ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա (ԽՍՀՄ ԳԱ), Խորհրդային Միության բարձրագույն գիտական հիմնարկությունը 1925-1991 թվականներին, որը միավորել է ԽՍՀՄ առաջատար գիտական ինստիտուտներն ու գիտնականների, ենթարկվել է ԽՍՀՄ մինիստրների խորհրդին (մինչև 1946 թվականի՝ ԽՍՀՄ ԺԿԽ)։ Մինչև 1934 թվականը գտնվել է Պետրոգրադ/Լենինգրադւմ ապա տեղափոխվել է Մոսկվա։
ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա | |
---|---|
Տեսակ | գիտությունների ակադեմիա |
Երկիր | ԽՍՀՄ |
Հապավում | АН СССР |
Հիմնադրված | հուլիսի 27, 1925 |
Լուծարված | նոյեմբերի 21, 1991 |
Գլխադասային գրասենյակ | Մոսկվա, ԽՍՀՄ և Սանկտ Պետերբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գլխավոր քարտուղար | Ալեքսանդր Կարպինսկի[1], Վլադիմիր Կոմարով[1], Սերգեյ Վավիլով[1], Ալեքսանդր Նեսմեյանով, Մստիսլավ Կելդիշ, Անատոլի Ալեքսանդրով[2] և Gury Marchuk? |
Պարգևներ |
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ռուս.՝ Российская академия наук, 1917-1925) իրավահաջորդն է։
1991 թվականի նոյեմբերի 21-ին ՌԽՖՍՀ նախագահի հրամանով ԽՍՀՄ ԳԱ հիման վրա ստեղծվել է ժամանակակից Ռուսաստանի գիտությունների ակադեմիան (ռուս.՝ РАН)[3]։
Պատմություն
խմբագրել1918 թվականին ակադեմիայի ֆինանսավորումը հանձնարարվել է ՌԽՖՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատին և Գիտնականների կենցաղի բարելավման կենտրոնական հանձնաժողովին։
Նախկինում համեմատաբար անկախ Գիտությունների ակադեմիայի վրա պետական ու կուսակցական վերահսկողություն սահմանելու փորձերը ձեռնարկվել են 1920-ական թվականների կեսերից։
ԽՍՀՄ ԳԱ ստեղծում
խմբագրել1925 թվականին հանդիսավորությամբ նշվել է ակադեմիայի 200-ամյա տարեդարձը։ Ընդունվել է նոր կանոնադրություն, և այն անցել է ԽՍՀՄ ԺԿԽ ենթակայության տակ։
ԽՍՀՄ ԳԱ ձևավորվել է Կենտրոնական գործադիր կոմիտեի և ԽՍՀՄ ԺԿԽ 1925 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (նախքան Փետրվարյան հեղափոխությունը՝ Սանկտ Պետերբուրգի գիտությունների կայսերական ակադեմիա) հիման վրա։
ԽՍՀՄ ԳԱ առաջին նախագահը դարձել է հայտնի երկրաբան Ալեքսանդր Կարպինսկին, որը մինչ այդ զբաղեցրել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահի պաշտոնը։
ԽՍՀՄ ԳԱ ընդլայնում
խմբագրել1928 թվականին իշխանությունների ճնշմամբ ԽՍՀՄ ԳԱ կազմն ընդլայնվել է, ընտրվել են մի շարք նոր անդամ-կոմունիստներ (ակադեմիկոսների խորհրդային կազմ)։
1929 թվականի հունվարին ակադեմիկոսները ցուցադրաբար տապալել են երեք թեկնածու-կոմունիստների, որ ներկայացվել էին ԽՍՀՄ ԳԱ ընդունվելու համար, բայց արդեն փետրվարին ուժեղագույն ճնշման պայմաններում նրանք ստիպված են եղել վերանայել իրենց որոշումը։
1929 թվականին ակադեմիայի «մաքրման» համար Լենինգրադ է ուղարկվել կառավարական հանձնաժողով Յու. Ֆիգատների գլխավորությամբ։ 1929 թվականի հունիս-դեկտեմբերին այդ հանձնաժողովի որոշմամբ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայից վտարվել է 128 հաստիքային (960 աշխատողից) և 520 գերհաստիքային (830-ից) աշխատող։ 1929 թվականի հոկտեմբերին մշտական քարտուղարի պաշտոնից հեռացվել է Սերգեյ Օլդենբուրգը, որը պայքարում էր ակադեմիայի անկախության համար։ Դրանից հետո կուսակցական-պետական մարմինները սահմանել են լիակատար վերահսկողություն ԽՍՀՄ ԳԱ վրա։ Ընտրվել է ակադեմիայի նոր նախագահություն։ Դրանից առաջ՝ 1929 թվականի փետրվարի 25-ին, հրապարակվել էր Քաղբյուրոյի հատուկ որոշում՝ նախագահի պաշտոնում թողնել Ա․ Կարպինսկուն, փոխնախագահներ նշանակել Գլեբ Կրժիժանովսկուն, և Վ. Կոմարովին, մշտական քարտուղար՝ Վյաչեսլավ Վոլգինին[4]։ Այդպիսով՝ «Գիտությունների ակադեմիայի պրակտիկայում առաջին անգամ նրա ղեկավար միջուկը ղեկավար հրահանգով նշանակվել է գերագույն կուսակցական մարմնի նիստում՝ հաջորդող ավտոմատ հաստատմամբ Ընդհանուր ժողովում, և դա նույնպես դարձել է նախադեպ հետագա գործունեության համար»[5]։
1929 թվականի դեկտեմբերից մինչև 1930 թվականի դեկտեմբեր «Ակադեմիական գործով» ձերբակալվել է ավելի քան 100 մարդ (հիմնականում հումանիտար գիտությունների ոլորտի մասնագետներ, առաջին հերթին՝ պատմաբաններ)։
1930 թվականի փետրվար-մարտ ամիսներին մշակվել և հաստատվել է ԽՍՀՄ ԳԱ նոր կանոնադրությունը։ Նախագծի մշակումը հանձնարարվել է ակադեմիական հանձնաժողովին, որը հաստատվել է ԽՍՀՄ Կենտգործկոմի գիտնականների ու գիտական հիմնարկների ղեկավարման հանձնաժողովի պլենումում, որը գլխավորել է Վյաչեսլավ Վոլգինը։ ԽՍՀՄ ԳԱ կանոնադրության մշակման և նրա վերակազմավորման հանձնաժողովի առաջին նիստը կայացել է 1930 թվականի փետրվարի 28-ին։ Նոր կանոնադրության նախագիծը քննարկվել է և հավանության արժանացել ԽՍՀՄ ԳԱ նստաշրջանում, որ տեղի է ունեցել 1930 թվականի մարտի 31-ից ապրիլի 5-ը։ ԽՍՀՄ ԳԱ-ն հաստատել է աշխատանքների առաջին պլանը 1931-1932 թվականների համար։ 1930 թվականի ապրիլի 4-ին ընդհանոր ժողովում կանոնադրությունն ընդունվել է։
1930 թվականին ԽՍՀՄ կառավարության վերակազմավորման պատճառով ԽՍՀՄ ԳԱ հանձնվել է ԽՍՀՄ Կենտգործկոմի ենթակայության տակ։
Տեղափոխում Մոսկվա և հետագա զարգացում
խմբագրել1934 թվականին ԽՍՀՄ ԳԱ նախագահությունը և 14 գիտական ինստիտուտներ տեղափոխվել են Լենինգրադից Մոսկվա (1934 թվականի ապրիլի 25-ին Վ. Մոլոտովն ստորագրել է ԽՍՀՄ ժողկոմխորհի համապատասխան որոշումը «ԽՍՀՄ ԳԱ Մոսկվա տեղափոխելու մասին»)։ Ինչպես նշել է Ֆ. Պերչենոկը, «ԽՍՀՄ ԳԱ տեղափոխումը Մոսկվա, որ կարևորագույն քայլերից մեկն է այն «խորհրդային գիտության շտաբի» վերածելու ճանապարհին իրականացվել է հրատապ կարգով»[6]։
1935 թվականին ԽՍՀՄ ԳԱ մշտական քարտուղար Վյաչեսլավ Վոլգինը նամակ է գրել Իոսիֆ Ստալինին՝ խնդրելով իրեն ազատել մշտական քարտուղարի պաշտոնից։ Նամակում նա ընդգծել է, որ մշտական քարտուղարի դժվարին աշխատանքն ինքը միշտ կատարել է մենակ, իսկ կուսակցական խմբի մյուս անդամները միայն գաղափարներ են առաջարկել, որոնք երբեմն եղել են օգտակար, երբեմն՝ ֆանտաստիկ; Այդ պաշտոնում աշխատելու հինգ տարիների ընթացքում Վոլգինը ոչ միայն չի կարողացել շարունակել գիտական աշխատանքը, այլ նույնիսկ չի հասցրել կարդալ իր մասնագիտությանը վերաբերող գրքեր, չի կարողացել հետևել գիտության զարգացմանը։ «Ես արդեն 56 տարեկան եմ,– գրել է Վոլգինը,– և գիտությամբ զբաղվելու համար ժամանակ այդքան էլ շատ չի մնացել։ Եվս մի քնի տարի, և ես չեմ կարողանա վերադառնալ դեպի գիտություն»։ Դրանից բացի, Ստալինին ուղղված նամակում Վոլգինը նշել է, որ կուսակցական խմբում ինքն այլև չի զգում նախկինում եղած դրական գնահատական իր աշխատանքի վերաբերյալ։ 1935 թվականի օգոստոսի 8-ին Քաղբյուրոյի նիստում առաջարկվել է Վոլգինին ազատել Ակադեմիայի մշտական քարտուղարի պաշտոնից։ 1935 թվականի նոյեմբերի 20-ին ԽՍՀՄ ԳԱ ընդհանուր ժողովի որոշմամբ Վոլգինն արժանացել է շնորհակալության ԽՍՀՄ ԳԱ ղեկավար մարմիններում աշխատանքի համար և ազատվել մշտական քարտուղարի պաշտոնից։ Նրա տեղն զբաղեցրել է ԽՍՀՄ ժողկոմխորհի գործերի նախկին կառավարիչ Նիկոլայ Գորբունովը։ ԽՍՀՄ ԳԱ նախագահության 1937 թվականի հունիսի 26-ի որոշմամբ այդ պաշտոնը լուծարվել է, և դրանից հետո մշտական քարտուղարի պարտականությունները կատարել են վարչական աշխատողները[7]։
1937 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ ԽՍՀՄ ԳԱ ունեցել է[8].
- 88 գործող անդամ (ակադեմիկոս),
- 4 108 գիտաշխատող և գիտատեխնիկական աշխատող (1937 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալներով)։
1945 թվականից մինչև 1970 թվականը գիտաշխատողների ընդհանուր թիվը (ներառյալ բարձրագույն դպրոցի պրոֆեսորադասախոսական և գիտահետազատական անձնակազմները) մեծացել է ավելի քան յոթ անգամ՝ 130 հազարից մինչև 950 հազար։ 1980 և 1985 թվականներին գիտաշխատողների ընդհանուր թվաքանակը կազմել է արդեն 1,4 և 1,5 մլն մարդ համապատասխանաբար։ Գիտական, գիտամանկավարժական, կոնստրուկտորային և նախագծային կազմակերպությունների հնարավոր ձևերը 1945 թվականից մինչև 1985 թվականը նույնպես մշտապես ավելացել է և Խորհրդային Միությունում ընդհանուր առմամբ կազմել է 1700, 5300 և 5100 համապատասխանաբար 1945, 1970 և 1985 թվականներին[9]։
1985 թվականին ԽՍՀՄ ԳԱ ունեցել է[9].
- 274 գործող անդամ (ակադեմիկոս),
- 542 թղթակից անդամ,
- շուրջ 330 գիտական հիմնարկ,
- 57 000 գիտնական-հետազոտողներ, իսկ բոլոր հիմնարկներում աշխատողների ընդհանուր թիվը կազմել է 217 հազար մարդ։
ԽՍՀՄ ԳԱ իր հաջողությունների համար երկու անգամ արժանացել է Լենինի շքանշանի 1969[10] և 1974 թվականներին։
ԽՍՀՄ ԳԱ մասնաճյուղեր և բազաներ
խմբագրել1932 թվականին ԽՍՀՄ ԳԱ կազմակերպել է իր առաջին երկու մասնաճյուղերը՝ Ուրալի և Հեռավորարևելյան, ինչպես նաև գիտահետազոտական բազաները՝ Ղազախական և Տաջիկական։
1933 թվականին ստեղծվել է Անդրկովկասյան մասնաճյուղը, 1934 թվականին՝ Կոլայի գիտահետազոտական բազան։ 1935 թվականին Անդրկովկասյան մասնաճյուղի Ադրբեջանական, իսկ 1936 թվականին՝ Հայկական բաժանմունքները վերակազմավորվել են ԽՍՀՄ ԳԱ ինքնուրույն մասնաճյուղերի։ 1936 թվականին ստեղծվել է Հյուսիսային բազան, 1939 թվականին՝ Թուրքմենական, իսկ 1941 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմի նախօրեին՝ Թուրքմենական մասնաճյուղերը[11]։
1941 թվականի վերջին ԽՍՀՄ ԳԱ-ն ուներ յոթ մասնաճյուղ (Ադրբեջանական, Հայկական, Ղազախական, Տաջիկական, Թուրքմենական, Ուզբեկական և Ուրալյան), երկու գիտահետազոտական բազաներ (Կոլայի և Հյուսիսային) և մեկ լեռնա-տայգայական կայան։ ԽՍՀՄ ԳԱ մասնաճյուղերի ու բազաների կրթական հաստատություններում այդ ժամանակ աշխատում էին շուրտ 1500 գիտատեխնիկական աշխատողներ, այդ թվում՝ 12 ակադեմիկոսներ, 11 թղթակից անդամներ, 126 դոկտորներ, 284 գիտությունների թեկնածուներ և գիտական աստիճան չունեցող 610 գիտաշխատողներ։
Վերակազմավորում ԽՍՀՄ անկումից հետո
խմբագրելԽՍՀՄ անկումից հետո ԽՍՀՄ ԳԱ գիտական հիմնարկները, որ տեղակայված էին նախկին միութենական հանրապետությունների տարածքներում և գտնվել են միութենական հանրապետությունների գիտությունների ակադեմիաների կազմում, հայտնվել են անկախ պետությունների կազմում։ Միայն Ռուսաստանի Դաշնությունը Խորհրդային Միության ժամանակներում չի ունեցել իր գիտությունների ակադեմիան, չնայած ԽՍՀՄ ԳԱ գիտական հիմնարկություների 98 %-ը գտնվել է Ռուսաստանում, իսկ ԽՍՀՄ ԳԱ անդամների 95 %-ն աշխատել և ապրել է Ռուսաստանում[12]։ Փաստացիորեն ԽՍՀՄ ԳԱ-ն եղել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիան։ Ռուս ակադեմիկոսների նախաձեռնությամբ 1991 թվականի նոյեմբերի 21-ին ստորագրվել է Ռուսաստանի նախագահի հրամանը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ստեղծման վերաբերյալ, որի համաձայն՝ ԽՍՀՄ ԳԱ բոլոր անդամները, այդ թվում նաև ԱՊՀ երկրներում ապրողները, ինքնաբերաբար դարձել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ[12]։ Բոլոր կառույցները, խոշոր գիտական գործիքները, ԽՍՀՄ ԳԱ հիմնարկությունների ու կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող բոլոր գիտական սարքավորումներն ու այլ պետական գույքը, որ գտնվել է Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետության տարածքում, փոխանցվել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնօրինության տակ[13]։
1991 թվականի դեկտեմբերին իրականացվել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ընտրությունները, և դրա արդյունքում ընտրված գիտնականները ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամների հետ միասին կազմել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիան։
1992 թվականին ստեղծվել է Գիտությունների ակադեմիայի միջազգային ասոցիացիան։
Նպատակներ և խնդիրներ
խմբագրելԽՍՀՄ ԳԱ գործունեության խնդիրներ են համարվել գիտական ձեռքբերումները ԽՍՀՄ կոմունիստական շինարարության պրակտիկայում ներդրմանն աջակցելը, գիտության առավել կարևոր ու հիմնարար ուղղությունների որոշման ու զարգացումը։ Գործողությունների համակարգումն իրականացվել է նաև տարածաշրջանային բաժանմունքների և հանրապետական գիտությունների ակադեմիաների կողմից[14]։
Ակադեմիայի գիտահետազոտական գործունեությունը վարել է ինստիտուտների, լաբորատորիաների ու դիտարանների ցանցը։ ԽՍՀՄ ԳԱ ցանցը ունեցել է 295 գիտական հիմնարկություն[15]։
ԽՍՀՄ ԳԱ-ն ունեցել է սեփական հրատարակչություն, գիտահետազոտական նավատորմ, գրադարանների ցանց։ ԽՍՀՄ ԳԱ-ն պարգևներ է շնորհել գիտնականներին գիտության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
- ԽՍՀՄ ԳԱ սահմանած պարգևներ
- Մ․ Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալ[15] – ակադեմիայի բարձրագույն մրցանակ, ամեն տարի գիտնականներին շնորհվել է երկու մրցանակ գիտնականներին (մեկը խորհրդային և մեկը օտարերկրացի) բնական և հասարակական գիտությունների բնագավառում ունեցած ձեռքբերումների համար,
- Լեոնարդ Էյլերի անվան ոսկե մեդալ – պարգև մաթեմատիկայի և ֆիզիկայի բնագավառում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար,
- Կարլ Մարքսի անվան ոսկե մեդալ – հասարակական գիտությունների բնագավառում ակնառու աշխատանքի համար խորհրդային և օտարերկրացի գիտնականներին երեք տարին մեկ շնորհվող մրցանակ,
- Վ․ Վերնանդսկու անվան ոսկե մեդալ – պարգև Երկրի մասին գիտության բնագավառում ակնառու աշխատանքների համար,
- Ս․ Վավիլովի անվան ոսկե մեդալ – պարգև ֆիզիկայի բնագավառում ակնառու գիտական աշխատանքների համար,
- Դ․ Մենդելեևի անվան ոսկե մեդալ – պարգև քիմիական գիտությունների և տեխնոլոգիայի բնագավառում ակնառու գիտական աշխատանքների համար,
- Մ․ Կելդիշի անվան ոսկե մեդալ – պարգև կիրառական մաթեմատիկայի և մեխանիկայի բնագավառում ակնառու աշխատանքի համար,
- Ի․ Պավլովի անվան ոսկե մեդալ – պարգև բարձրագույն նյարդային գործունեության և վիսցերալ համակարգերի ֆիզիոլոգիայի բնագավառում ակնառու աշխատանքի համար։
Կազմ և կառուցվածք
խմբագրել- Թվային կազմ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամների թվաքանակը 1936 թվականի հունվարի 1-ին կազմել է 98 մարդ։
1989 թվականին ԽՍՀՄ ԳԱ կազմում եղել է․
- 323 իսկական անդամ,
- 586 թղթակից անդամ,
- 138 արտասահմանյան անդամ[15]։
- Ղեկավար մարմիններ
ԽՍՀՄ ԳԱ մարմինները կազմվել են բացառապես ընտրությամբ։ Բարձրագույն մարմինը եղել է Ակադեմիկոսների ու թղթակից անդամների ընդհանուր ժողովը։ Ընդհանուր ժողովի նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում ակադեմիայի ղեկավարման համար այն յուրաքանչյուր չորս տարին մեկ ընտրել է ԽՍՀՄ ԳԱ նախագահություն։
ԽՍՀՄ ԳԱ նախագահներ
- 1917-1936 – Ալեքսանդր Պետրովիչ Կարպինսկի
- 1936-1945 – Վլադիմիր Լեոնտևիչ Կոմարով
- 1945-1951 – Սերգեյ Իվանովիչ Վավիլով
- 1951-1961 – Ալեքսանդր Նիկոլաևիչ Նեսմեյանով
- 1961-1975 – Մստիսլավ Վսևոլոդովիչ Կելդիշ
- 1975-1986 – Անատոլի Պետրովիչ Ալեքսանդրով
- 1986-1991 – Գուրի Իվանովիչ Մարչուկ
- Կառուցվածք
ԽՍՀՄ ԳԱ կազմում ներառված են եղել 14 (1956 թվականին) հանրապետական ակադեմիաներ (ՌԽՖՍՀ-ն իր ակադեմիան չի ունեցել)[16] և ՌԽՖՍՀ երեք տարածաշրջանային բաժանմունքներ՝ Սիբիրյան (1957), Հեռավորարևելյան (1987) և Ուրալյան (1987)։
- Ֆիզիկատեխնիկական և մաթեմատիկական գիտությունների բաժանմունք, բաժինները՝ մաթեմատիկայի, ընդհանուր ֆիզիկայի և աստղագիտության, միջուկային ֆիզիկայի, էներգետիկայի ֆիզիկատեխնիկական խնդիրների, մեխանիկայի և ղեկավարման գործընթացների,
- Քիմիատեխնիկական և կենսաբանական գիտությունների բաժանմունք, բաժիններ՝ ընդհանուր և տեխնիկական քիմիայի, անօրգանական նյութերի ֆիզիկա-քիմիայի և տեխնոլոգիայի, կենսաքիմիայի, կենսաֆիզիկայի և ֆիզիոլոգիապես ակտիվ միացությունների քիմիայի, ֆիզիոլոգիայի, ընդհանուր կենսաբանության,
- Երկրի մասին գիտության բաժանմունք, բաժիններ՝ երկրաբանության, գեոֆիզիկայի և երկրաքիմիայի, օվկիանոսագիտության, մթնոլորտի ֆիզիկայի, աշխարհագրության,
- Հասարակական գիտությունների բաժանմունք, բաժիններ՝ պատմության, փիլիսոփայության և իրավունքի, տնտեսագիտության, գրականության և լեզվի[14]։
- ԽՍՀՄ ԳԱ հանձնաժողովներ
- Հնագիտական հանձնաժողովներ
- Անդրկովկասյան հանձնաժողով – Սևանա լճի շուրջն աշխատանքի համար
- Բևեռային հանձնաժողով – աշխատանքներ Նովայա Զելմյա կղզում
- Ատոմային միջուկի գծով հանձրաժողովներ
- Հանձնաժողով ԽՍՀՄ ԳԱ բազաների գծով
- Բնական արդյունաբերական ուժերի ուսումնասիրության հանձնաժողով
- Կասպից ծովի համալիր ուսումնասիրության գծով հանձաժողով
- Արշավախմբային հետազոտությունների հանձնաժողով
- ԽՍՀՄ և սահմանակից երկրների ցեղային կազմում ուսումնասիրության գծով հանձնաժովող[17].
