Երևանի թեմական դպրոց

Երևանի դպրոց

Երևանի թեմական դպրոց, հիմնվել է 1837 թվականին, Երևանում, Սուրբ Սարգիս եկեղեցու գավթում։ Գործել է շուրջ 85 տարի։ 1838 թվականին ուներ 2 դասարան (60 աշակերտ)։ 1843 թվականին հաստատվել է դպրոցի կանոնադրությունը։ Այն կառավարում էր հոգաբարձությունը՝ թեմական առաջնորդի ղեկավարությամբ։ Առավել բեղմնավոր շրջան է եղել 1875-1885 թվականները բացվել է չորրորդ դասարան, ուսման ծրագրի մեջ մտել են բնագիտություն, երկրաչափություն, Ռուսաստանի պատմություն, աշխարհագրություն, մարմնամարզություն։ 1866-1867 ուսումնական տարում ունեցել է 148 աշակերտ, 1900-1901 թվականներին՝ 443 աշակերտ, 19 ուսուցիչ։ Դպրոցում սովորել է շուրջ 3000 աշակերտ (այդ թվում՝ Ղ․Ղուկասյանը, Ա․ Խանջյանը)։ Տեսուչներ էին Խ․ Ստեփանեն, Մ․ Բեկնազարյանը, Տ․ Ղորղանյանը, Մ․ Մանդինյանը, Գ․ Հովսեփյանը և ուրիշներ։ Դասավանդել են Ղ․ Աղայանը, Տ․ Մելյանը, Ա․ Տեր-Սմբատյանը, Ռ․ Զալալյանը, Ն․ Սիմոնյանը, Ա․ Տերտերյանը, Պ․ Մակինցյանը, Տ․ Ռաշմաճյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 570 CC-BY-SA-icon-80x15.png