Իգոր Տամմ
Իգոր Եվգենևիչ Տամմ (ռուս.՝ Игорь Евгеньевич Тамм, հունիսի 26 (հուլիսի 8), 1895, Վլադիվոստոկ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 12, 1971[1][2][3][4], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային ֆիզիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս 1953։ Սոցիալիստ, աշխատանքի հերոս 1953 թ.։
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Մոսկվայի համալսարանը 1918 թ.-ին։ Դասավանդել է երկրի մի շարք բուհերում (1924—1941 թվականներին և 1954 թվականից՝ Մոսկվայի համալսարանում)։ 1934 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտում։ Աշխատանքները վերաբերում են քվանտային մեխանիկային և դրա կիրառություներին, ճառագայթման տեսությանը, միջուկային մասնիկների փոխազդեցության և տիեզերական ճառագայթների տեսությանը, ջերմամիջուկային սինթեզին։ Մշակել է 1930 բյուրեղներում լույսի ցրման քվանտային տեսությունը, էլեկտրոններից լույսի ցրման տեսությունը, մուծել ձայնային քվանտների (ֆոնոնների) հասկացությունը։ Ստեղծել է (Ս. Պ. Շուբինի հետ համատեղ) մետաղներում ֆոտոէֆեկտի քվանտամեխանիկական տեսությունը 1931 թ., կանխատեսել էլեկտրոնների հատուկ վիճակների գոյության հնարավորությունը բյուրեղների մակերևույթի վրա («Տամմի մակարդակներ»)։ 1934 թ. առաջարկել և մաթեմատիկորեն զարգացրել է միջուկային ուժերի քանակական տեսությունը, որի սխեմայով ստեղծվել է միջուկային ուժերի արդի մեզոնային տեսությունը։ 1937 թ. Իգոր Տամմը Եվգենևիչ Ֆրանկի հետ ստեղծել է Վավիլով-Չերենկովի էֆեկտի տեսությունը։ Մշակել է 1945 թ. միջուկային տարրական մասնիկների փոխազդեցության բացատրության մոտավոր մեթոդ (Տամմի-Դանկովի մեթոդ)։ Ունի ջերմամիջուկային կառավարվող սինթեզի ստացման խնդրին վերաբերող կարևոր աշխատանքներ։ Ստեղծել է ֆիզիկոս-տեսաբանների դպրոց։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ ԽՍՀՄ պետական մրցանակ 1946 թ., 1953 թ., նոբելյան մրցանակ 1958 թ.։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Тамм Игорь Евгеньевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 3,2 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 4,0 4,1 4,2 Brockhaus Enzyklopädie
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1958/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ http://www.ras.ru/win/db/award_dsc.asp?P=id-1.ln-ru
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 557)։ |