Մաղավուզ
Մաղավուզ, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում`Թարթառ գետի աջ ափին՝ 700 մետր բարձրության վրա։ Գտնվում է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից 14 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 83 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Մաղավուզ | ||
ռուս.՝ Магавуз | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտակերտի | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 468[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | մաղավուզցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||

2002 թվականից Մաղավուզ համայնքի կազմի մեջ է Քմքաձոր (մինչև 1992 թվականը՝ Մինգրելսկ) բնակավայրը։ Քմքաձոր գյուղի բնակչության թվաքանակը կազմում է 116 մարդ, կա 28 տնտեսություն։
Աշխարհագրություն Խմբագրել
Համայնքը լեռնային է, ունի 3346,30 հա տարածք, որից 2023,04 հա գյուղատնտեսական նշանակության, 419,04 հա անտառային հողեր։ Մաղավուզ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 540 մարդ, կա 140 տնտեսություն։ Համայնքի տարածքում առկա են թվով 5 աղբյուրներ` «Քլոմփի», «Վերին շենի», «Ռուսին», «Թունգ» և «Նուվավուր»։
Առկա են երկաթի և քարածուխի հանքային պաշարներ։
Պատմություն Խմբագրել
Մաղավուզը Արցախյան պատերազմում Խմբագրել
1988 թվականի վերջին Մաղավուզում կազմավորվել են ինքնապաշտպանական խմբեր, 1989 թվականին՝ կամավորական ջոկատ (հրամանատար՝ Գ. Բադալյան)։ 1990 թվականի ամռանը ջոկատը (հրամանատար՝ Վ. Գալստյան) գործել է Մարտակերտի շտաբի ղեկավարությամբ և մասնակցել է Մարտակերտի (Ումուդլու, Ջանյաթաղ, Թալիշ), Շահումյանի (Բուզլուխ, Էրքեջ) շրջանների ազատագրական մարտերին։ 1991 թվականի աշնանից (շուրջ 7 ամիս) պաշտպանել է նորաստեղծ Քաջավան գյուղը։ Ջոկատը 1992 թվականին Քաջավանից տեղափոխվել է Մատաղիս և մինչև հուլիսի 3-ը «Անկախության բանակի» (հրամանատար՝ Լեոնիդ Ազգալդյան) կազմում պաշտպանել Հակոբ Կամարի-Մաղավուզ ուղղությամբ դիրքերը, հուլիսի 4-ին տեղափոխվել Դրմբոն։ Մասնակցել է Մատաղիսի, Մեծշենի, Հակոբ Կամարիի, Սարսանգի հիդրոհանգույցի և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մաղավուզից զոհվել է 14 ազատամարտիկ[3]։
Պատմամշակութային հուշարձաններ Խմբագրել
Կան պատմամշակութային հուշարձաններ` գյուղատեղի (միջնադար), մատուռ (1260 թ.), խաչքար (XIII դ.), ապարանք (XVIIIդ. I կես), Սբ. Գևորգ եղեցեղի (XIXդ.), շրջակայքում՝ Թուխկասարի (8-րդ դ.), Անապատ (12-րդ դար), Երեք մանկունք (17-րդ դար) վանքերը, Կաղանկատույք (6-րդ դար), Ջրաբերդ (7-րդ դար) հաշվառված է 7 հուշարձան։ Մոտակայքում գտնվում է Դաստակերտ, Խալվաթաշեն, Շինատեղ գյուղատեղիները։
Բնակչություն Խմբագրել
2015 թվականին Մաղավուզ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 540 մարդ, կա 140 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 495 | 502 | 428 |
Տնտեսություն Խմբագրել
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ, կան նաև Մարտակերտի շրջանի հանքավայրերում աշխատողներ։
Հասարարակական կառույցներ Խմբագրել
2015 թվականին ուներ միջնակարգ դպրոց (զոհված ազատամարտիկ Մ. Դանիելյանի անվան), որտեղ սովորում են 84 աշակերտներ, ակումբ (զոհված ազատամարտիկ Վ. Ավանեսյանի անվան), 2 բուժկետ, գյուղապետարան[5]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Population of Nagorno-Karabakh Republic (2005)»։ Արխիվացված է օրիգինալից 2011-03-02-ին։ Վերցված է 2012-10-03
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 455-456։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 177