Երանուհի Ադամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Երանուհի Համբարձումի Ադամյան (հուլիսի 12, 1886, Երևան, Ռուսական կայսրություն - ապրիլի 6, 1931, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 22, 1887 |
Ծննդավայր | Էրիվան, Երևանի նահանգ |
Մահացել է | ապրիլի 6, 1931 | (տարիքը 43)
Մահվան վայր | ![]() ![]() |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Ազգություն | Հայ |
Կրոն | Քրիստոնեություն |
Մասնագիտություն | Դերասանուհի |
Աշխատավայր | Երևանի բանվորական թատրոն և Ամո Խարազյանի անվան պետական շրջիկ թատրոն |
Ակտիվ շրջան | 1921-1931թթ |
Ժանրեր | Կատակերգություն, Դրամա |
Ընտրանի | Նամուս, Զարե, Շոր և Շորշոր, Չար ոգի, Ղուլը, Խասփուշ, Անուշ և Պեպո |
Ամուսին(ներ) | Արշավիր Տեր-Մկրտչյան 1884-1940թթ․ |
Երեխա(ներ) | ավագ դուստր՝ Դէա Տեր-Մկրտչյան, կրթսեր դուստր՝ Ադելաիդա Մկրտչյան ՀԽՍՀ վաստակավոր արտիստ |
![]() | |
Կենսագրություն
խմբագրելԵրանուհի Ադամյանը հայտնի Ադելլա բեմական ծածկանունով մինչև 1920-ական թվականները աշխատել է Ամո Խարազյանի գլխավորած Գեղաշխի դերասանական խմբում։ 1921թվականին նա հրավիրվեց Առաջին պետական թատրոն, ապագայում՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն։ Երանուհի Ադամյանը խորհրդային թատրոնում ունեցավ իր արժանի տեղը։
Դերասանուհին տիրապետել է բեմական բնատուր տաղանդով՝ գեղեցիկ խոսքով ու շարժման ձիրքով, կերպարի հիանալի զգացողությամբ, հուզական հարստությամբ։
Կյանքի և ստեղծագործության երկար ճանապարհ չունեցավ Երանուհի Ադամյանը։ Հայ բեմը կորցրեց բնահատուկ ժանրի սքանչելի դերասանուհու։
Իր կարճ դերասանական կենսագրության պատմության ժամանակաշրջանում դերերի այն շարքը, որ նա կատարել է Առաջին պետական թատրոնում և հայ կինոյի կազմավորման արշալույսին՝ «Նամուս» , «Խասփուշ» , «Ղուլը» և հատկապես «Շոր և Շորշոր» ինքնին վկայում են, թե ինչ տեղ է գրավել հայ թատրոնում Երանուհի Ադամյանը։
1931 թվականին ներկայացվել է՝ Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ պատվավոր կոչմանը, դժբախտաբար վաղաժամ մահվան պատճառով, այդպես էլ չարժանացավ այդ կոչմանը։
Դերերը թատրոնում
խմբագրել- Գ. Սունդուկյանի - «Պեպո» -Շուշան
- Հ. Թումանյանի - «Քաջ Նազար» -Ուստիան
- Գ. Սունդուկյանի - «Խաթաբալա» -Քեթևան
- Կ. Տրենյովի - «Լյուբով Յարովայա» -Մարիա
- Ն․ Գոգոլի - «Ռևիզոր» -Կուպչիխա
- Ու.Շեքսպիրի - «Անսանձ կնոջ սանձահարումը» -Պանդոկի տիրուհին
- Դ. Դեմիրճյանի - «Դատաստան» -Հոռոմ
- Հ. Պարոնյանի - «Մեծապատիվ մուրացկաններ» - Շողակաթ
- Ա. Շիրվանզադեի - «Չար ոգի» -Զարնիշան
Դերերը ֆիլմերում
խմբագրել- 1925 - «Նամուս» – Մարիամի ընկերուհի
- 1926 - «Շոր և Շորշոր» – Հերիքնազ
- 1926 - «Զարե» – Քրդուհի
- 1927 - «Ղուլը»
- 1927 - «Խասփուշ»
- 1931 - «Մեքսիկական դիպլոմատներ» – Մինիստրի կինը
- 1932 - «Երկու գիշեր» – Բենոյանի մայրը