Ժաքլին Բիսեթ
Ժաքլին Բիսեթ (Ուինֆրեդ Ժաքլին Ֆրեյզեր-Բիսեթ, անգլ.՝ Jacqueline Bisset, սեպտեմբերի 13, 1944[1][2][3], Վեյբրիջ, Անգլիա[4]), անգլո-ամերիկուհի կինոդերասանուհի, հայտնի 1960-1980-ական թվականներին իր խաղացած դերերով, որոնց շարքում են այնպիսի նշանակալիցներ, ինչպես են Տրյուֆոի «Ամերիկյան գիշեր» («La Nuit Americaine», 1973 թվական) և Եթսի «Անդունդ» («The Deep», 1977 թվական)։ Ռուսաստանում ճանաչման նա արժանացել է շնորհիվ «Վայրի խոլորձ» («Wild Orchid») և «Նապոլեոն և Ժոզեֆինա» («Napoleon And Josephine: A Love Story»), որում նա խաղացել է Ժոզեֆինա Բոգարնին, ֆիլմերում խաղացած դերերով[5]։
Ժաքլին Բիսեթ անգլ.՝ Jacqueline Bisset | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1944[1][2][3] (79 տարեկան) |
Ծննդավայր | Վեյբրիջ, Անգլիա[4] |
Կրթություն | Lycee Francais Charles de Gaulle? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և մոդել |
Համատեղ ապրող(ներ) | Վիկտոր Դրեյ, Ալեքսանդր Գոդունով, Emin Boztepe? և Michael Sarrazin? |
Պարգևներ և մրցանակներ | |
«Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր՝ «Պարեր սահմանին» (2013 թվական) մինի սերիալում դերակատարման համար։ Վերջին տարիներին Բիսեթը մասնակցություն է ուենում տարբեր հեռուստատեսային նախագծերում, որոնցից ամենանշանալին է հանդիսանում «Մարմնի մասեր» («Nip/Tuck», 2006 թվական) հեռուստասերիալը։
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելԲիսեթը, ով ի ծնե ստացել է Ուինֆրեդ Ժաքլին Ֆրեյզեր-Բիսեթ անունը, լույս աշխարհ է եկել Վեյբրիջում, Սուրեյ կոմսություն, Անգլիա։ Նրա մայրը՝ Առլեթ Ալեքսանդեր, կիսով չափ ֆրանսուհի է, կիսով չափ անգլուհի[6], ճարտարապետ և իրավաբան, հայրը՝ Մաքս Ֆրեյզեր-Բիսեթ, շոտլանդացի[7], թաղամասային բժիշկ-թերապևտ[8]։
Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Բիսեթի մայրը հեծանվով Փարիզից հասնում է ափամերձ շրջան, որպեսզի գերմանական ներխուժումից նահանջող բանակի հետ միասին նավարկի Բրիտանիա[9]։ Բիսեթն ունի եղբայր՝ Մաքս անունով։ Մայրը Բիսեթին սովորեցրել է ֆրանսերեն լեզու և ուղարկում է Լոնդոնի Շառլ դե Գոլի անվան Ֆրանսիական լիցեյ։ Երբ Ժաքլինը դեռահաս էր, նրա մոր մոտ ախտորոշում են մտացրիվ սկլերոզ։ 1968 թվականին, 28 տարվա համատեղ կյանքից հետո, Բիսեթի ծնողները բաժանվում են[9]։ Բիսեթը մնում է հիվանդ մոր մոտ։ Մանկությունում Ժաքլինը հաճախում էր բալետի դասերի, իսկ այժմ սկսում է սովորել դերասանական վարպետության, իսկ որպեսզի վճարի ուսուցումը, աշխատում է մանեկենուհի։
Կարիերա
խմբագրել1967 թվականին Բիսեթը ստանում է դեր «Երկուսը ճանապարհին» («Two for the road») ֆիլմում, որտեղ դառնում է Օդրի Հեփբերնի և Ալբերտ Ֆիննի խաղընկերուհին։ Հաջորդ աշխատանքը հանդիսանում է տիկին Գուդֆինգսը Ջեյմս Բոնդի մասին «Կազինո Ռոյալ» («Casino Royale») ծաղրական կատակերգությունը։ 1968 թվականին Միա Ֆերոուն հրաժարվում է «Դետեկտիվ» ֆիլմում դերից և նրա տեղը, Ֆրենկ Սինատրայի հետ զույգով, զբաղեցնում է Բիսեթը։ Նույն թվականին նա խաղում է հանրահայտ դարձած Սթիվ Մակ Քուինի ընկերուհու դերը «Բուլիտ» («Bullitt») մարտաֆիլմում։ 1970 թվականին նա այն աստղերի շարքում էր, ովքեր հրավիրվում են «Օդանավակայան» («Airport») ֆիլմ-աղետին՝ Դին Մարտինի, Բերտ Լանկաստերի, Ջին Սիբերգի և Հելեն Հեյզի հետ միասին։ Կինոնկարը անվանակարգվում է Կինոմշակույթի Ակադեմիայի մրցանակին, որպես «Լավագույն ֆիլմ»։
Իր խաղընկերների հետ միասին Բիսեթը հաճախ նկարահանվում է մի շարք ֆիլմերում։ Փոլ Նյումանի և Էնթոնի Պերկինսի հետ նա խաղում է «Դատավոր Ռոյ Բինի կյանքը և ժամանակը» («Life and Times of Judge Roy Bean») ֆիլմում, Նյումանի հետ՝ «Երբ սպառվում է ժամանակը» («When Time Ran Out») ֆիլմում, Ֆիննի հետ՝ «Երկուսը ճանապարհին», «Հրաբխի տակ» («Under the Volcano») և «Սպանություն Արևելյան ճեպընթացում» («Murder on the Orient Express») ֆիլմերում, որտեղ նրա խաղընկերներն են հանդիսանում նաև Էնթոնի Պերկինսը և Շոն Քոններին։
1973 թվականին Ժան Պոլ Բելմոնդոյի հետ խաղում է ռեժիսոր Ֆիլիպ Դե Բրոկայի «Հիանալին» («La Magnifique») ֆիլմում։ 1975 թվականին Բիսեթը խաղում է գլխավոր դերը Լուիջի Կոմենչինիի «Կիրակիի կինը» («La donna della domenica») ֆիլմում։ 1977 թվականին թողարկվում է «Անդունդ» («The Deep») ֆիլմը, որտեղ նրա խաղընկերներն են լինում Ռոբերտ Շոուն և Նիկ Նոլթին։ Կինոնկարը նրան հանրաճանաչություն է բերում Ամերիկայում, այդ թվում շնորհիվ տեսարանի, որտեղ Բիսեթը լողում է ծովում, ոչինչ չհագնելով վերնաշապիկի տակից։ Ֆիլմի դրամարկղային հաջողությունը թույլ է տալիս պրոդյուսեր Պիտեր Գյուբերին հայտարարելու. «Այդ վերնաշապիկը ինձ հարուստ դարձրեց»[10], իսկ Ժաքլինը ամրապնդեց թաց վերնաշապիկների մրցույթի մասայականացնողի համբավը։ Նույն թվականին «Newsweek»-ը Բիսեթին անվանեց «բոլոր ժամանակների գեղեցկագույն դերասանուհի»։ Համարյա նույն ժամանակ հայտնվում է հոլանդական «Secrets» կինոնկարը, որում Բիսեթը նկարահանվել էր կարիերայի սկզբում։ Դա միակ ֆիլմն էր, որում Բիսեթը հայտնվում էր բավականին մերկացած տեսքով, ինչը թույլ է տալիս այն ստեղծողներին գումար վաստակելու դերասանուհու փառքի շնորհիվ։
1978 թվականին մոտ Բիսեթը դառնում է հայտնի դերասանուհի։ «Ոսկե Գլոբուս»-ի առաջին անվանակարգումը նրան գալիս է «Ո՞վ է սպանում եվրոպական մեծ խոհարարներին» կատակերգության համար։ Շուտով, դրանից հետո, նա խաղում է «Հարուստները և հանրահայտները» («Rich and Famous», 1981 թվական)՝ Կենդիս Բերգենի հետ, «Դասարան» («Class», 1983 թվական)՝ Ռոբ Լոուի հետ և «Հրաբուխի տակ» («Under the Volcano», 1984 թվական)՝ Ալբերի Ֆիննի հետ, ֆիլմերում։ Վերջինիս համար Բիսեթը կրկին անվանակարգվում է «Ոսկե Գլոբուս»-ին։ 1996 թվականին նա հավակնում էր «Սեզար» մրցանակին, «Հանցագործության արարողություն» («La Cérémonie») ֆիլմում դերի համար։
Բիսեթն աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպես Ֆրանսուա Տրյուֆոն, Ջոն Հյուսթոնը, Ջորջ Կյուկորը և Ռոման Պոլանսկին։ Նրա մի քանի ֆիլմեր թողարկվել են Ֆրանսիայում և Իտալիայում։
Բիսեթը հայտնվում էր հեռոուստատեսային ֆիլմերում, հատկապես վերջին տարիներին։ 1999 թվականին նա անվանակարգվում է «Էմմի» մրցանակի՝ «Ժաննա դ Արկ» («Joan of Arc») մինի-սերիալի համար։ Ժաքլին Բիսեթի մասնակցությամբ այլ հայտնի հեռուստանախագծեր, որոնք անվանակարգվել են «Էմմի» մրցանակին, եղել են «Հիսուս» («Jesus», 1999 թվական) և «Սկզբում» (2000 թվական)՝ Մարտին Լանդաուի և Քրիստոֆեր Լիի հետ, ֆիլմերը։ Նաև Բիսեթին հրավիրում են «Էլլի Մակ Բիլ» և «Օրենլ ու կարգ ու կանոն. Հատուկ ջոկատ» սերալներում դրվագների։ Դերասանուհու վերջին աշխատանքներից մեկն է դառնում Ժաքլին Քենեդիի դերը 2003 թվականի «America’s Prince: The John F. Kennedy Jr. Story» ֆիլմում։ 2005 թվականին նա խաղում է «Դոմինո» («Domino») ֆիլմում՝ Քիրա Նայթլիի հետ։ Բիսեթի առավել վերջերս հայտնվելը հեռուսաէկրաններին կայացել է «Մարմնի մասեր» («Nip/Tuck») սերիալում դերը։ 2008 թվականին, «Սանդենս» կինոփառատոնում, կայանում է Բոազ Յակինի «Death in Love» ֆիլմի առաջնախաղը, որում գլխավոր դերը կատարել է Ժաքլին Բիսեթը։
Ի տարբերություն իր սերունդի շատ դերասանուհիների, ում համար դժվար է աշխատանք գտնել 40-ից հետո, Բիսեթը սահուն կերպով փոխում է իր ամպլուան գլխավոր հերոսուհիներից դեպի խառնվացքային դերեր։ Նա մնում է պահանջված և Հոլիվուդում, և Եվրոպայում։ 2004 թվականին բերմուդյան թերթին տված հարցազրույցում նա ասում է.[11]
Կինոարտադրությունը, հնարավոր է, ավելի շատ Ամերիկայում, քան Եվրոպայում, միշտ փորձել են շահագործել երիտասարդ սեքուալությունը։ Թատրոնի համար դա այնքան էլ կարևոր չէ, սակայն Ամերիկայում կինոարտադրութունը երիտասարդ է և ցանկանում է դիտել ֆիլմեր սիրո և արկածների մասին, որոնք մոտիկ են իրենց։ Ամերիկայում չեն նկարահանում ինտելեկտուալ ֆիլմեր։ Սակայն պետք չէ պահանջել ավելին։ Նրանք, ովքեր ցանկանում են հաճույք ստանալ իրենց աշխատանքից որքան հնարավոր է երկար, իրենց համար դեր կգտնեն նաև այնտեղ։ Ես համարում եմ, որ պետք է լինել որքան հնարավոր է ավելի ճկուն։ Հնարավոր է, դուք չեք հայտնվի դրամարկղային ֆիլմերից մեկում, սակայն, եթե ազնվորեն, ո՞վ կցանկանա խաղալ նմանատիպ ֆիլմերում։ Շատ դրամարկղային ֆիլմեր նկարահանվում են դեռահասների համար և դիտվում են երեխայություն, նրանցում դերը քեզ պատիվ չի բերում։ Շատ դերասանուհիներ, ում ես ճանաչում եմ, հիասթափվում են իրենց աշխատանքում, սակայն անհրաժեշտ է հարմարվել իրականությանը։ Ես ուղղակի գտնում եմ իմ տեղը ինչ-որ բանում, ինչը համարում եմ հետաքրքիր կամ խաղում եմ անկախ կինոյում։ |
Անձնական կյանք
խմբագրելԺաքլին Բիսեթը երբեք ամուսնացած չի եղել, սակայն ունեցել է երկարատև ռոմանտիկ հարաբերություններ բալետի ռուս դերասան Ալեքսանդր Գոդունովի հետ՝ 1980-ական թվականների սկզբից ընդհուպ մինչև Գոդունովի մահը 1995 թվականին[12]։
Ժաքլին Բիսեթը Անջելինա Ջոլիի կնքամայրն է։ Իր սանուհու հետ միասին նա խաղացել է «Միսթր և միսիս Սմիթ» («Mr. & Mrs. Smith», 2005 թվական) ֆիլմում, սակայն ֆիլմի վերջնական տարբերակում Բիսեթի հետ դրվագները ֆիլմ չեն ընկնում։
Բիսեթն ապրում է երկու տներում՝ մեկը Անգլիայում, իսկ մյուսը՝ Բևեռլի Հիլզում, Կալիֆորնիա։
Ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1966 | Փակուղի | Cul-de-Sac | Ժաքլին |
1967 | Երկուսը ճանապարհին | Two for the road | Ջեքի |
1967 | Քեյփթաունյան խարդախություն | The Cape Town affair | Քենդի |
1968 | Բուլիտ | Bullitt | Կետի |
1969 | Գաղտնի աշխարհ | Secret world | Վենդի |
1970 | Օդանավակայան | Airport | Գվեն Մեյգեն |
1972 | Դատավոր Ռոյ Բինի կյանքը և ժամանակը | Life and Times of Judge Roy Bean | Ռոուզ Բին |
1973 | Ամերիկյան գիշեր | La Nuit Americaine | Ջոլի |
1973 | Հիանալին | La Magnifique | Քրիստին, Դիանա |
1974 | Սպանություն Արևելյան ճեպընթացում | Murder on the Orient Express | կոմսուհի Անդրենի |
1975 | Գալարաձև սանդուղք | The Spiral Staircase | Հելեն |
1977 | Անդունդ | The Deep | Գեյլ Բերկ |
1978 | Հունական մագնատ | The Greek Tycoon | Լիզ Քեսիդի |
1980 | Երբ ժամանակը հեռանում է | When Time Ran Out | Կեյ Կիրբի |
1982 | Ինչոն | Inchon | Բարբարա Հոլսֆորտ |
1981 | Հարուստները և հայտնիները | Rich and Famous | Լիզ Համիլտոն |
1983 | Դասարան | Class | Էլեն Բերոուզ |
1984 | Հրաբուխի տակ | Under the Volcano | Իվոն Ֆերմին |
1985 | Աննա Կարենինա | Anna Karenina | Աննա Կարենինա |
1987 | Բուռն ամռանը | High Season | Կատրին Շոու |
1987 | Նապոլեոն և Ժոզեֆինա | Napoleon And Josephine: A Love Story | Ժոզեֆինա Բոգարն |
1990 | Վայրի խոլորձ | Wild Orchid | Կլաուդիա |
1991 | Սպասուհի | The Maid | Նիկոլ Շանտրել |
1993 | Կոռումպացված արդարադատություն | Corrupt Justice | Հոլի ՄակՖի |
1993 | Տոն | Les Marmottes | Ֆրեդերիկա |
1995 | Հանցագործության արարողություն | La Cérémonie | Կատերին Լելիևռ |
1996 | Ճակատագրական հանդիպում | Once You Meet a Stranger | Շեյլա Գեյնս |
1996 | Սեպտեմբեր | Septembe | Պանդորա |
1998 | Ազնիվ կուրտիզանուհի | Dangerous Beauty | Պաոլա Ֆրանկո |
1999 | Ժաննա դ Արկ | Joan of Arc | Իզաբել դ Արկ |
1999 | Հիսուս | Jesus | Մարիա |
1999 | Հեյ, Առնոլդ | Hey Alnold! | Վանդակի տեքստ |
2000 | Բրիտանիկ | Britannic | լեդի Լյուիս |
2000 | Սեքս և պարոն X | Sex & Mrs. X) | տիկին Սիմոն |
2003 | Վերջին օրեր | Latter Days | Լիլա Մոնտան |
2005 | Դոմինո | Domino | Սոֆի Ուին |
2006 | Վերջին պարն իմն է 2 | Save the last dance 2 | Մոնիկա Դելակրոու |
2006 | Մարմնի մասեր | Nip/Tuck | Ջեյմս Լեբյու |
2011-2012 | Ռիցոլի և Այլս | Rizzoli & Isles | Կոնստանս Այլս |
2014 | Բարի գալուստ Նյու Յորք | Welcome to New York | Սիմոնա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #131600273 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Жаклин Биссет: Быть женщиной - значит страдать (статья в «Комсомольской правде»)
- ↑ NewsLibrary Search Results
- ↑ NewsLibrary Search Results
- ↑ Jacqueline Bisset Biography (1944-)
- ↑ 9,0 9,1 Jacqueline Bisset Biography - Yahoo! Movies
- ↑ Nancy Griffin and Kim Masters, Hit & Run: How Jon Peters and Peter Guber Took Sony for A Ride in Hollywood, Simon & Schuster, 1996, p. 85.
- ↑ http://www.theroyalgazette.com/apps/pbcs.dll/article?AID=/20040514/MIDOCEAN/105140096&SearchID=73242640659144(չաշխատող հղում) Bisset Resurfaces: 2004 Bermuda career interview
- ↑ «Interviews » Blog Archive » Giving thanks for Jacqueline Bisset». Hollywood and Fine. 2008 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
Աղբյուրներ
խմբագրել- Ժաքլին Բիսեթը (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժաքլին Բիսեթ» հոդվածին։ |