- Մշտական պատմական հանձնաժողով
- Սելավային հանձնաժողով
- Ուրանային հանձնաժողով
և այլն
Քննադատություն
խմբագրելՔննադատները նշել են, որ չնայած լայնածաված լիազորություններին և Խորհրդային Միության գիտության դրության ու նրա զարգացման պաշտոնական պատասխանատվություն կրելուն, իր գոյության ողջ ընթացքում ԽՍՀՄ գիտությունների ակադեմիան հանդես չի եկել ոչ մի լուրջ նախագծով, որը բարեփոխում կկատարեր խորհրդային գիտության մեջ[9]։
Միևնույն ժամանակ ԽՍՀՄ ԳԱ առանձին անդամներ, օրինակ՝ ակադեմիկոս Անդրեյ Սախարովը և մի շարք այլ ֆիզիկոսներ ու կենսաբաններ, մեծ ջանքեր են գործադրել գյուղատնտեսությունն ու կենսաբանությունը «լիսենկովշչիայից» ազատելու համար, մաթեմատիկոսներ Նիկիտա Մոիսեևը, Գերմոգեն Պոսպելովը և այլք մեծ ներդրում են ունեցել կիբեռնետիկական հետազոտությունների, տնտեսության մաթեմատիկական մոդելավորման, բնապահպանության, բնօգտագործման վերաբերյալ եղած խորհրդային ժամանակաշրջանի չգրված օրենքների ազդեցության թուլացման և վերացման գործում, իսկ հետո նույնը արվել է նաև հասարակական կյանքի այլ կողմերի համար, որտեղ գիտական հետազոտությունները կարող էին բացահայտել և բարձրաձայնել մի շարք կուսակցական որոշումների բացահայտ սխալներն ու տգիտությունը։ Այդ ջանքերի նշանակության վկայություններից է հյուսիսային գետերի շրջման նախագծում միտումնավոր արված սխալ հաշվարկների բացահայտումը և բնապահպանական ու տնտեսական տեսանկյունից նրա անհիմ լինելը, միջուկային հարվածների փոխանակման հետևանքների («Միջուկային ձմեռ») հաշվարկներում միտումնավոր արված սխալների բացահայտումը, ինչը կարևոր դեր է ունեցել 1970-ական թվականների միջուկային զինման զսպմանը և այլն։ Մյուս կողմից, ակադեմիկոս Նիկիտա Մոիսեևի առաջարկը (տպագրվել է «Известия» թերթում 1985 թվականին) ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի՝ ԽՍՀՄ ԳԱ-ին միացնելու վերաբերյալ (ինչը նպատակ ուներ «վերացնել խորհրդային մանկավարժների շրջանում ամուր բույն դրած լիսենկովշչինան»[18]) առանց ամբողջ ակադեմիայի աջակցության եղել է ոչ բավարար
Հիշատակ
խմբագրել- Ֆիլմագրություն
- Ֆիլատելիա
-
ԽՍՀՄ փոստային նամականիշ, 1925 թվական,
ԽՍՀՄ ԳԱ 200 տարի -
ԽՍՀՄ փոստային նամականիշ, 1945 թվական,
ԽՍՀՄ ԳԱ 220 տարի -
ԽՍՀՄ փոստային նամականիշ, 1945 թվական,
ԽՍՀՄ ԳԱ 220 տարի -
ԽՍՀՄ փոստային նամականիշ, 1955 թվական, ԽՍՀՄ ԳԱ ատոմային էլեկտարակայանի շենքը
-
ԽՍՀՄ փոստային նամականիշ, 1974 թվական,
ԽՍՀՄ ԳԱ 250 տարի
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Geltman D. V. Владимир Леонтьевич Комаров: краткий биографический очерк, Vladimir Leontyevich Komarov: a short biography // Историко-биологические исследования — 2020. — Vol. 12, Iss. 4. — P. 12—37. — ISSN 2076-8176; 2500-1221 — doi:10.24411/2076-8176-2020-14002
- ↑ Ichikawa H. Against the Lysenkoites’ Hegemony: On the Establishment of the Institute of Cytology and Genetics at the Siberian Branch of the USSR Academy of Sciences, Против гегемонии лысенкоистов: Создание Института цитологии и генетики в Сибирском отделении Академии наук СССР // Историко-биологические исследования — 2017. — Vol. 9, Iss. 2. — P. 7—21. — ISSN 2076-8176; 2500-1221
- ↑ Указ президента РСФСР от 21 ноября 1991 г. № 228 «Об организации Российской академии наук»
- ↑ Академия наук в решениях Политбюро ЦК РКП(б) — ВКП(б) — КПСС. 1922–1991/1922–1952 / Сост. В.Д. Есаков. — М., 2000. — С. 91.
- ↑ Академическое дело 1929−1930 гг. Вып. 1. Дело по обвинению академика С.Ф. Платонова. — СПб., 1993. — С. XLVII.
- ↑ Перченок Ф. Ф. «Дело Академии наук» и «великий перелом» в советской науке // Трагические судьбы: репрессированные учёные АН СССР. — М., 1995. — С. 228.
- ↑ Лагно А. Р. Функции непременного секретаря АН СССР: На примере деятельности академика В. П. Волгина // Государственное управление. Электронный вестник. — 2009. — № 21. — ISSN 2070-1381. Архивировано из первоисточника 14 Հուլիսի 2020.
- ↑ Список научных учреждений АН СССР в 1937 году // Вестник РАН. 1937. № 10/11 С. 345—346.
- ↑ 9,0 9,1 9,2 Гавриил Хромов «Российская академия наук: история, мифы и реальность» «Отечественные записки» 2002, № 7 ссылка от 29 октября 2008
- ↑ Указ Президиума Верховного Совета СССР от 13 марта 1969 г. в Высокая оценка достижений советской науки // Вестник АН СССР, 1969, № 4
- ↑ Председатель Совета филиалов АН СССР академик И. П. Бардин. Филиалы АН СССР на службе народного хозяйства: (К 20-летию существования системы, филиалов АН СССР) // Вестник АН СССР. 1952. № 11. C. 65-81.
- ↑ 12,0 12,1 От какого колена пошла РАН
- ↑ Указ Президента Российской Советской Федеративной Социалистической Республики от 21 ноября 1991 года № 228 «Об организации Российской академии наук»
- ↑ 14,0 14,1 Академия наук СССР / М. В. Келдыш // А — Ангобая советская энциклопедия. — М. : Советская энциклопедия, 1969. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 1).
- ↑ 15,0 15,1 15,2 Академия Наук СССР по состоянию на 1989 год ссылка от 29 октября 2008
- ↑ «АН СССР и отраслевые академии». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.
- ↑ Труды: Комиссия по изучению племенного состава населения СССР и сопредельных стран, 1927.
- ↑ Кумарин В. В. Педагогика стандартности или почему детям плохо в школе. Чехов, 1996, 64 с.
- ↑ ЦСДФ (РЦСДФ). (1974). ««Страна и наука». Документальный фильм». 50 minutes in.
{{cite episode}}
: Missing or empty|series=
(օգնություն)
Գրականություն
խմբագրել- Документы по истории Академии наук СССР: 1917—1925 гг. / Сост. В. А. Тряскина. — Л.: Наука, 1986.
- Автографы учёных в Архиве Академии наук СССР. — Л.: Наука, 1978.
- Академия наук в решениях Политбюро ЦК РКП(б)-ВКП(б)-КПСС. — М., 2000.
- Кольцов А. В. Развитие Академии наук как высшего научного учреждения СССР. 1926—1932. — Л.: Наука, 1982.
- Комков Г. Д., Лёвшин Б. В., Семёнов Л. К. Академия наук СССР: Краткий исторический очерк. — М.: Наука, 1974.
- Лагно А. Р. Функции непременного секретаря АН СССР: На примере деятельности академика В. П. Волгина Արխիվացված 2020-07-14 Wayback Machine // Государственное управление. Электронный вестник. — 2009. — № 21. — ISSSN 2070—1381.
- Материалы к истории Академии наук СССР за советский период: 1917—1947 гг. — М., 1950.
- Международные научные связи Академии наук СССР. 1917—1941 / Сост. Ю. А. Панцырев. — М.: Наука, 1992.
- 220 лет Академии наук СССР. Справочная книга. — М.—Л., 1945.
- Соколовская З. К., Яншин А. Л. История Академии наук России в книгах серии РАН «Научно-биографическая литература» // Вопросы истории естествознания и техники. — 1999. — № 3.
- Трагические судьбы: репрессированные учёные Академии наук СССР. — М., 1995.
- Тютюнник В. М. Федотова Т. А. Золотые медали и именные премии Академии наук СССР: библиографический указатель. — Тамбов, 1988.
- Уставы Российской Академии наук. 1724—1999. — М., 1999.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ольденбург С. Ф. Академия наук СССР // Большая советская энциклопедия : в 66 т. (65 т. и 1 доп.) / гл. ред. О. Ю. Шмидт. — М. : Советская энциклопедия, 1926—1947.
- Осипов Ю. С. Академия наук в истории Российского государства М.: Наука, 1999
- Каганович Б. С. Начало трагедии // Звезда. 1994. N 12.
- Список репрессированных членов АН СССР Արխիվացված 2018-10-25 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 217)։ |