HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հիանալին (այլ կիրառումներ)

Հիանալին (ֆր.՝ Le Magnifique), 1973 թվականին Ֆիլիպ դե Բրոկայի նկարահանած կինոնկարն է։ Գլխավոր դերում նկարահանվել է Ժան Պոլ Բելմոնդոն։

Picto infobox cinema.png
Հիանալին
Le Magnifique
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Flag of Italy.svg Իտալիա
Ժանրռոմանտիկ կատակերգություն, կինոնմանակում և մարտաֆիլմ
Թվական1973
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորPhilippe de Broca?[1][2][3]
ՊրոդյուսերԺորժ Դանսիժեր և Ալեքսանդր Մնուշկին
Սցենարի հեղինակPhilippe de Broca?, Վիտորիո Կապրիոլի, Ֆրանսիս Վեբեր և Jean-Paul Rappeneau?
ԴերակատարներԺան Պոլ Բելմոնդո[2][4][3], Ժաքլին Բիսեթ[2][4][3], Վիտորիո Կապրիոլի[2][4][3], André Weber?[4], Բեռնար Մյուսոն[4], Bruno Garcin?[2][4], Gaëtan Noël?[4], Հանս Մեյեր[2][4], Hubert Deschamps?[4], Ժան Լեֆևր[2][4], Jean-Pierre Rambal?[4], Louis Navarre?[4], Lucienne Legrand?[4], Mario David?[2][4], Maurice Auzel?[4], Max Desrau?[4], Micha Bayard?[4], Միշել Թոմաս[4], Monique Tarbès?[2][4], Philippe de Broca?[4], Ռայմոնդ Ժերոմ[2][4], Robert Berri?[4], Roger Muni?[4], Sébastien Floche?[4], Thalie Frugès?[4] և Անրի Չարնիակ[5]
ԵրաժշտությունԿլոդ Բոլլին
ՄոնտաժHenri Lanoë?
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ և Պուերտո Վալյարտա
Տևողություն94 րոպե

ՍյուժեԽմբագրել

Լրտեսական վիպակների հեղինակ Ֆրանսուա Մերլենը օրնիբուն նստած է գրամեքենայի առաջ, քանի որ նրա հրատարակիչ Շարոնը նոր վիպակ է սպասում։ Բոբ Սեն Կլերի (Ժան Պոլ Բելմոնդո) մասին 42 վիպակ գրելով, Մերլենը չի հարստացել, չնայած, գրքերը մեծ ժողովրդականություն են վայելում։ Ֆրանսուան միշտ կանխավճար է խնդրում հրատարակչից, և միշտ մերժում ստանում։ Բնակվում է խղճուկ բնակարանում և նրա դրամապանակը միշտ դատարկ է։ Անձնական կյանքը նույնպես չի ստացվել՝ կնոջից բաժանված է, հաճելի հարևանուհու հետ՝ Քրիստինի (Ժաքլին Բիսեթ) հետ վախենում է խոսակցություն սկսել։ Այս ամենի փոխարեն Ֆրանսուան թղթի վրա ազատություն է տալիս իր երևակայությանը՝ հարևանուհուն վերափոխվում է սուպերգործակալ Դիանայի (մեկ այլ թարգմանությամբ՝ Տատյանա), հրատարակիչ Շարոնին՝ Ալվազիա հանրապետության (հորինված երկիր) գաղտնի ծառայության պետ Կարպշտոֆի։ Բոբ Սեն Կլերը դուրս է գալիս ցանկացած իրադրությունից։ Նա կարող է Ալվազիայի գործակալների հախից գալիս է և խելքահան անել ցանկացած գեղեցկուհու։ Այս հատկությունների համար նա ստանում է ամենավտանգավոր հանձնարարությունները աշխարհի ամենատարբեր անկյուններում։

Մեկ անգամ, պատահաբար մտնելով Մերլենի բնակարան, Քրիստինը տեսնում է նրա գրքերով ծանրաբեռնված գրադարանը։ Վերցնում է գրքերից մեկը և շուտով վերադառնում մյուսների ետևից։ Քրիստինը աշխատում է միջազգային սոցիոլոգիական կենտրոնում և Բոբ Սեն Կլերի կերպարի մեջ տեսնում է իր ապագա ատենախոսության թեման։

Քրիստինը լուրջ չի ընդունում Մերլենի սիրահետումը, նրա համար իսկական տղամարդը Բոբ Սեն Կլերն է՝ միլիոնավոր կանանց երազանքը։ Մերլենը սիրած կնոջ համար պայքարում պարտվում է իր իսկ ստեղծած հերոսին։ Սրա հետ նա չի կարող համակերպվել, և նա սկսում է անհաջողություններ ուղարկել Բոբ Սեն Կլերին։ Սրանով նա ազատվում է իր իր երևակայական հերոսից, և սկսում է ապրել իրական կյանքով։

ԴերերումԽմբագրել

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Ֆրանսու Մերլենի գրքի հերոսի անունը ֆիլմում գրված չի հանդիպում և ոչ էլ վազող տողերում, և հայտնի չէ թե ինչպես այն գրել՝ անգլիական տարբերակով Սինքլեր (անգլ.՝ Sinclar, Sinclair), թե ֆրանսիական Սեն Կլեր (անգլ.՝ Saint-Clair, Saint-Clar, Saint-Clarе
  • Հայտնի ֆրանսիացի դիջեյ Բոբ Սինքլերը (ֆր.՝ Bob Sinclar, իսկական անունը - Քրիստոֆ լե Ֆրիան) իր կեղծանունը ընտրել է ի պատիվ «Հիանալին» ֆիլմի Բելմոնդոյի կերպարի։
  • «Հիանալին» Անդրեյ Մակինի «Մի անգամ Ամուրի վրա» (1994) գրքի երեք հերոսների սիրած կինոնկարն է։
  • Բեղմնավոր հեղինակ-սուպերգործակալի նախատիպը, որ գրում է արկածային գրքեր, հավանաբար եղել է կոմիսար Սան-Անտոնիոյի արկածների մասին 183 գրքի հեղինակ Ֆրեդերիկ Դարը։
  • Խորհրդային կինովարձույթում Բոբ Սեն Կլերի հակառակորդը ոչ թե ռուս էր՝ Կարպոֆը, ինչպես կինոնկարում, այլ Կարպշտոֆը, Տատյանան դառել էր Դիանա, իսկ Ալբանիան Ալվազիա։ Հայ հանդիսատեսը կինոնկարին ծանոթ է ռուսերեն թարգմանությունով։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել