Բացել գլխավոր ցանկը

Բերձորյան միջադեպ (Ռեյդային ստուգումներ), 2015 թ.-ի հունվարի 31-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Բերձորի հատվածում տեղի ունեցած զինված հարձակում անզեն քաղաքացիների վրա, ովքեր Երևանից Ստեփանակերտ էին մեկնում բնակչության հետ հանդիպելու համար։ Արցախի Հանրապետության ոստիկանության, դիմակավորված հատուկ ջոկատայինների ու քաղաքացիական հագուստով անձանց կողմից հարձակման ենթարկվեցին «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության շուրջ 150 անդամները։ Բռնությունների ենթարկվեցին Արցախյան ազատամարտի մասնակից ազատամարտիկներ, այդ թվում՝ Պավլիկ Մանուկյանը, Ժիրայր Սեֆիլյանը, ՀՀ զինված ուժերի պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի բացահայտված անդամ Ալեք Ենիգոմշյանը, մշակույթի հայտնի գործիչներ, այդ թվում՝ կոմպոզիտոր Վարդան Հակոբյանը, նրանց ընտանիքի անդամներ, այդ թվում՝ կանայք և անչափահաս երեխաներ, Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիներ, հայկական սփյուռքից եկած երիտասարդներ։ Վերջիններիս հասցվեց ֆիզիկական և նյութական զգալի վնաս[1][2][3]:

Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Nuvola apps kaboodle.svg Բերձորյան իրադարձությունները նկարագրող տեսանյութ:


ԾանոթագրություններԽմբագրել