Դմիտրի Իվանովիչ Բլոխինցև (դեկտեմբերի 29 1907 (հունվարի 11 1908), Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 27, 1979(1979-01-27)[2], Դուբնա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), սովետական ֆիզիկոս, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1958), սոցիալիստական աշխատանքի հերոս (1956)։ ԽՄԿԿ անդամ (1943)։

Դմիտրի Բլոխինցև
Дмитрий Блохинцев
Ծնվել էդեկտեմբերի 29 1907 (հունվարի 11 1908)
Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 27, 1979(1979-01-27)[2] (71 տարեկան)
Դուբնա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան, Պ․ Ն․ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտ, «Ֆիզիկա-էներգետիկ ինստիտուտ» ԲԸ և ՄՀՄԻ
Գործունեության ոլորտտեսական ֆիզիկա և ֆիզիկա[3]
ԱնդամակցությունԼեոպոլդինա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան և ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ
Կոչումպրոֆեսոր և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[3]
Գիտական ղեկավարԻգոր Տամմ
Եղել է գիտական ղեկավարAleksandr Gurevich? և Yuri Romanov?
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Լենինյան մրցանակ ԽՍՀՄ պետական մրցանակ Ստալինյան մրցանակ
և «Կյուրեղ և Մեթոդիոս» շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ
Երեխա(ներ)Leonid Blokhnitsev?
Կայքtheor.jinr.ru/people/Blokhintsev/first1.htm

Կենսագրություն խմբագրել

Բլոխինցև Դմիտրի Իվանովիչը 1930 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1936 թվականից եղել է նույն համալսարանի պրոֆեսոր[4]։ Բլոխինցևը ղեկավարել է աշխարհում առաջին ատոմային էլեկտրակայանի նախագծումն ու կառուցումը։ 1956-1965 թթ. եղել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Դուբնա) տնօրեն, 1965 թվականից՝ նույն ինստիտուտի տեսական ֆիզիկայի լաբորատորիայի տնօրենն էր[5]։ Դմիտրիի առաջին գիտական աշխատանքները նվիրված էին պինդ մարմնի քվանտային տեսությանը, կիսահաղորդիչներին բնորոշ երևույթների ուսումնասիրությանը, շարժվող անհամասեռ միջավայրերի ձայնագիտությանը և քվանտային մեխանիկային[6]։ 1947 թվականից զբաղվում է միջուկային տեխնիկայի և տարրական մասնիկների տեսության պրոբլեմներով։ Բլոխինցև քվանտային մեխանիկայի ԽՍՀՄ-ում առաջին դասագրքի հեղինակն է[7]։

Պարգևներ խմբագրել

Արժանացել է ԽՍՀՄ պետական (1952) և Լենինյան (1957) մրցանակների։ Պարգևատրվել է Լենինի չորս, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով և մեդալներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Блохинцев Дмитрий Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. Грэхэм Л. Р. Естествознание, философия и науки о человеческом поведении в Советском Союзе: Пер. с англ. - М.: Политиздат, 1991. - 480 с
  5. Реактор снова в строю
  6. Куземский А. Л. Работы Д. И. Блохинцева и развитие квантовой физики
  7. Люди Дубны
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 454