100-ամյակն առանց ռեժիմի

«100-ամյակն առանց ռեժիմի» դրոշը

«100-ամյակն առանց ռեժիմի», քաղաքացիական անհնազանդության ճանապարհով Հայաստանում իշխանափոխությանն ուղղված միջոցառումների շարք, որի սկիզբը հայտարարվել է 2015 թ.-ի ապրիլի 24-ը՝ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը, երբ նշվելու է ցեղասպանության 100-րդ տարելիցը[1][2]։ Որպես քաղաքացիական անհնազանդության միջոցառումների կազմակերպիչ հանդես է գալիս «Նախախորհրդարան» քաղաքացիական շարժումը, որը պարբերաբար կազմակերպում է «100-ամյակն առանց ռեժիմի» նախապատրաստական և իրազեկման միջոցառումներ[3][4]։

2015 թվականի հունվարի 31-ին շարժման ակտիվիստների ավտոերթը դեպի ԼՂՀ արգելվեց ԼՂՀ ոստիկանական ուժերի կողմից[5], որոնք ըստ լրատվական կայքերի հաղորդումների զանգվածային բռնություններ կիրառեցին ավտոերթի մասնակցիների, այդ թվում նաև՝ լրագրողների, հանդեպ (կոտրելով նաև՝ տեսախցիկներ, ավտոմեքենաների ապակիներ և այլն)[6][7]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել