Մարտունու շրջան (Արցախ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս Մարտունի (այլ կիրառումներ) և Մարտունու շրջան (այլ կիրառումներ):
Մարտունու շրջան, վարչատարածքային միավոր Արցախի Հանրապետությունում։ Արցախի Հանրապետության 8 շրջաններից մեկն է։ Կազմավորվել է 1991 թվականին՝ ԼՂԻՄ նույնանուն շրջանի (ստեղծվել էր 1930 թվականին) հիմքի վրա։ Շրջանի մակերեսը կազմում է 951 կմ², բնակչությունը՝ 23.157 մարդ (2005 թ.[3])։ Շրջկենտրոնը համանուն Մարտունի քաղաքն է։ Վարանդան հյուսիսից սահմանակցում է Խաչենին, արևելքից Շուշիին և հարավարևմուտքից՝ Դիզակին։
Երկիր | Արցախ |
---|---|
Կարգավիճակ | Արցախի Հանրապետության շրջան |
Ներառում է | 35 համայնք (39 բնակավայր) |
Վարչկենտրոն | Մարտունի |
վարչակազմի ղեկավար | Էդիկ Ավանեսյան |
Բնակչություն (2008) | 23500[1] (2 տեղ) |
Խտություն | 24.35 |
Տարածք | 951 |
Ժամային գոտի | UTC+4 |
gov.nkr.am/hy/regions/details/49/ | |
Արցախի հարավարևելյան մասում է 400 մ բարձրության վրա։ Ունի 36 համայնք, 40 բնակավայր։ Խոշոր բնակավայրերից են Մարտունի քաղաքը, Ճարտար քաղաքը, Բերդաշեն, Գիշի, Թաղավարդ, Սոս գյուղերը։ Շրջանի արեմտյան կեսն ունի նախալեռնային, թույլ թեքության մակերեույթ։ Համեմատաբար բարձր են Ննգի, Կաղարծի, Աշան, Ճարտար, Խերխան, Թաղավարդ գյուղերի մոտակայքով ձգվող լեռնաճյուղերի գագաթները (բարձրությունը՝ 1200-1500 մ)։ Լանդշաֆտը նախալեռնային, տափաստանային և անտառային է։
Բնակչությունը զբաղվում է հողագործությամբ (գլխավորապես հացահատիկային բույսերի մշակությամբ), խաղողագործությամբ և անասնապահությամբ։ Գործում է Մարտունիի գինու գործարանը, թռչնաբուծական ֆաբրիկան, վերականգնվել է Կարմիր Շուկայի գինու կետը։ 2003 թվականին շրջանում գործել են 36 ակումբ, կենտրոնական և 35 գյուղական գրադարաններ, Մարտունիի պատմաերկրագիտական թանգարանը, 25 միջնակարգ, 8 ութամյա, 6 տարրական, 1 երաժշտական, 1 արհեստագործական դպրոցներ, շրջանային կենտրոնական և Ղուզե Ճարտարի գյուղական հիվանդանոցները, 5 ամբուլատորիա և 31 բուժակամանկաբարձական կետեր, 1 հակահամաճարակային կայան։
Աշխարհագրություն
խմբագրելՄարտունու շրջանի տարածքի զգալի մասը հարթավայրային է և ծովի մակերևույթից ունի մինչև 400մ բարձրություն։ Շրջանի հարթավայրային մասում, հատկապես Մարտունի քաղաքում, Կուրոպատկինոյի, Գևորգավանի, Աղբուռունի, Ալաբալու հատվածներում կլիմայական պայմանները չոր մերձարևադարձային են, մթնոլորտային տեղումները սակավ, ձյան կայուն շերտ համարյա չի լինում։
Ռելիեֆ
խմբագրելՇրջանի արևմտյան կեսը նախալեռնային, թույլ թեքություն ունեցող մակերևույթ ունի, այստեղի կլիմայական պայմանները առավել նպաստավոր են գյուղատնտեսության համար։
Գետային ցանց
խմբագրելՄարտունու շրջանի տարածքով հոսող գետերից ջրառատը Վարանդան է՝ իր Ամարաս վտակով։ Այն թափվում է Արաքս գետը։ Նշանավորը Խոնաշենն է, որը, սկիզբ առնելով Բովուրխանի լեռնալանջերից, անցնում է Մարտունի քաղաքով և կորչում Արցախի հարթավայրում։
Շրջանի արևմտյան նախալեռնային հատվածը գեղատեսիլ է, հարուստ պտղատու ծառատեսակներով, անտառներով, զուլալ վտակներով ու սառնորակ աղբյուրներով։
Ընդերք
խմբագրելՄարտունու ընդերքը հարուստ է կրաքարի, բազալտի, մարմարի, գրանիտի, կավի պաշարներով։ Մարմարի պաշարներով հարուստ է Նորշեն, գրանիտի պաշարներով՝ Ննգի, կավի պաշարներով՝ Ննգի ու Ղավախան գյուղերի շրջակայքը։
Սահմաններ
խմբագրելԱրևմտյան մասում շրջանը սահմանակից է Ասկերանին, հարավային մասում՝ Հադրութի շրջաններին, արևելյան ու հարավարևելյան մասերում Ֆիզուլուն, իսկ հյուսիսային մասում Աղդամի շրջաններին։
Պատմություն
խմբագրելՊատմաճարտարապետական հուշարձաններ
խմբագրելՏարածքում պահպանվել են հայկական պատմաճարտարապետական 353 հուշարձան, որոնցից կանգունը և հնագույնը Ամարասի վանքն է, որտեղ Մեսրոպ Մաշտոցը բացել է նահանգի առաջին դպրոցը։ Վանքը կառուցվել է 4-րդ դարի սկզբին Գրիգոր Լուսավորչի, այնուհետև՝ նրա թոռ Գրիգորիս եպիսկոպոսի կողմից։ Հենց այդ վանքում է գտնվում վերջինիս դամբարանը։ Շրջանի պատմաճարտարապետական մյուս հուշարձաններից նշանավոր են՝ Ճարտար գյուղի Եղիշեի, Հերհեր գյուղի Ս. Գրիգորիս, Մավաս գյուղի վանքերը, Կարմիր եղցի համալիրը (Մելիք-Փաշայանների դամբարանով, XIII դ.), Բերդաշենի ամրոցները, Մեծ Նահատակ, Ս. Աստվածածին եկեղեցիները, Հացի գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին ու դպրոցի հին շենքը, Թաղավարդ գյուղի անտառածածկ սարի վրա գտնվող Ղևոնդաց անապատի հուշարձանները, Կաղարծի գյուղի Թարգմանչաց եկեղեցին և այլ հնություններ։ Շրջանում կա քաղաքական 1 համայնք, գյուղական 35 համայնք և 38 բնակավայր։
Վարչատարածքային բաժանում և բնակավայրեր
խմբագրելՄարտունու շրջանը կազմված է քաղաքային և գյուղական համայնքներից[4][5][6]։ Ներկայում շրջանի բնակավայրերը մի մասը գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[7][8][9][10]։
Մարտունու շրջանն ունի 35 համայնք, որոնք իրենց մեջ ներառում են 39 բնակավայրեր։ Դրանք են[2][5]՝
- Մարտունի համայնք՝ ներառում է Մարտունի քաղաքը, որը հանդիսանում է շրջանի վարչական կենտրոնը, ինչպես նաև Կաքավաձոր և Քաջավան գյուղերը,
- Ճարտար համայնք՝ ներառում է Ճարտար քաղաքը և Ղուզե Ճարտար գյուղը,
- Աշան համայնք՝ ներառում է Աշան գյուղը,
- Ավդուռ համայնք՝ ներառում է Ավդուռ գյուղը,
Բնակչություն
խմբագրելՀամայնք | Թվաքանակը | |
---|---|---|
1 | Մարտունի | 5352 |
2 | Քաջավան | 77 |
3 | Ավդուռ | 133 |
4 | Բերդաշեն | 1558 |
5 | Գիշի | 1556 |
6 | Եմիշճան | 170 |
7 | Զարդանաշեն | 93 |
8 | Թաղավարդ | 1286 |
9 | Խերխան | 136 |
10 | Խնուշինակ | 655 |
11 | Ծովատեղ | 161 |
12 | Կաղարծի | 546 |
13 | Կարմիր շուկա | 1046 |
14 | Կոլխոզաշեն | 270 |
15 | Հաղորտի | 176 |
16 | Հացի | 535 |
17 | Հերհեր | 655 |
18 | Կավահան | 82 |
19 | Ղուզե Ճարտար | 1802 |
20 | Ճարտար | 5315 |
21 | Մաճկալաշեն | 665 |
22 | Մյուրիշեն | 155 |
23 | Մուշկապատ | 368 |
24 | Մուշկապատ | 368 |
25 | Ննգի | 322 |
26 | Նոր Շեն | 338 |
27 | Շեխեր | 363 |
28 | Պառավաթումբ | 122 |
29 | Սարգսաշեն | 256 |
30 | Սոս | 1009 |
31 | Սպիտակաշեն | 341 |
32 | Քարահունջ | 167 |
33 | Քերթ | 551 |
34 | Ջիվանի | 158 |
35 | Վարանդա | 99 |
36 | Վազգենաշեն | 263 |
Տնտեսություն
խմբագրելՏնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Զարգացած են հացահատիկային բույսերի մշակությունը, խաղողագործությունը, պտղաբուծությունը, անասնաբուծությունը։ Հանրապետության հացահատիկային մշակաբույսերի 24,2%-ը, խաղողի համախառն բերքի 58,9%-ն արտադրվում է Մարտունիի շրջանում։ 2002 թվականից գործում է «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկան (ՍՊԸ)։ Խորհրդային տարիներին շրջանն ադրբեջանական մշակող ձեռնարկություններին մատակարարել է հացահատիկ, խաղող, միրգ, բոժոժ, բուրդ, կաթ և այլն։ 2009 թվականին շրջանի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռը հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում արդյունաբերությունը 3,3% էր, գյուղատնտեսությունը՝ 25,3%, շինարարությունը՝ 13,1%, կապը՝ 6,4%, մանրածախ ապանքաշրջանառությունը՝ 10,6%, ծառայությունները՝ 7,8%։ Ավտոճանապարհներով կապված է Ստեփանակերտի, Մարտակերտի, Հադրութի հետ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արցախի Հանրապետության բնակչության մարդահաշիվ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ 2,0 2,1 Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Ազգային վիճակագրության Ծառայություն, 2005 թ. մարդահամարի արդյունքները» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Արցախի Հանրապետության օրենքը «Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ընդունված 1998 թցականի հունիսի 16-ին, (էլեկտրոնային տարբերակ)։
- ↑ 5,0 5,1 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
- ↑ Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․)։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |