ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ, զինվորական կոչում, որը կրում են Հայաստանի զինված ուժերի և վերջինիս ենթակայության տակ գտնվող Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի այն զինծառայողները, ովքեր վերադաս հրամանատարության կողմից ստացել են այն։ ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ զինվորական կոչումը ներկայացնող ուսադիրը բաղկացած է երկու հատ միջին չափի աստղից, որոնք տեղադրված են իրար կողք՝ կազմելով հորիզոնական ուղիղ գիծ։ Փոխգնդապետ կոչում ստացած զինծառայողները դասվում են ավագ սպայական կազմի շարքում[1]։

ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ զինվորական կոչման ուսադիր

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել