Բացել գլխավոր ցանկը

Ժիրայր Սիմոնի Սեֆիլյան (հուլիսի 10, 1967(1967-07-10), Բեյրութ, Լիբանան), հայ ազատամարտիկ, զորահրամանատար, պետական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից, հայաստանյան մի շարք հասարակական-քաղաքական շարժումների նախաձեռնող[2][3], Հիմնադիր խորհրդարան հասարակական-քաղաքական առաջնորդ[4], Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պահեստազորի սպա, ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ[5][6]: «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ։

Ժիրայր Սիմոնի Սեֆիլյան
Jirayr Sefilyan.JPG
հուլիսի 10, 1967 (52 տարեկան) –
ԾննդավայրԼիբանան Լիբանան, Բեյրութ
Ծառայության տարիներ1991–1998 թթ․
ԿոչումՀՀ ԶՈՒ փոխգնդապետ
Հրամանատարն էր1991 թ․–ից՝ ջոկի,
1992 թ․–ից՝ մարտկոցի, այնուհետև՝ Շուշիի առանձնակի գումարտակի
1997 թ․–ից՝ Մարտակերտի դիվիզիայի հրամանատարի տեղակալ,
1997-1998 թվականներին ՊԲ 6–րդ ՊՇ–ի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
ՀՀ Գեղարքունիքի մարզի, Արցախի Շահումյանի, Հադրութի, Մարտունիի, Ջաբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլիի շրջանների, Շուշի, Ասկերան, Աղդամ քաղաքների, Կրկժան, Հասանաբադ, Կարմիրավան, Թալիշ, Մաղավուզ, Գյուլաթաղ, Սրխավենդ, Չլդրան, Կուսապատ, Զառսլու, Լեսնոյ, Քյոսալար, Սեյդիշեն, Ալի Աղալի, Ալի Մադաթլի, Փափրավենդ գյուղերի, «Սարիբաբ» բարձունքի ինքնապաշտպանական և ազատագրական մարտեր[1]

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Ժիրայր Սեֆիլյանը ծնվել է Բեյրութում։ 1986 թվականին ավարտել է Բեյրութի «Գևորգ Չաթալբաշյան» հայկական ճեմարանը։

1983-1990 թվականներին մասնակցել է Լիբանանյան քաղաքացիական պատերազմին՝ որպես Բեյրութի հայկական թաղամասերի պաշտպան։ Եղել է նաև ԱՍԱԼԱ-ի ակտիվ մարտիկ։ 1990 թվականին Արցախյան շարժմանը մասնակցելու նպատակով ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան։ Սկզբնական շրջանում մասնակցել է հայկական ջոկատների կազմավորման գործընթացին՝ որպես ռազմական հրահանգիչ։ 1991 թվականից եղել է ջոկի, 1992 թվականից՝ մարտկոցի, այնուհետև՝ Շուշիի առանձնակի գումարտակի, 1997 թվականից՝ Մարտակերտի դիվիզիայի հրամանատարի տեղակալ, 1997-1998 թվականներին ՊԲ 6-րդ ՊՇ-ի հրամանատար։

Անմիջական և կարևոր դերակատարություն է ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզի, Արցախի Շահումյանի, Հադրութի, Մարտունիի, Ջաբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլիի շրջանների, Շուշի, Ասկերան, Աղդամ քաղաքների, Կրկժան, Հասանաբադ, Կարմիրավան, Թալիշ, Մաղավուզ, Գյուլաթաղ, Սրխավենդ, Չլդրան, Կուսապատ, Զառսլու, Լեսնոյ, Քյոսալար, Սեյդիշեն, Ալի Աղալի, Ալի Մադաթլի, Փափրավենդ գյուղերի, «Սարիբաբ» բարձունքի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ կազմավորման գործում[1]։

Երիտասարդ տարիքում հայրենասիրական նկատառումներով անդամակցել է ՀՅ Դաշնակցություն կուսակցությանը, սակայն հետագայում, չընդունելով կուսակցության քաղաքական դիրքորոշումն ու պասիվ գործունեությունը, դուրս է եկել ՀՅԴ–ից։ 2001 թվականին հիմնադրել է «Ազատագրված տարածքների պաշտպանություն» կազմակերպությունը, հանդես է եկել այդ տարածքների վերաբնակեցման օգտին և քննադատել գործող իշխանությունների քաղաքականությունը, ինչի համար 2006 թվականին իր մարտական ընկեր Վարդան Մալխասյանի հետ ձերբակալվել և դատապարտվել է ազատազրկման[7]։ 2008 թվականին բանտից դուրս գալուց հետո հիմնադրել է «Միացում» ազգային նախաձեռնությունը, 2009 թվականին՝ «Սարդարապատ» շարժումը, այնուհետև՝ «Նախախորհրդարան» հասարակական–քաղաքական կազմակերպությունը։ Միացել է «Հայ ազգային կոնգրես» դաշինքին, ակտիվ ընդդիմադիր պայքար ծավալել։ Հետագայում սակայն դուրս է եկել այդ դաշինքից։ Շարունակել է պայքարը տարբեր քաղաքացիական նախաձեռնություններին սատարելով ու մասնակցելով։ Նախաձեռնել է «100ամյակը առանց ռեժիմի» շարժումը, ինչի պատճառով հայտնվել է բանտում, ենթարկվել է քաղաքական հալածանքների և ճնշումների:

