«Վայրի խոլորձ» (անգլ.՝ Wild Orchid), ամերիկյան կինոֆիլմ։

Վայրի խոլորձ
անգլ.՝ Wild Orchid
Երկիր ԱՄՆ
Ժանրէրոտիկ թրիլեր, դրամա, էրոտիկ ֆիլմ և մելոդրամա
Թվական1989 և ապրիլի 5, 1990[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԶալման Քինգ[2][3]
ՊրոդյուսերՄարկ Դեյմոն և Tony Anthony?
Սցենարի հեղինակԶալման Քինգ և Patricia Louisianna Knop?
ԴերակատարներՄիքի Ռուրկ[3][4], Ժաքլին Բիսեթ[3][4], Carré Otis?[4], Բրյուս Գրինվուդ[4], Ասսումպտա Սերնա[4] և Օլեգ Վիդով[4]
ՕպերատորԳեյլ Թաթերսոլ
Պատմվածքի վայրՌիո դե Ժանեյրո
Նկարահանման վայրՌիո դե Ժանեյրո
Տևողություն106 րոպե
ՀաջորդWild Orchid II: Two Shades of Blue?

Սյուժե խմբագրել

Աշխատանքի ընդունվելով իրավաբանական ընկերությունում, Էմիլին (Կերի Օտիս)՝ երիտասարդ, գեղեցիկ աղջիկը, ուղևորվում է Բրազիլիա, որպեսզի օգնի ավարտին հասցնելու անշարժ գույքի խոշոր գործարքը։

Ռիո դե Ժանեյրոյում նա հանդիպում է Ջեյմս Վիլերին (Միքի Ռուրկ)՝ խորհրդավոր և շատ սեքսուալ միլիոնատիրոջ, ով, օգտագործելով իր կախարդական հմայքը, ցանկանում է նրան գայթակղել։ Պարահանդեսի ռիթմերի և գույների ներքո նա աղջկա մեջ բորբոքում է նրան նախկինում անհայտ զգացմունքների հրաբուխ և էրոտիկ երևակայություն, այդպես էլ չխիզախելով ակտիվ գործողությունների։ Էմիլին ցնցված է և հետաքրքրված սեքսուալ արարքներից, որոնցում նա ակամա մասնակցություն է ունենում։ Սակայն, աղջկան դրդելով կապերի այլ տղամարդկանց հետ, իսկ ինքը հանդիսանալով դիտող ուրիշների էրոտիկ տեսարաններին, Ջեյմսը զարմանքով հայտնաբերում է, որ ինքն, այնուամենայնիվ, իրականում սիրահարվել է Էմիլիին։ Նրա համար դա սովորական սիրո խաղ է, սակայն Էմիլին չի ցանկանում և չի կարող խաղալ, նա անկեղծ է և դա ստիպում է Վիլերին նրան բացելու իր սիրտը։

Դերակատարներ խմբագրել

Դերասան Կերպար
Միքի Ռուրկ Ջեյմս Վիլեր
Կերի Օտիս Էմիլի Ռիդ
Ժաքլին Բիսեթ Կլաուդիա Դենիս
Բրյուս Գրինվուդ Ժերոմ
Օլեգ Վիդով Օտտո
Միլթոն Գոնսալվեշ Ֆլավիո
Ասումպտա Սերնա Հաննա
Բեռնարդո Յաբլոնսկի Ռոբերտո

Նկարահանումներ խմբագրել

  • Ֆիլմի նկարահանումներից հետո Միքի Ռուրկն ու Կերի Օտիսը ամուսնանում են։
  • Լուրեր էին պտտվում, որ ֆիլմի եզրափակիչ տեսարանը կեղծիք չէր։ Գոյություն ունի առասպել այն մասին, որ իբր թե երկու «դերասանները չէին կարողանում ղեկավարել իրենց» այդ վերջին տեսարանում և, չնայած կողմնակի անձանց ներկայությանը, իրականացրեցին իրական սեռական հարաբերություն։ Եթե հավատանք գոյություն ունեցող աղբյուրներին, Ռուռկն ու Օտիսը այդ արեցին հոգիների մերձավորության պատճառով։ «Մենք երկուսս էլ կարծես վիրավոր երեխաներ էինք», հետագայում բացատրում էր Օտիսը Քրիստոֆեր Գուդվինին լոնդոնյան «The Times»-ից[5]։
  • Վիդովի համար այդ ֆիլմում նկարահանումները քիչ էին մնում ողբերգական ավարտ ունենային։ Նա հիշում է.
  «Նկարահանման օրերից մեկում ես մոտոցիկլով գնում էի Ռուրկի հետևից։ Նա վերցնում է ուղղաձիգ պտույտ, իսկ ես ինձ որսում եմ նրանում, որ չեմ տասնում թե նա ուր է շրջադարձում, ուղղակի չեմ տեսնում ճանապարհը։ Ուշքի եկա ինչ-որ տեղ խոտերում, մայրուղու կողքին։ Բոլորը մոտ վազեցին, սկսեցին հարց ու փորձ անել, թե ինչ է կատարվել, իսկ ես ինքս հասկանալ չէի կարողանում։ Հենց այդ ժամանակից իմ մեջ սկսեցի նկատել տարօրինակ երևեույթներ։ Ինձ հաճոյախոսություն է կատարում համակրելի խաղընկերուհին, իսկ ես դրա մասին մտածել անգամ չեմ ցանկանում։ Մի խոսքով, ես հասկացա, որ հիվանդացել եմ։ Այդպես էլ պարզվեց՝ բժիշկները ինձ մոտ հայտնաբերեցին հիպոֆիզի քաղցկեղ։ Փառք Աստծո, որ այն, պարզվեց, բարորակ էր և վիրահատությունը, ըստ բժիշկների կարծիքի, բարեհաջող էր։ Բայց և այնպես, երկար ժամանակ ես մտածում էի, որ հոգիս Աստծուն կտամ և այն ժամանակից ես ինձ այնքան էր առողջ չեմ զգում, կորել է այն էներգիան, այն ճնշումը, որով ես երբևիցե աշխատում էի»[6]
- Օլեգ Վիդով
 

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  2. http://www.imdb.com/title/tt0100934/
  3. 3,0 3,1 3,2 http://stopklatka.pl/film/dzika-orchidea
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.imdb.com/title/tt0100934/fullcredits
  5. «Միքի Ռուրկի հուսահատ ճշմարտությունը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. Օլեգ Վիդով