Թուրքիայի ճարտարապետություն

Թուրքիայի ճարտարապետություն կամ Թուրքիայի ճարտարապետությունը Հանրապետական ժամանակաշրջանում, Թուրքիայում հայտնի ճարտարապետություն է, որը կիրառվում է 1923 թվականից՝ հանրապետության հռչակումից ի վեր։ Հանրապետության առաջին տարիներին թուրքական ճարտարապետության վրա մեծ ազդեցություն է թողել սելջուկյան և օսմանյան ճարտարապետությունը, մասնավորապես Առաջին ազգային ճարտարապետական շարժման ընթացքում (հայտնի է նաև որպես Թուրքական նեոդասական ճարտարապետության շարժում)։ Այնուամենայնիվ 1930-ականներից սկսած ճարտարապետական ոճերը սկսեցին տարբերվել ավանդական ճարտարապետությունից, նաև այն պատճառով, որ աճեց օտարերկրացի ճարտարապետների թիվը, որոնք հրավիրվել էին հիմնականում Գերմանիայից և Ավստրիայից աշխատելու երկրում[1]։ Երկրորդ համաշխարհային պատերազմը մեկուսացման ժամանակաշրջան էր, որի ընթացքում ի հայտ եկավ երկրորդ ազգային ճարտարապետական շարժումը։ Ֆաշիստական ճարտարապետության նման, շարժման նպատակը ժամանակակից բայց ազգայնական ճարտարապետություն ստեղծելն էր[2]։

Յալիկավա Պալմարինան Բոդրումում (2014)՝ Էմրե Արոլատի նախագծմամբ
Թուրքիայի ճարտարապետություն
Կարգավիճակաշխարհագրական դիրքի ճարտարապետություն

1950-ականներից սկսած ազգը միջազգայնացվեց, որը թուրք ճարտարապետներին հնարավություն տվեց ձեռք բերել նոր ճարտարապետական ոճեր և ավելի ու ավելի ոգեշնչվել աշխարհի այլ ճարտարապետների գործերով։ Այնուամենայնից մինչև 1980-ականները դրանք մեծամասամբ սահմանափակված էին տեխնոլոգիական հնարավորությունների պակասի և անբավարար ֆինանսական ռեսուների պատճառով[3]։ Այնուհետև տնտեսական համակարգի սահմանափակումների վերացումից հետո, ինչպես նաև արտահանման աճի[4] շնորհիվ Թուրքիայի ճարտարապետությունը զարգացում ապրեց։

1920 - 1930-ականների սկիզբ։ Առաջին ազգային ճարտարապետական շարժում

խմբագրել

Առաջին ազգային ճարտարապետական շարժումը (թուրք․՝ Birinci Ulusal Mimarlık Akımı) առաջնորդում էին թուրք ճարտարապետներ Վեդատ Թեքը (1873-1942) և Միմար Քեմալեդդին Բեյը (1870-1927)։ Շարժման հետևորդները ուզում էին ստեղծել նոր և «ազգայնական» ճարտարապետություն, որը հիմնված կլիներ սելջուկյան և օսմանյան ճարտարապետության մոտիվների վրա։ Շարժումը հայտնի էր նաև որպես Թուրքական նեոդասական ճարտարապետություն կամ Ազգային ճարտարապետական վերածնունդ[5]։ Շարժման մյուս ականավոր դեմքերից էին նաև Արիֆ Հիքմեթ Քոյունգլուն (1888-1982) և Ջուլիո Մոնգերին (1873-1953)[6]։ Այս դարաշրջանի նշանավոր շինություններից են Ստամբուլի գլխավոր փոստատունը (1905-1909), Թայյարե բնակարանները (1905-1909)[7], Ստամբուլի 4-րդ Վաքըֆ Հանը (1991-1926)[8], Կերպարվեստի և քանդակի պետական թանգարանը (1927-1930)[9], Անկարայի ազգագրության թանգարանը (1925-1928)[10], Բեբեք մզկիթը[11] և Քամեր Հաթուն մզկիթը[12][13]։

1930 - 1950-ականներ։ Մոդեռնիզմ և օտարերկրյա ազդեցություն

խմբագրել

Ֆլորյա թաղամասում գտնվող բաուհաուզ ոճի Աթաթուրքի ծովային առանձնատունը (1935) և ար-դեկո ոճի Անկարայի կենտրոնական կայարանը (1937) այս ժամանակաշրջանի նշանավոր շինություններից են[14][15]։ Քանի որ մինչև 1950 ականները Թուրքիայում բավարար ճարտարապետներ չկային, կառավարության կողմից Գերմանիայից, Ավստրիայից, Շվեյցարիայից և Ֆրանսիայից հրավիրվեցին տարբեր ճարտարապետներ, որպեսզի արագ ավարտին հասցնեին նոր մայաքաղաքի՝ Անկարայի, կառուցումը։ 1924-1942 թվականների ընթացում շուրջ 40 ճարտարապետներ և քաղաքաշինարարներ նախագծում և վերահսկում էին տարբեր ծրագրեր (հիմնականում Անկարայում, և մասամբ Ստամբուլում ու Իզմիրում)։ Նրանց շարքում էին Գուդրուն Բաուդիը, Ռուդոլֆ Բելինգը, Փոլ Բոնացը, Էռնեստ Առնոլդ Էգլին, Մարտին Էլսաեսերը, Անտոն Հանակը, Ֆրանց Հիլինգերը, Կլեմենս Հոլցմայստերը, Անրի Պրոստը, Պաոլո Վիետտի-Վիոլին, Ուորներ Իսելը, Հերման Յանսենը, Թեոդոր Յոստը, Հենրիխ Կրիպելը, Կարլ Քրիստոֆ Լորչերը, Ռոբերտ Օերլին, Բերնհարդ Պֆաուն, Բրունո Թաութը և Յոզեֆ Թորակը[1][2]։

Այս ժամանակաշրջանի շինություններից են Ֆլորյա թաղամասում գտնվող բաուհաուզ ոճի Աթաթուրքի ծովային առանձնատունը (1935) նախագծված Սեյֆի Արքանի կողմից, ար-դեկո ոճի Անկարայի կենտրոնական կայարանը (1937) նախագծված Շեկիփ Ակալընի կողմից, Վճռաբեկ դատարանի շենքը (1933-35)՝ Կլեմենս Հոլցմայստերի կողմից, Անկարայի համալսարանի լեզուների,պատմության և աշխարհագրության ֆակուլտետի շենքը (1937)՝ Բրունո Թաութի կողմից և Թուրքիայի ազգային մեծ ժողովի շենքը՝ Կլեմենս Հոլցմայստերի կողմից[14]։

Երկրորդ ազգային ճարտարապետական շարժում

խմբագրել

1930-ականների վերջին և 1940-ականների սկզբին «Stripped Classicism» շարժումը Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում ձգտում էր նեոդասական ճարտարապետության ժամանակակից շունչ հաղորդել։ Շարժումը հատկապես մեծ ազդեցություն է ունեցել Իտալիայի ֆաշիստական, ինչպես նաև Գերմանիայի նացիստական ճարտարապետությունների վրա, որի նպատակն էր զարգացնել Հռոմեական (Իտալիա), ինչպես նաև Սրբազան Հռոմեական (Գերմանիա) կայսրությունների ճարտարապետության ժամանակակաից տարբերակները՝ ըստ նրանց գաղափարախոսությունների։ Այդ նույն ժամանակաշրջանում Թուրքիայում ձգտում էին ստեղծել նոր ազգայնական ճարտարապետություն, որը հայտնի է որպես Երկրորդ ազգային ճարտարապետական շարժում (թուրք․՝ İkinci Ulusal Mimarlık Akımı)[2][16][17]։ Այս ժամանակաշրջանում Թուրքիայում աշխատող օտարերկրացի ճարտարապետները (հիմնականում Գերմանիայից և Ավստրիայից) մեծ դեր են ունեցել այս ճարտարապետական շարժման և դրա ոճի ներդրման գործում։ Թուրքիայում շարժման պիոներներն էին Սեդադ Հաքքի Էլդեմը, Էքրեմ Հաքքի Այվերդին[18] և Էմին Հալիդ Օնաթը։ Շարժումը առաջնորդելու համար պրոֆեսոր Սեդադ Հաքքի Էլդեմը Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարանում անցկացնում էր ազգային ճարտարապետության սեմինարներ կենտրոնանալով հատկապես թուրքական ավանդական ճարտարապետության ոճի վրա[19]։

Նմանվելով Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ժամանակակից ճարտարապետության ոճերին, Անկարայի և Ստամբուլի կառավարական շենքերը սովորաբար ունեին մեծ համամասնություններ (բարձր առաստաղներ, պատուհաններ և այլն)՝ ուժեղ պետական իշխանության տպավորություն թողնելու համար։ Նրանցից որոշները ճակատային հատվածում ունեին նաև նեոդասական ոճի փառահեղ նախշեր, բայց ավելի ժամանակակից և հասարակ համաչափություններով ու զարդանախշերով։

Այս ոճի շենքերից են, ինչպես օրինակ Անկարայի Օպերայի թատրոնը, որը նախագծել է Շևկի Բալմումջուն (1933-34) և վերանորոգել՝ Փոլ Բոնացը (1946-47), TCDD գլխավոր շտաբի շենքը, որը նախագծել է Բեդրի Ուչարը 1938 թվականին, Ստամբուլի համալսարանի գրականության և գիտության ֆակուլտետների շենքերը (1944-52), Անըթքաբիրը (1944-53), Ստամբուլի ռադիոկայանը (1945-49), Շիշլի մզկիթը (1945-49) և Չաննաքքալեի նահատակների հուշահամալիրը (1954-60)։ Շարժումը ազդեցիկ էր հատկապես 1935-1950 թվականների ընթացքում։ 1950-ականներից այս ոճի ազդեցությունը թուլացավ հատկապես միջազգային ոճի և ռացիոնալիզմի պատճառով[19]։

1950- ականներ։ Արևմուտքի ազդեցություն

խմբագրել

1950-ականներրի սկզբին նոր սերնդի ճարտարապետներ Նևզաթ Էրոլը, Թուրգութ Կանսևերը, Աբդուրահման Հանջը, Ջենգիզ Բեքթաշը, Հայաթի Թաբանլըօղլուն, Էնվեր Թոքայը, Իլհան Թայմանը և Յըլմազ Սանլըն մեծ ազդեցություն ունեցան ճարտարապետության ասպարեզում։ Այս ճարտարպետները սովորել էին կամ Եվրոպայում կամ էլ տիրապետում էին ժամանակի մոդեռնիստական ճարտարապետությանը։ Մոդեռնիստական ճարտարապետությանը հասնելու նրանց ձգտումները համապատասխանում էին միջազգային ոճին և ռացիոնալիզմին։ Թուրքիայի տնտեսության զարգացումը նույնպես էական դեր ունեցավ։ Թեև թուրք ճարտարապետները հետևում էին ժամանակի ազդեցիկ ճարտարապետների մոդեռնիստական ոճին, այնուամենայնիվ բախվում էին խոչընդոտների, ինչպիսիք էին՝ տեխնոլոգիական հնարավորությունների պակասը և անբավարար ֆինանսական ռեսուրսները[3][13]։

Այս ժամանակաշրջանի շինությունների վառ օրինակներից են Բյույուքադա կղզում գտնվող Անադոլու ակումբ-հյուրանոցը (1951-1957), որը նախագծվել է Թուրգութ Կանսևերի և Աբդուրահման Հանջի կողմից, Ստամբուլի Հիլթոն հինգ աստղանի հյուրանոցը (1952-1955)՝ նախագծված ամերիկյան Skidmore, Owings & Merrill ինժեներական ընկերության և Սեդաթ Հաքքը Էլդեմի կողմից, Ստամբուլի քաղաքապետարանի գլխավոր գրասենյակը (1953-1960)՝ նախագծված Նևզաթ Էրոլի կողմից, Անկարայի Էմեկ բիզնես կենտրոնը (1959-1965)՝ նախագծված Էնվեր Թոքայի և Իլհան Թայմանի կողմից, Ստամբուլի Թեքելի գլխավոր գրասենյակը (1958-1960)՝ նախագծված Յըլմազ Սանլընի և Իլհան Թայմանի կողմից[3]։

Այս ժամանակաշրջանի կարևագույն զարգացումներից մեկը 1954 թվականին Թուրքիայի ճարտարապետների պալատի հիմնադրումն էր։ Նախկինում գոյություն են ունեցել ճարտարապետների մասնագիտական տարբեր կազմակերպություններ, սակայն ճարտարապետական մասնագիտությանը արտոնություններ չեն տվել մինչև 1954 թվականը[20]։ 1950-ականներին մեծ տարածում գտավ բրուտալիստական ճարտարապետությունը։ Այս ժամանակաշրջանի հայտնի գործերից է Բեհրուզ Չինիչիի նախագծած Մերձավոր Արևելյան տեխնիկական համալսարանը։

1960-1970-ականներ

խմբագրել

Այդ ամենին հաջորդեց Թուքիայի 1960 թվականի հեղաշրջումը, որն էլ իր հերթին Թուրքիայում հանգեցրեց տարբեր քաղաքական և տնեսական ճգնաժամերի, ազդելով նաև ճարտարապետական ոլորտի վրա։ Չնայած այդ բարդ ժամանակներին, ճարտարապետներին հաջողվեց նախագծել որոշ էական կառույցներ։ Հրաժարվելով ռացիոնալիզմից՝ թուրք ճարտարապետները փորձեցին իրենց շենքերը նախագծել ավելի ճկուն համակարգով։ Այս ժամանակաշրջանի հայտնի շինություններից են, ինչպես օրինակ՝ Ստամբուլի Վաքըֆլար հյուրանոցը (1968, ներկայիս Ջեյլալ միջմայրցամաքային հյուրանոցը), Անկարայի Մերձավոր Արևելյան տեխնիկական համալսարանի հանրակացարանները (1961), Ստամբուլի արտադրաշուկան (1959), Գրանդ Անկարա հյուրանոցը (1960, ներկայիս Ռիքսոս Գրանդ Անկարա հյուրանոցը) և Ստամբուլի Աթաթուրքի մշակութային կենտրոնը (1969)[21][22]։

Տնտեսական և սոցիալական ճգնաժամերի պատճառով Թուրքիայի ճարտարապետությունը տուժեց նաև 1970-ականներին, որի արդյունքում այս ժամանակաշրջանի ճարտարապետական ոլորտում էական փոփոխություններ չեն եղել։ Այնուամենայնիվ 1970-ականներից հայտնի են Թուրքերեն լեզվի ասոցիացիայի շենքը (1972), Աթաթուրքի գրադարանը (1973) և Աբդի Իփեքչի Արենան (1979)[23]։

1980-1990-ականներ

խմբագրել

Թուրքիայի տնտեսությունը զարգացնելու համար 1980 թվականի հունվարին վարչապետ Սուլեյման Դեմիրելի կառավարությունը սկսեց իրագործել լայնածավալ բարեփոխումների ծրագիր, որը նախագծվել էր վարչապետի այն ժամանակվա փողքարտուղար Թուրգութ Օզալի կողմից։ Այդ բարեփոխումները դրական ազդեցություն ունեցան նաև շինարարության և ճարտարապետության ոլորտում[4]։ 1980-ականներին թուրք ճարտարապետներին ու շինարաներին ներկայացվեցին նոր մեթոդներ, ինչպիսիք էին կիսաֆաբրիկատը և վարագույր պատ ճարտարապետական ոճը։ Բացի այդ աճեց նաև երկաթյի, ալյումինի, պլաստիկի և ապակու արտադրրությունը, ինչը ճարտարապետներին հնարավորություն տվեց ազատվել կարծր միջոցներից։

 
Ստամբուլի համայնապատկերը

1980-ականներին տնտեսության զարգացման շնորհիվ կառավարությունը ճարտարապետության և շինարարության ոլորտում առաջատարներից էր։ Այս ժամանակաշրջանի ականավոր ճարտարապետներից էին Բեհրուզ Չինիջին, Մերիհ Կառաասլանը, Սևինչ Հադին, Շանդոր Հադին, Էրսեն Գյուրսելը, Մեհմեթ Չուբուկը, Դոան Թեկելին, Սամի Սիսան, Էմռե Առոլաթը, Մուրաթ Թաբանլըօղլուն, Մելկան Թաբանլըօղլուն, Հյուսրև Թայլանը, Դոան Հասոլը, Աթիլլա Յուջելը, Սեմա Սոյգենիշը, Մուրաթ Սոյգենիշը, Քայա Արըքօղլուն և այլք[22][23][24]։

21-րդ դար

խմբագրել
 
Ստամբուլի Մասլակ բիզնես թաղամասի բնապատկերը (2007)։Ստամբուլի երկնագիծը 1990-ականներից զգալիորեն փոփոխվել է ։[25][26]

Երբ ճարտարապետներն ու ինժեներները համագործակցում են կարողանում են նախագծել ավելի կայուն շինություններ։

Երկրաշարժեր

խմբագրել

Սեյսմավայրերում գտնվող 20-րդ դարի չափանիշներով կառուցված բոլոր շինությունները կարող են վտանգավոր լինել[27]։ 1999 թվականի Իզմիթի երկրաշարժից հետո, որը խլեց շուրջ 17000 մարդու կյանք, ուժի մեջ մտավ նոր սեյսմիկ օրենսգիրք՝ Թուրքիայում երկրաշարժերից պաշտպանվելու համար[28][29]։ Այդ երկրաշարժից հետո Բյուլենթ Էջևիթի կառավարության ժամանակաշրջանում բարձրացվեց այսպես կոչված երկրաշարժի հարկը[30]։ Սկզբում միտում կար այն դարձնել ժամանակավոր հարկ, բայց արդյունքում դարձավ մշտական[28]։ Հարկի նպատակը երկրաշարժի հասցրած վնասներին նախապատրաստվելն է[30][31]։ 2007 թվականին սեյսմիկ օրեսնգիրքը ավելի խստացվեց[32][33]։ Բայց այնուամենայնիվ օրենքը հաճախ խախտվում է կոռուպցիայի պատճառով[34]։ 2011 թվականի Վանի երկրաշարժից հետո վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է․ «Քաղաքապետարանները, շինարաներն ու վերահսկիչները թող լավ տեսնեն,որ նրանց անփութությունը հանգեցնում է սպանության»[35]։

2007 թվականի օրենսգրքի հետագա կիրառությունը դարձավ պարտադիր 2018 թվականի Թուրքիայի սեյսմիկ օրենսգրքով, որը ուժի մեջ մտավ 2019 թվականի հունվարի 1-ից[32][36]։ Բարեփոխումները իրենց մեջ ներառում էին նախագծի վերահսկում և տեղանքի կոնկրետ վտանգի սահմանումներ[37], իսկ սեյսմավայրերում նոր շինությունների համար պահանջվում էր բարձորորակ բետոնի ամրան[38]։ Այս շինությունների սյուները պիտի ճիշտ տեղադրվեին, որպեսզի խուսափեին ցնցումներից[38]։ Օտարերկրացի փորձագետները նշում են, որ այդ օրենսգիրքը շատ ժամանակակից է և համապատասխանում է Միացյալ Նահանգների օրենքներին[39]։ Անուամենայնիվ 21-րդ դարի այս շինարարական կանոնները այնքան էլ պատշաճ կերպով չեն կիրառվել[27]։

2018 թվականի Թուրքիայի նախագահական ընտությունների ժամանակ ժողովրդի աջակցությունը շահելու համար, կառավարությունը համաներում շնորհեց շինարարական կանոների խախտմանը՝ տուգանք սահմանելով[40]։ Սակայն շինարարկան օրենսգրքի այս վատ գաղափարը ի վերջո հանգեցնում է 2023 թվականի Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժերին, որի հետևանքով Թուրքիայում մահացավ շուրջ 42,000 մարդ[29]։ Եղել են հենասյունի փլուզման մեծ դեպքեր, որոնք հանգեցրել են շինությունների լայնածավալ փլուզումների, ինչն էլ և բարդացրել է փրկարարական աշխատանքները։ Փորձագետները բազմիցս նշել են, որ այդ տեսակ բարձիթողի գործողությունները ի վերջո քաղաքները վերածելու են գերեզմանների[41]։ 2023 թվականի Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժերի պատճառով փլուզվել են ոչ միայն հին, այլ նաև վերջերս կառուցված բազմաթիվ շինություններ[42]։ Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը որոշում է հասցրած վնասի չափը[43]։

Ոչ ամուր որմնաշենքերը խոցելի են[44]։ Ստամբուլի շատ հին շենքեր փլուզման վտանգի տակ են[45]։ Հին շենքերի վերականգնումը հնարավոր է, բայց միևնույն ժամանակ թանկ[45]։ Թեև նախքան 2023 թվականը՝ վերջին երկու տասնամյակներում, երկրում վերականգնվել է շուրջ 3 միլիոն բնակելի շենքեր, սակայն շատ բազմաբնակարան շենքեր չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին[42]։ Առաջարկվել է կառուցել փայտյա շենքեր[46]։

Կլիմայի փոփոխություն

խմբագրել

Շենքերը էներգիայի ամենախոշոր սպառողներն են, և այսօր էներգիա խնայելու մեծ հնարավորություններ կան, ինչպես նոր շենքերի այնպես էլ վերանորոգման համար։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը հաղորդել է, որ ավելին կարող է արվել շենքերի էներգիաարդյունավետությունը բարելավելու համար և, որ դրա համար առաջարկվող հարկային արտոնությունները կստեղծեն աշխատատեղեր։ Թուրքիան 2019 թվականի ՄԱԿ-ի Կլիմայական գործողությունների գագաթնաժողովում զրոյական էներգիա սպառող շենքերը քննարկող խմբի համանախագահն էր և որոշվեց, որ մինչև 2050 թվականը Էսքիշեհիր քաղաքում գտնվող բոլոր շենքերը պիտի փոխարինվեն զրոյական էներգա սպառող շենքերով։ Այսպիսի էներգիաարդյունավետ բարելավումները կարող են իրագործվել ապահովելով բարձր դիմադրողականություն ընդդեմ Թուրքիայի երկրաշարժերի։ 2020 թվականին գազը սուբսիդավորվեց։ Առաջարկվել է բարձրացնել պասիվ տների քանակը, ինչպես նաև ընդունել ԵՄ որոշ շինարարական ստանդարտներ։

Գյուղական շրջաններում, որտեղ գազմատակարարում չկա ջերմային պոմպերը փոխարինվում են փայտով, ածխով կամ շշալցված գազով, որովհետև ջրային պոմպ գնելը տեղացիների համար բավականին թանկ է, քանի որ ոչ մի սուբսիդավորում չի գործում։ Բայց այնուամենայնիվ մեծ գույքի սեփականատերերը, ինչպիսիք են առևտրի կենտրոնները, դպրոցները և կառավարական շենքերը ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերել։

