Բացել գլխավոր ցանկը

Կլեմենս Հոլցմայստեր (գերմ.՝ Clemens Holzmeister, մարտի 27, 1886(1886-03-27)[1][2][3][4], Fulpmes, Innsbruck-Land District, Տիրոլ, Ավստրիա[1] - հունիսի 12, 1983(1983-06-12)[1][2][3][4], Hallein, Զալցբուրգ, Ավստրիա[1]), քսաներորդ դարի առաջին կեսի ավստրիացի նշանավոր ճարտարապետ և թատերական նկարիչ: Վիեննայի գեղարվեստի ակադեմիան ցուցակագրել է նրա ստեղծագործական ժառանգությունը՝ բաղկացած 673 նախագծերից: Կլեմենս Հոլցմայստերը անվանի արտիստուհի Ջուդիթ Հոլցմայստերի հայրն է:

Կլեմենս Հոլցմայստեր
գերմ.՝ Clemens Holzmeister
Clemens Holzmeister (1886-1983) 1937 Otto Skall.jpg
Ծնվել էմարտի 27, 1886(1886-03-27)[1][2][3][4]
ԾննդավայրFulpmes, Innsbruck-Land District, Տիրոլ, Ավստրիա[1]
Մահացել էհունիսի 12, 1983(1983-06-12)[1][2][3][4] (97 տարեկանում)
Մահվան վայրHallein, Զալցբուրգ, Ավստրիա[1]
ՔաղաքացիությունFlag of Brazil.svg Բրազիլիա
Flag of Austria.svg Ավստրիա
ԿրթությունՎիեննայի տեխնիկական համալսարան
Մասնագիտությունճարտարապետ և համալսարանի պրոֆեսոր
ԱշխատավայրՎիեննայի գեղարվեստի ակադեմիա և Ստամբուլի տեխնիկական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Վիեն քաղաքի պատվո մատանի «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի սպայական մեծ խաչ Վիեննա քաղաքի մրցանակ ճարտարապետության ոլորտում և Ավստրիական պատվո նշան «Գիտության և արվեստի համար»
ԱնդամությունԲավարիայի գեղարվեստի ակադեմիա
Clemens Holzmeister Վիքիպահեստում
Ամենայն սրբոց եկեղեցին Ինսբրուքում

ԿենսագրությունԽմբագրել

 
The Leopold-Figl-Warte-ն` Հոլցմայստերի աշխատանքներից մեկը
 
Զիմերինգի Հրո սրահը Վիեննայում

Հոլցմայստերը ծնվել է ավստրիական Տիրոլ նահանգի Ֆուլպմես գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վիեննայի տեխնոլոգիայի համալսարանում, 1919 թվականին ստացել ճարտարապետության դոկտորի կոչում: 1924 թվականին, այն բանից հետո, երբ նրա պատրաստած նախագծերից մեկն արժանացել է մրցանակի, նրան ընտրել են Ավստրիայի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության բաժանմունքի ղեկավար: 1926 թվականին Զալցբուրգի Փառատոնային թատրոնի վերակառուցման նախագծերը պատրաստելուց հետո հրավիրվել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ մնացել է մի քանի տարի՝ աշխատելով կառավարական շինությունների նախագծերի վրա:

1931 թվականին Հոլցմայստերը դարձել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի տնօրեն և Ավստրիայում, Գերմանիայում, Թուրքիայում տարաբնույթ շենքեր նախագծելու հետ մեկտեղ վարել է այդ պաշտոնը մինչև 1938 թվականը, երբ անշլյուս իրականացրած, Ավստրիան Գերմանիային բռնակցած գերմանական նացիստական կառավարությունը նրան պաշտոնանկ է արել; Նացիստները բռնագրավել են նրա գրասենյակներն ու դրանցում եղած փաստաթղթերը, նախագծերը, բայց ինքը, այդ ժամանակ Թուրքիայում գտնվելով, խուսափել է բռնվելուց ու բանտարկվելուց: Մինչև 1954 թվականը մնացել ու աշխատել է Թուրքիայում, ապա վերադարձել հայրենի Ավստրիա, մասնակցել մի շարք խոշոր նախագծերի պատրաստման աշխատանքներին, այդ թվում՝ սպորտի մեծ պալատի՝ Großes Festspielhaus-ի նախագծմանը: Նախագծել է բազում կառավարական, հասարակական, կրոնական կառույցներ՝ տեղական շինարարական ավանդույթները մեկնաբանելով նորովի և պարզության հետ մեկտեղ ապահովելով ընդգծված արտահայտչականություն:

Հոլցմայստերը հեղինակել է նաև հուշարձաններ, դեռևս 1930-ական թվականներից աշխատել է որպես թատերական դիզայներ ու նկարիչ: Մաքս Ռայնհարդի հետ համագործակցելով՝ Զալցբուրգի փառատոնի համար ստեղծել է Faust-City, 1950-ականներին, դարձյալ զալցբուրգյան փառատոնի համար, ձևավորել Don Giovanni (Դոն Ժուան) ներկայացումը, 1955 թվականին՝ Վիեննայի պետական օպերայի Fidelio-ն, որի ներկայացմամբ պիտի բացվեին նորացված օպերան ու Burgtheater-ը:

Հոլցմայստերը հուղարկավորվել է Զալցբուրգի Սուրբ Պետրոս եկեղեցու գերեզմանատանը:

Ստեղծագործությունների ընտրանիԽմբագրել

  • Կրեմատորիա, Վիեննա 1921-1924
  • Պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի շենքը, Անկարա, 1927-1930
  • Աշխատանքի և զբաղվածության նախարարության շենքը, Անկարա, 1929-1934
  • Ռազմական ակադեմիա, Անկարա, 1930-1935
  • Աթաթուրքի պալատը, Անկարա, 1931-1932
  • Կենտրոնական բանկը, Անկարա, 1931-1933
  • Գերագույն դատարանի շենքը Անկարա, 1933-1934
  • Ավստրիայի դեսպանատունը, Անկարա, 1933-1934
  • Գյուղատնտեսության և առևտրի նախարարության շենքը, Անկարա, 1933-1935
  • Հեռահաղորդակցության կենտրոն, Վիեննա, 1935-1939
  • Փառատոնային թատրոնը, Զալցբուրգ, 1936-1938
  • Թուրքիայի խորհրդարանի շենքը, Անկարա, 1938-1943[5]
  • Մարզային թատրոն, Լինց, 1953-1960
  • Փառատոնային նոր թատրոնը, Զալցբուրգ, 1955-1960

ՄեծարանքԽմբագրել

ԱշխատություններԽմբագրել

  • Kirchenbau ewig neu. Baugedanken und Beispiele, Tyrolia, Innsbruck et Vienne, 1951
  • Bilder aus Anatolien. Höhlen und Hane in Kappadokien, avec Gunda Holzmeister et Rudolf Fahrner, Österreischiche Staatsdrückerei, Vienne, 1955

ԳրականությունԽմբագրել

  • (Գերմաներեն) Wilfried Posch, Clemens Holzmeister (1886–1983). Architekt zwischen Kunst und Politik [Clemens Holzmeister (1886–1893), architecte entre art et politique], Molden, Vienne, 2005, 3-85485-133-2
  • Luigi Monzo: Kirchen bauen im Dritten Reich. Die Inversion der kirchenbaulichen Erneuerungsdynamik am Beispiel der von Fritz Kempf entworfenen Kirche St. Canisius in Augsburg. In: Das Münster – Zeitschrift für christliche Kunst und Kunstwissenschaft, 68. 2015/1 (April), S. 74–82.
 
Բրեգենցի եկեղեցին

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել