Բացել գլխավոր ցանկը

Թադևոս Սարյան (Թադևոս Խաչատուրի Տեր-Գրիգորյան) (ապրիլի 28, 1903(1903-04-28), Երևան, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 23, 1974(1974-09-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։

Թադևոս Սարյան
Թադևոս Սարյան.jpg
Ծնվել էապրիլի 28, 1903(1903-04-28)
ԾննդավայրԵրևան, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 23, 1974(1974-09-23) (71 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներՀԽՍՀ ժողովրդական արտիստ

ԿենսագրությունԽմբագրել

Թադևոս Սարյանը ծնվել է 1903 թվականին Երևանում քահանայի ընտանիքում։ Փոքր հասակում կորցրել է հորը և ապրել է դժվար մանկություն։ Սովորել է ռուսական գիմնազիայում, սակայն ուսումը կիսատ է թողել։ 1919 թվականին մասնակցում է դերասան Վարդան Միրզոյանի՝ Երևանում կազմակերպած թատերական դասընթացներին։ 1922 թվականին ընդունվում է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիա։ 1928 թվականին վերադառնում է Հայաստան և դառնում Լենինականի (այժմ՝ Գյումրի) դրամատիկական թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը, ինչպես նաև դերեր է խաղում այդ թատրոնում։

Եղել է նաև Բաքվի Հայ դրամայի գեղարվեստական ղեկավարը և հանդես է եկել նաև դերերով։

 
Թաթիկ Սարյանի հուշատախտակը Սախարովի հրապարակին կից շենքի պատին

1942 թվականին բացվում է Երևանի Երաժշտական կոմեդիայի թատրոնը, և Թադևոս Սարյանը դառնում է թատրոնի գլխավոր ռեժիսորը, բեմադրում բազմաթիվ ներկայացումներ[1]։ Եղել է երաժշիտական կոմեդայի թատրոնի գլխավոր ռեժիսոր, ապա՝ գեղարվեստական ղեկավար: Բեմադել է քսանից ավելի ներկայացումները օպերետներ և երաժշտական լայնածավալ կատակերգություններ` «Ատամնաբույժն արևելյան», «Կարինե», «Երջանիկ օր», «Մեծ հարսանիք», «Գարնանային երգ», «Թագավորը զվարճանում է» (որով բացվել է թատրոնի վարագույրը), «Բայադերա», «Ռոզ Մարի», «Կրկեսի իշխանուհին», «Անհանգիստ երջանկություն», «Գնչուների բարոնը», «Կապույտ Դանուբի ափինց և այլն[2]:

1946-1948 թվականներին դասավանդել է Երևանի թատերական ինստիտուտում:

Թադևոս Սարյանը Լենինականի դրամատիկական թատրոնում և Երևանի Առաջին պետթատրոնում խաղացել է Աբիսողոմ աղայի, Պաղտասար աղբարի, Թափառնիկոսի (Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղտասար աղբար», «Ատամնաբույժն արևելյան») դերերը, որոնցով հանդես է եկել նաև Մոսկվայի հայկական ստուդիաներում: Սակայն համընդհանուր ճանաչման է արժանացել Մինթոևի (Ալեքսանդր Շիրվանզադեի «Մորգանի խնամին») դերակատարմամբ՝ Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում: Հաջորդ նշանակալի հաջողությունը Բալաբեկի (Նաիրի Զարյանի «Աղբյուրի մոտ» և «Փորձադաշտ») անձնավորումներն էին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում: Սարյանի մեկնաբանմամբ՝ եթե առաջին («Աղբյուրի մոտ») Բալաբեկը քծնում է երկյուղով, ապա երկրորդը («Փորձադաշտ») և՛ քծնում է, և՛ սպառնում. այդ տարբերությունը դերասանը ներկայացնում էր իրական և ճշմարտացի խաղով: Բալաբեկի դերակատարումները հայ դերասանական արվեստում նոր խոսք ու որակ էին:

Սարյանի հետաքրքիր անձնավորումներից են նաև Նազարը (Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար»), Սուրմաչը (Արկադի Մովզոնի «Մի խուլ նրբանցքում»), Գարեգինը (Գրիգոր Տեր-Գրիգորյանի «Գարնան անձրև»), Արշակ Բեգլարիչը (Մելիք Քոչարյանի «Հին հիվանդություն») և այլ դերեր, որտեղ դրսևորվել է դերասանի անսպառ հումորը:

Սարյանը բեմադրել է Ալեքսանդր Աֆինոգենովի «Ահը», Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ», Տիգրան Չուխաճյանի «Կարինե», Մկրտիչ Ջանանի «Շահնամե» և այլ պիեսներ[3]:

Նկարահանվել է կինոյում («Լեռնային հեղեղ», (1940), «Փեսատես» (1954) , «Ամպրոպի արահետով», (1956), «Տերն ու ծառան», (1962) և այլն):

Խաղացած դերերԽմբագրել

  • Սուրմաչ՝ «Մի խուլ նրբանցքում»
  • Գարեգին՝ «Գարնան անձրև»
  • Փորսուղյան՝ «Սրտի արատ»
  • Ալեքսեյ Իվանովիչ՝ «Քաոս»
  • Թադե՝ «Շողոքորթը»
  • Թափառնիկոս՝ «Ատամնաբույժն արևելյան»
  • Արշակ Բեգլարիչ՝ «Հին հիվանդություն»
  • Ղաղո՝ «Եվ այլն կամ նոր Դիոգինես»
  • Սուրաթով՝ «Էլի մեկ զոհ»
  • Բալաբեկ՝ «Փորձադաշտ»
  • Բալաբեկ՝ «Աղբյուրի մոտ»

ԲեմադրություններԽմբագրել

  • «Ատամնաբույժն արևելյան»
  • «Կարինե»
  • «Երջանիկ օր»
  • «Մեծ հարսանիք»
  • «Գարնանային երգ»
  • «Թագավորը զվարճանում է»
  • «Բայադերա»
  • «Ռոզ Մարի»
  • «Կրկեսի իշխանուհին»
  • «Անհանգիստ երջանկություն»
  • «Կապույտ Դանուբի ափին»
  • «Գնչուների բարոն»

Գրականություն Թադևոս Սարյանի մասինԽմբագրել

  • Խաչատուր Ավագյան, Թադևոս Սարյան, 1964[4]:
  • Սովետական թատրոն, 1947:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայ սովետական թատրոնի պատմություն։ Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն։ 1967 
  2. «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ»։ www.comedytheater.am։ Վերցված է 2019-04-28 
  3. «Հայկական Հանրագիտարան»։ www.encyclopedia.am։ Վերցված է 2019-04-28 
  4. Ավագյան Խաչատուր Աբգարի (1964)։ Արաքսմանյան Ալեքսանդր Արմենի, ed.։ Թադևոս Սարյան։ Սովետահայ բեմի վարպետներ։ Հայկական թատերական ընկերություն։ Երևան: Հայպետհրատ 

Արտաքին հղումներԽմբագրել