Ցեմենտի ածխածնի ինտնսիվության մասին տվյալներ չկան։ Ցեմենտի արտադրության արտանետումները կարող են կրճատվել՝ նվազացնելով դրա կլինկերի պարունակությունը, օրինակ՝ կրաքարային կալցինացված կավե ցեմենտի պատրաստմամբ, որը կազմում է ընդամենը կես կլինկեր։ Երկրորդ ամենամեծ կրճատումը կարող է իրականացվել վառելիքի կեսը՝ կոշտ ածուխից և նավթային կոքսից, փոխարինելով թափոնների անվադողերով, աղբից ստացված վառելիքով և կենսազանգվածի կաուչուկի խառնուրդով։ Չնայած նրան, որ երկիրը ապահոված է այս պաշարների բավարար քանաքկությամբ, շատ ցեմենտի գործարաններ շարունակում են ածխի օգտագործումը որպես իրենց հիմնական էներգիայի աղբյուր։ Շենքերի համար բենտոնի փոխարեն կարող է օգտագործվել լամինացված փայտանյութ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Deutschsprachige Architekten in der frühen Republik» (գերմաներեն). Goethe Institut. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Michael Meeker. Review of Bozdogan, Sibel, Modernism and Nation Building: Turkish Architectural Culture in the Early Republic». H-Net Reviews, Humanities & Social Sciences Online. 2003 թ․ ապրիլ. Վերցված է 2012 թ․ փետրվարի 2-ին.
  3. 3,0 3,1 3,2 «The 1950s and Modernism». ArchMuseum.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 21-ին.
  4. 4,0 4,1 «Mapping Turkey, Short History of Architecture». www.culturalexchange-tr. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 22-ին.
  5. «The Search for Identity: 1st National Architecture Movement». ArchMuseum.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
  6. «Architecture of the '30s in Turkey». Dogan Hasol, Arhitext Magazine, June 2007. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
  7. «Tayyare Apartment Building». AtelyeMim.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 2-ին.
  8. «XIX. Yüzyış ve XX. Yüzyıl Başı Eminönü'nde Osmanlı Büro Hanları» (PDF) (թուրքերեն). Yıldız Teknik Üniversitesi-Fen Bilimleri Enstitüsü. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
  9. «Ankara - State Museum of Painting and Sculpture». Republic of Turkey, Ministry of Culture. Վերցված է 2012 թ․ փետրվարի 2-ին.
  10. «Ankara - Ethnographical Museum». Republic of Turkey, Ministry of Culture. Վերցված է 2012 թ․ փետրվարի 2-ին.
  11. «Bebek Mosque». ArchNet.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 2-ին.
  12. «Kemer Hatun Mosque, Beyoglu, Istanbul» (թուրքերեն). MimarlikMuzesi.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 2-ին.
  13. 13,0 13,1 «Mass Housing Development by a Government Agency and the Politics of Urbanization» (PDF). 14th International Planning History Conference submission by Nilufer Baturayoglu Yoney and Yildiz Salman, Istanbul Technical University Faculty of Architecture, Turkey. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 2-ին.
  14. 14,0 14,1 Cengizkan, Ali (2010). «The production of a mise en scène for a nation and its subjects: Clemens Holzmeister et al. in the Ministries Quarter for Ankara, Turkey». The Journal of Architecture. 15 (6): 731–770. doi:10.1080/13602365.2011.533539. S2CID 144989288.
  15. «Florya Atatürk Marine Mansion». National Palaces of Turkey official web site. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 2-ին.
  16. «Turkish Architectural Periodicals during the Republican Period, 1923-1980 by Ilker Ozdel at Dokuz Eylul University (Page 526)» (PDF). Çankaya University Journal of Humanities and Social Sciences, 7/2 (November 2010). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 5-ին.
  17. «The Ethos of Architects Towards an Analysis of Architectural Practice in Turkey, Thesis by Nilgun Fehim Kennedy, September 2005 (Page 23)» (PDF). Middle East Technical University, Turkey. Վերցված է 2012 թ․ փետրվարի 5-ին.
  18. https://www.dunyabizim.com/images/haberler/haber/2016/04/25/ekrem-hakki-ayverdi.jpg Արխիվացված 2022-11-24 Wayback Machine Կաղապար:Bare URL image
  19. 19,0 19,1 «A New Perspective on National Architecture: 2nd. National Architecture Movement». ArchMuseum.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 21-ին.
  20. «Architectural Profession Around the World, Turkey». The International Union of Architects. Վերցված է 2012 թ․ հունվարի 21-ին.(չաշխատող հղում)
  21. «1960's (Turkish Architecture in the Republican Period)». ArchMuseum.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 22-ին.
  22. 22,0 22,1 Holod, Renata (2007 թ․ հունվար). «Modern Turkish Architecture (Renata Holod)». Collections of Essays. Academia.edu (University of Pennsylvania. Վերցված է 2012 թ․ փետրվարի 2-ին.
  23. 23,0 23,1 «1970's up to the Present (Turkish Architecture in the Republican Period)». ArchMuseum.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 22-ին.
  24. «Women Architects». Ustun Alsac. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին.
  25. «Istanbul's Unprecedented Property Boom Causes Concern About Citizens' Rights». Voice of America. Վերցված է 2012 թ․ փետրվարի 2-ին.
  26. Albayrak, Ayla (2012 թ․ հունվարի 11). «New Tower to Dwarf Istanbul's Minarets». Wall Street Journal. Վերցված է 2012 թ․ փետրվարի 2-ին.
  27. 27,0 27,1 «In Turkey and Syria, outdated building methods all but assured disaster from a quake». NPR.
  28. 28,0 28,1 Baysan, Lauren Said-Moorhouse,Isil Sariyuce,Zeena Saifi,Reyhan (2023 թ․ փետրվարի 8). «Emotions run high in Turkey amid questions over state response to deadly quake». CNN (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  29. 29,0 29,1 «Turkey's earthquakes show the deadly extent of construction scams». The Economist. ISSN 0013-0613. Վերցված է 2023 թ․ փետրվարի 13-ին.
  30. 30,0 30,1 «Turkey quakes to cost nation $6.2 billion - Minister - Türkiye | ReliefWeb». reliefweb.int (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 11-ին.
  31. «Erdogan zwackte Steuergeld ab, statt Häuser gegen Erdbeben zu sichern». Focus. 2023 թ․ փետրվարի 8.
  32. 32,0 32,1 «Turkey: New building code for earthquake resilience». www.preventionweb.net (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 6-ին.
  33. «2007 Turkish Earthquake Code» (PDF).
  34. «What made the earthquake in Turkey and Syria so deadly?». The Economist. ISSN 0013-0613. Վերցված է 2023 թ․ փետրվարի 8-ին.
  35. Beaumont, Peter (2023 թ․ փետրվարի 7). «Turkey earthquake death toll prompts questions over building standards». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2023 թ․ փետրվարի 8-ին.
  36. «International-Workshop-on-Advanced-Materials-and-Innovative-Systems-in-Structural-Engineering-Seismic-Practices-New-Improvements-in-the-2018-Turkish-Seismic-Code».
  37. Sucuoğlu, Haluk. «New Improvements in the 2019 Building Earthquake Code of Turkey».
  38. 38,0 38,1 «Turkey earthquake: Anger at building standards grows». BBC News (բրիտանական անգլերեն). 2023 թ․ փետրվարի 8. Վերցված է 2023 թ․ փետրվարի 8-ին.
  39. Pettersson, Lauren Said-Moorhouse,Christian Edwards,Krystina Shveda,Henrik (2023 թ․ փետրվարի 7). «The earthquake in Turkey is one of the deadliest this century. Here's why». CNN (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  40. «Turkey's lax policing of building codes known before quake». AP NEWS (անգլերեն). 2023 թ․ փետրվարի 10. Վերցված է 2023 թ․ փետրվարի 12-ին.
  41. «Turkey earthquake failures leave Erdogan looking vulnerable». BBC News (բրիտանական անգլերեն). 2023 թ․ փետրվարի 11. Վերցված է 2023 թ․ փետրվարի 12-ին.
  42. 42,0 42,1 «The earthquakes in Turkey and Syria have shaken both countries». The Economist. ISSN 0013-0613. Վերցված է 2023 թ․ փետրվարի 10-ին.
  43. «Turkey earthquake: Anger at building standards grows». BBC News (բրիտանական անգլերեն). 2023 թ․ փետրվարի 8. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
  44. «Practices of Brick Masonry Construction in Turkey and their Seismic Behaviors during Earthquakes».
  45. 45,0 45,1 «Earthquake in Turkey a warning for Istanbul, which faces much larger death toll if quake strikes».
  46. «Hollanda'ya depreme dayanıklı konut yapmayı öğreten Türkiye neden bu kadar fazla yıkım yaşıyor?». BBC News Türkçe (թուրքերեն). 2023 թ․ փետրվարի 10. Վերցված է 2023 թ․ փետրվարի 13-ին.
  47. «Istanbul Sapphire». E-Architect.co.uk. 10 November 2011. Վերցված է February 2, 2012-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրքիայի ճարտարապետություն» հոդվածին։