվուդում աշխատելով որպես ռեժիսորի օգնական Հենրի Քինգի ու Ուիլյամ Սայթերի մոտ, ապա սկսում է զբաղվել մոնտաժման աշխատանքներով տարբեր կինոստուդիաներում (Ince, Sennett, Fox, Warner Brothers), որոնցից նշանավոր է 1932 թվականի Հովարդ Հոուքսի «Սպիով դեմքը» ֆիլմը։

Առաջին անգամ որպես բեմադրիչ ռեժիսոր 1925 նկարահանում է «Յոթ մեղսագործներ» կատակերգությունը։ Արդեն 2 տարի անց նկարահանած «Երկու Արաբական ասպետ» ռազմական ֆիլմը հաջողություն է ունենում, իսկ ինքը Մայլսթոունը ստանում է Օսկար որպես լավագույն կատակերգության ռեժիսոր Օսկարի 1-ին մրցանակաբաշխությունում։ 1930 թվականին հաջորդ ռազմական թեմայով Էրիխ Մարիա Ռեմարկի գրվածքի հիման վրա նկարահանված «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» ֆիլմը մեծ հաջողություն է ունենում ստանալով Օսկար լավագույն ֆիլմի համար հեղինակավոր կինոմրցանակը, իսկ Մայլսթոունը ստանում է իր երկրորդ Օսկարը և մեծ հեղինակություն ձեռք բերում կինոաշխարհում։

Մի քանի հաջորդ ֆիլմերում, մասնավորապես «Առաջին գիծ» (1931) և «Զբոսանք արևի տակ» (1945) ֆիլմերում նա կիրառում է մի քանի տեխնոլոգիական նորարարություն, հատկապես ձայնային կինեմատոգրաֆիայի բնագավառում։

Մյուս նշանավոր աշխատանքներից են «Մարթա Այվերսի տարօրինակ սերը» (1946), «Օուշենի տասնմեկ ընկերնեը» (1960), «Ապստամբություն «Բաունտիի» վրա» (1962) և այլն։

Մի քանի տարի Մայլսթոունը հեռանում է ԱՄՆ-ից աշխատելով Ֆրանսիայում և Իտալիայում, իսկ կարիերայի վերջում նկարահանում է հեռուստասերիալներ։

Ֆիլմագրություն

խմբագրել

Մոտ 50 ֆիլմի ու հեռուստասերիալի ռեժիսոր է, 13 ֆիլմի սցենարի հեղինակ, 12 ֆիլմի պրոդյուսեր։
Առավել նշանավոր ռեժիսորական աշխատանքներից են.

տարի ֆիլմ բնօրինակ անվանում դերասաններ
1925 «Յոթ մեղսագործներ» Seven Sinners
1927 «Փոքր եղբայրը» The Kid Brother Հարոլդ Լլոյդ
1927 «Երկու Արաբական ասպետ» Two Arabian Knights Բորիս Կառլոֆ
1930 «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» All Quiet on the Western Front
1939 «Մկների և մարդկանց մասին» Of Mice and Men
1943 «Հյուսիսային աստղ» The North Star Էնն Բաքսթեր
Ուոլտեր Հյուսթոն
Ուոլտեր Բրենան
Էրիխ ֆոն Շտրոհայմ
Դանա Էնդրյուս
1946 «Մարթա Այվերսի տարօրինակ սերը» The Strange Love of Martha Ivers Քըրք Դուգլաս
Բարբարա Սթենվիկ
1948 «Փառքի կամար» Arch of Triumph Շառլ Բուայե
Ինգրիդ Բերգման
Չառլզ Լոուտոն
1960 «Օուշենի տասնմեկ ընկերները» Ocean’s Eleven Ֆրենկ Սինատրա
Ակիմ Թամիրով
Շիռլի Մակլեյն
1962 «Ապստամբություն «Բաունտիի» վրա» Mutiny On The Bounty Մառլոն Բրանդո
Ռիչարդ Հարիս
Հյու Գրիֆիտ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Barson M. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #119048639 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուիս Մայլսթոուն» հոդվածին։