Բաուհաուզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաուհաուզ (այլ կիրառումներ)
Բաուհաուզ (գերմ.՝ Bauhaus), լրիվ անվանումը՝ Շինարարության գեղարվեստական ձևաստեղծման բարձրագույն դպրոց (Hochschule für Bau und Gestaltung), ուսումնական հաստատություն և ճարտարապետա-գեղարվեստական միություն էր Գերմանիայում։
![]() | |
Bauhaus* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Դպրոցի մասնաշենքը (Դեսսաու) | |
Երկիր | ![]() |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | (ii)(iv)(vi) |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1996 (20-րդ նստաշրջան) |
Համար | 729 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
![]() |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 729 ռուս.. • անգլ.. • ֆր. |
ՊատմությունԽմբագրել
Բաուհաուց դպրոցը հիմնվել է Վայմարում 1919 թվականի ապրիլի 25- ին, Սաքսոնա- Վայմարյան կերպարվեստի բարձրագույն դպրոցի և Անրի Վան դե Վելդեի հիմնած Սաքսոնա- Վայմարյան կիրառարական արվեստի դպրոցի միավորման արդյունքում։ Հիմնարկը ղեկավարեց բեռլինյան երիտասարդ ճարտարապետ Վալտեր Գրոպիուսը։ Ոսանողներին և դասախոսներին միավորում էին նորարական մոտեցումը արվեստին և ձախ հայացքները։ Բաուհաուզի ղեկավարները ելնելով ֆունկցիոնալիզմի գեղագիտությունից, նպատակադրվել էին մշակել պլաստիկ արվեստների ձևաստեղծման «ընդհանրացված սկզբունքներ»։ 1925 թվականից Վայմարի իշխանությունը դադարեցնում է Բաուհաուզի ֆինանսավուրումը և դպրոցը տեղափոխվում է Դեսսաու։ 1919 - 1928 թ. թ. Բաուհաուզի ղեկավարը Վալտեր Գրոպիուսն էր, նրան փոխարինեց Հաննես Մեյերը, իսկ 1930- ից ղեկավարությունը ըստանձնեց Լյուդվիգ Միս վան դեր Ռոէն։ Նրանցից բացի դասավանդում էին մի շարք առաջատար ճարտարապետներ և ավանգարդիստ նկարիչներ՝ Ի. Իտտենը, Պ. Կլեեն, Վ. Կանդինսկին, Լ. Ֆեյնինգերը և ուրիշները։
1933 թվականին նացիստական կառավարությունը, որ դեռ 1920 թվականներից ելույթ էր ունենում Բաուհաուզի դեմ, լուծարեց դպրոցը։
ԳործունեությունըԽմբագրել
Բաուհաուզում ուսումնական մեթոդի հիմքը գործնական աշխատանքն էր նախագծային և արտադրական արվեստանոցներում, ուսումնավարժական աշխատանքների հետ մեկտեղ ստեղծվում էին նախագծեր (օրինակ՝ բնակելի տան տիպային նախագիծ), դեկորատիվ, գեղանկարչության, պլաստիկայի արդյունաբերական մասսայական արտադրանքի նմուշներ (կահույք, լուսամփոփներ, կտորեղեն և այլն)։ 20-րդ դարի գեղարվեստական ձևաստեղծման կազմավորման, ճարտարապետության մեջ ռացիոնալիզմի սկզբունքների հաստատման հարցում Բաուհաուզը որոշակի դեր է կատարել։ Կերպարվեստի բնագավառում Բաուհաուզը համաշխարհային ձևապաշտական սկզբունքների կենտրոնն էր։ Դպրոցում հրատարակվում էր համանուն ամսագիր (Bauhaus) և Բաուհաուզի գրքերի շարք՝ «Bauhausbücher»։
Արդյունաբերական և բնակելի զանգվածների նախագծման հարցերում ֆունկցիոնալիստները ձգտում էին հասնել դրանց առավել ռացիոնալ տեղաբաշխմանը և խնայողական նախագծմանը: Առաջին պլան էին մղվում ինժեներական տեխնիկական սկզբունքները և շենքի հստակ արտահայտված կոնստրուկտիվ կմախքը: Բնորոշ օրինակ է Վալտեր Գրոպիուսի նախագծով Դասաուում կառուցված Բաուհաուզի շենքը (1925-1926): Այն բաղկացած է երկրաչափական կանոնավոր ձևի տարբեր կորպուսներից, որոնց արտաքին տեսքում հստակորեն արտահայտվում է յուրաքանչյուրի դերը: Հարթ բետոնե պատերի և հորիզոնական հոծ կտրվածքների տեսքով հսկա պատուհանների հակադրությունները, ամեն տեսակ դեկորատիվ մանրամասների բացակայությունը, ճարտարապետական կերպարանքի ծայրաստիճան լակոնականությունն, այսպես կոչված, կոնստրուկտիվ ոճի ամենից ավելի տիպական հատկանիշներն են: Ֆունկցիոնալ խնդիրների լուծման մեջ միակողմանի մոտեցումը հանգեցրեց ուղղագիծ ուրվագծերի երկրաչափական ձևերի աղքատության և միալարության:
Տեխնիկայի և ինժեներության դերի չափազանցումը մի շարք դեպքերում հանգեցրեց դրանց ֆետիշացմանը, տեխնիզացիայի առջև խոնարհվելուն: Այս տեսակետից օրինակելի է տեխնիցիզմի տեսաբաններից մեկի՝ Լյուդվիգ Միս վան դեր Ռոեի գործունեությունը, որը 1945 թ.-ից հետո զարգացրեց ֆունկցիոնալիզմի որոշ գաղափարներ: Նա մշակել է 30-40 հարկանի ապակեպատ, խորանարդաձև՝ ներսում չմասնատված տարածությամբ և շարժական միջնորմներով շենքերի տիպ: Նրա ճարտարապետության մեջ իշխում են ապակու և պողպատի գերադասությունը, խնայողության սկզբունքը, պարզ ձևերը նուրբ մանրամասները, բայց միաժամանակ միօրինակությունն ու սխեմատիզմը: Միօրինակությունն է որոշում համարյա բոլոր կառույցների բնույթը, որոնք նրա նախագծով են կառուցված Արևմտյան Եվրոպայի և Ամերիկայի շատ երկրներում (բնակելի տներ Չիկագոյում, 1950-ական թթ., Սիգրեմ ընկերության 22 հարկանի շենքը Նյու Յորքում, 1958):
Բաուհաուզի հրատարակություններըԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Gropius W., Idee und Aufbau des Staatlichen Bauhauses Weimar, Münch., 1923;
- Argan G. C., W. Gropius e la Bauhaus, 2 ed., Torino, 1957
Արտաքին հղումներԽմբագրել
- