Վարդաձոր (Մարտակերտի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վանք (այլ կիրառումներ)
Վարդաձոր, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 18 կմ հարավ-արևմուտք՝ 750 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 1220 հեկտար։ Գտնվում է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից 15 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 69 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Վարդաձոր | ||
Երկիր | Արցախի Հանրապետություն | |
Շրջան | Մարտակերտի | |
Համայնք | Թարթառի շրջան, Մարտակերտի շրջան և Մարտակերտի շրջան | |
ԲԾՄ | 713 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 193[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | վարդաձորցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային դասիչ | AZ5900 | |
Ավտոմոբիլային կոդ | 59 | |
|
Աշխարհագրություն
խմբագրելՀամայնքը բարձր լեռնային է, ունի 2641,27 հա տարածք, որից 1489,81 հա գյուղատնտեսական նշանակության, 580,89 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 13 աղբյուրներ` «Սանդրած քոլեն», «Ցլլանեն», «Մելիքանց», «Օհանջանենց», «Քյահրիզ», «Բլբուլին ձորի», «Կարվինին», «Տոնունց», «Ծակ», «Քոռ», «Դերին բաղեն», «Փարսադոնովանց» և «Ճղպրոտեն»։
Առկա են պղնձի (կատարվում են հետազոտություններ), գրանոդիորիտների և ծծմբային կրաքարի հանքային պաշարներ։
Վարդաձորը Արցախյան ազատամարտում
խմբագրել1990-ին Վարդաձորում կազմավորվել է «Քաջավան» կամավորական ջոկատը (հրամանատար՝ Նորայր Դանիելյան), որի հիմքի վրա 1992-ի սեպտեմբերին ստեղծվել է Մարտակերտի պաշտպանական շրջանի 3-րդ մոտոհրաձգային գումարտակը։ Ջոկատն առանձին կամ գումարտակի կազմում մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի (Քաջավան, Մարտակերտ, Ջանյաթաղ, Մեհմանա, Չլդրան և այլն) շրջանի և ԼՂՀ տարբեր բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ Վարդաձորից հրամանատարներ են եղել Ա. Առուշանյանը, Ռ. Հակոբյանը։ Վարդաձորից զոհվել է 9 ազատամարտիկ[2]։
Բնակչություն
խմբագրել2015 թվականին Վարդաձոր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 199 մարդ, կա 77 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 190 | 192 | 194 |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը հիմնականում աշխատում է համայնքում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունում, ինչպես նաև զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելԿան պատմամշակութային հուշարձաններ` Մելիք-Ալավերդյանների ամրոց (1799 թ.), գերեզմանոց (XII-XIII դդ.), Սբ. Հովսեփ եկեղեցի (XII-XIII դդ.), հաշվառված է 28 հուշարձան։ Գյուղի հարևանությամբ է Ս. Աստվածածին եկեղեցին (19-րդ դար), շրջակայքում կան պատմական հուշարձաններ, գյուղատեղիներ։
Հասարարակական կառույցներ
խմբագրել2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր համայնքում գործում են գյուղապետարան, բուժկետ, հիմնական դպրոց (կոչվել է Նորայր Դանիելյանի անունով), որտեղ սովորում էին 9 աշակերտներ[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 616-617։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 205.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)