2015 թվականի հունվարի 31-ին դեպի Արցախ ընթացող ավտոերթի ժամանակ դաժանաբար ծեծի է ենթարկվել մոտ 150 մասնակիցների հետ միասին Արցախի ոստիկանների և քաղաքացիական հագուստով ուժայինների կողմից, որոնք զինված են եղել ավտոմատներով և մահակներով։

Ջարդվել են լրագրողների տեսախցիկները, մարդկանց ավտոմեքենաները։ Պոկվել և գետին են շպրտվել ՀՀ պետական դրոշներ, «100-ամյակը առանց ռեժիմի» պաստառները[8]։

*1998-2018 թվականներին ենթարկվել է քաղաքական հետապնդպման, բռնաճնշումների, ապօրինի կալանավորվել և դատապարտվել շինծու հոդվածներով, ենթարկվել է սև-հակաքարզչության իշխանությունների կողմից, չնայած դրան եռանդուն կերպով պայքարել է ավտորիտար համակարգի դեմ՝ հանուն հայ ժողովրդի հաղթանակի։

Ակտիվորեն հանդես է գալիս սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դեմ, Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի խորհրդի անդամ է[9]։

Պարգևատրվել է Առաջին աստիճանի Մարտական խաչով։

2018 թվականին՝ քսանամյա պայքարից հետո, վերջապես ստացավ ՀՀ քաղաքացու անձնագիր։ Գաղափարակից և նվիրյալ ընկերների հետ հիմնադրել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը։ Այժմ այդ կուսակցության պատվավոր անդամ, վարչության ներկայացուցիչ է, սատարում է ընտրված իշխանություններին։ Նախաձեռնել է կրկին ավտոերթ դեպի Արցախ, որը ընդունվել է աղուհացով, քոչարիով և մեծ ոգևորությամբ, հիմնադրել է «Սասնա ծռեր» արցախյան կուսակցությունը, որը Արցախում ընդդիմադիր ուժ է։

ԿալանավորումԽմբագրել

2016 թվականի հունիսի 22-ին Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որի համար նախատեսված է ազատազրկում 2-ից 6 տարի ժամկետով[10]։ Նույն օրը նա կալանավորվեց և 2016 թվականի նոյեմբերի 21-ի դրությամբ գտնվում էր անազատության մեջ՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում[11]։

2018 թվականի մարտի 20-ին դատապարտվել է 10 տարի և 5 ամիս ազատազրկման[12]։

2018 թվականի հունիսի 13-ին Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 5 տարի 5 ամիս ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվի: Նա ազատ արձակվեց 6 500 000 դրամ գրավ մուծելուց հետո:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994» հանրագիտարան, էջ 591
  2. «Ստեղծվել է քաղաքական նոր շարժում` «Սարդարապատ»», azatutyun.am, (արխիվացված):
  3. «Միացում շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի մամլո ասուլիսը», panarmenian.net, (արխիվացված):
  4. «Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի հինգ ամսվա ազատազրկման», azatutyun.am, (արխիվացված):
  5. «Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը քաղաքական որոշում է», a1plus.am, (արխիվացված):
  6. «Ժիրայր Սեֆիլյանը չի արժանանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու պատվին», aravot.am, (արխիվացված):
  7. Armenia: Country Reports on Human Rights Practices - 2007, Released by the Bureau of Democracy, Human Rights, and Labor, Մարտի 11, 2008
  8. Ազատ լրագրողի ջարդը ազատ Արցախում
  9. New Armenia Front to Hold Rallies in Gyumri and Vanadzor
  10. ժիրայր Սեֆիլյանը երկու ամսով կալանավորվեց (տեսանյութ)
  11. Ժիրայր Սեֆիլյանի կոչը ժողովրդին. Դառնալ Ազգ-բանակ և պատրաստվել պատերազմի ու ինքնապաշտպանության
  12. «Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամիս ազատազրկման. հրապարակվեցին Սեֆիլյանի գործով ամբաստանյալների դատավճիռները»։ www.tert.am (հայերեն)։ Վերցված է 2018-03-20 

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են