Ակնա (քաղաք)

(Վերահղված է Ակնա քաղաքից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակնա (այլ կիրառումներ)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղդամ (այլ կիրառումներ)

Աղդամ (2010 թվականի նոյեմբերին Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ վերանվանվել է Ակնա[1], ադրբ.՝ Ağdam), անբնակ քաղաք դաշտային Արցախում։ Ըստ Արցախի վարչատարածքային բաժանման՝ գտնվում է Ասկերանի շրջանում, ըստ Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ Աղդամի շրջանում։

Քաղաք
Ակնա
Agdam-nagorno-karabakh-3.jpg
Կոորդինատներ: 39°59′0″ հս․ լ. 46°55′0″ ավ. ե. / 39.98333° հս․. լ. 46.91667° ավ. ե. / 39.98333; 46.91667
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ՇրջանԱսկերանի շրջան
ԲԾՄ369±1 մետր
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Խոսվող լեզուներհայերեն
Բնակչություն15 մարդ
Ժամային գոտիUTC+4
Ավտոմոբիլային կոդ02
Պաշտոնական կայքaghdam-ih.gov.az
##Ակնա (քաղաք) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png
Աղդամ քաղաքի ավերակ շինությունները՝ շրջապատված նռան և թզենու անտառներով
Տիգրանակերտի թանգարանի ցուցասրահներից մեկը

Արցախյան պատերազմի ժամանակ Աղդամից գնդակոծվել են մայրաքաղաք Ստեփանակերտը և շրջակա բնակավայրերը։ 1993 թվականի հուլիսի 23-ին անցել է հայկական վերահսկողության տակ։ Մինչև պատերազմը քաղաքի բնակչությունը 28.000 էր (ադրբեջանցիներ), այժմ Աղդամում բնակվում է 15 մարդ (հայեր)։ Պահպանվել է մեկ մզկիթ։

Ասկերան քաղաքից դեպի Ակնա տանող ճանապարհի ձախ կողմում է գտնվում Հայոց արքա Տիգրան Բ–ի հիմնած 4 Տիգրանակերտ անունով քաղաքներից մեկը, որտեղ ակտիվ կերպով իրականացվում են պեղումներ[2][3]։

Պատմական տեղեկանքԽմբագրել

Դեռևս մ.թ.ա. 1-ին դարում՝ Տիգրան Մեծի օրոք, Ակնայի մոտ հիմնադրվել է Տիգրանակերտ բերդաքաղաքը։ Քաղաքը իր ներկայիս վարչատարածքային բաժանումով և մշակույթով հիմնադրվել է 18-րդ դարում պարսիկների կողմից։ 1828 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ։ 1912 թվականին մտնում էր Ելիզավետոպոլի նահանգի Շուշիի ույեզդի մեջ և ուներ 629 բնակիչ[4]։ 1968 թվականին ուներ 18 հազար բնակիչ, 1989-ին՝ 28 հազար[5]։

ԾանոթագրություններԽմբագրել