Բացել գլխավոր ցանկը

Էսկիշեհիր (Շապին Գարահիսարի գավառ)

(Վերահղված է Էսքիշեհիրից)

Էսկիշեհիր, գյուղ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսարի գավառում[1]։

Գյուղ
Էսկիշեհիր
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառՇապին Գարահիսարի գավառ
Այլ անվանումներԷսկիշահար, Էսկիշահիր, Էսկիշեհր, Էսքիշեհիր, Հին Քաղաք
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

ՊատմությունԽմբագրել

Գյուղն ավերվել, իսկ բնակչությունը կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ

ԲնակչությունԽմբագրել

1872-1873 թվականներին ուներ 20 տուն, իսկ 1915 թվականին՝ 75 տուն հայ բնակիչ:

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահությունն ու առևտուրն էր:

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Էսկիշեհիրն ուներ Ս. Մինաս (կամ Ս. Աստվածածին) անունով եկեղեցի, որը կառուցված էր 1272 թվականին:

ԿրթությունԽմբագրել

Եկեղեցուն կից գործում էր վարժարան, որտեղ 1915 թվականի նախօրյակին սովորում էին 25 սաներ:

Անվանի մարդիկԽմբագրել

Էսկիշեհիրում է ծնվել բանասեր-պատմաբան Հ. Անանյանը (1904-?) և նկարիչ Հակոբ Առատը (1913-?)[2]:

ԱղբյուրներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Սեբաստիայի նահանգի Շապին Գարահիսարի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14 
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 355