Իլյա Ֆրանկ
Իլյա Միխայլովիչ Ֆրանկ (ռուս.՝ Илья Михайлович Франк, հոկտեմբերի 10 (23), 1908, Սանկտ Պետերբուրգ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 22, 1990[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ), սովետական ֆիզիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1968 թ.)։ Գլեբ Ֆրանկի եղբայրը։
Իլյա Ֆրանկ ռուս.՝ Илья Франк | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 10 (23), 1908 Սանկտ Պետերբուրգ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունիսի 22, 1990[2][3][4][…] (81 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Վվեդենսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Դավանանք | հուդայականություն |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | Միջուկային ֆիզիկա[5] և ֆիզիկա[5] |
Անդամակցություն | Բեռլինի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[6] և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան (1930)[7] և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[8] |
Կոչում | ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[9] (1935) և գիտության բակալավր (1930) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[5] |
Գիտական ղեկավար | Սերգեյ Վավիլով |
Ինչով է հայտնի | Չերենկովի էֆեկտ |
Պարգևներ | |
Հայր | Mikhail Frank? |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
1930 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանը։ 1930-1934 թվականներին աշխատել է Օպտիկայի պետական ինստիտուտում, 1934-1970 թվականներին՝ ՍՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտում։ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի նեյտրոնային ֆիզիկայի լաբարատորիայի կազմակերպիչ և տնօրեն (1957 թվականից)։ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր (1940 թվականից)։ Աշխատանքները վերաբերում են ֆիզիկական օպտիկային և միջուկային ֆիզիկային։ 1937 թվականին Ի. Ե․ Տամմի հետ միասին բացատրել է Վավիլով-Չերենկովի էֆեկտը։ Այս աշխատանքի համար Ի․ Ե․ Տամմի և Պ․ Ա․ Չերենկովի հետ արժանացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (1958 թ.)։ Վ․ Լ․ Գինզբուրգի հետ առաջինն է դիտարկել անցումային ճսոագայթումը։ Զարգացրել է Դոպլերի էֆեկտի տեսությունը։ Լ․ Վ․ Գրոշևի հետ փորձերով հետազոտել է γ-քվանտներից էլեկտրոն-պոզիտրոն զույգերի առաջացման երևույթը։ Ունի թեթև միջուկների հետ կապված ռեակցիաների հետազոտման մի շարք աշխատանքներ։ Առաջարկել և մշակել է նեյտրոնների տարածումը հետազոտելու իմպուլսային մեթոդ և հայանագործել, այսպես կոչված, նեյտրոնների դիֆուզիոն հովացումը։
ՄրցանակներԽմբագրել
- ԽՍՀՄ պետական մրցանակ (1946, 1954 և 1971 թթ.)
- Ս․ Ի․ Վավիլովի անվան ոսկե մեդալ (1980 թ)
- Լենինի 3 շքանշան
- Ստալինյան մրցանակ
- Հոկտեմբերյան Հեղափոխության շքանշան
- ֆիզիկայի Նոբելյան մրցանակ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Франк Илья Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ 5,0 5,1 5,2 Czech National Authority Database
- ↑ 6,0 6,1 Notable Names Database — 2002.
- ↑ Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ The Nobel Prize in Physics 1958 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |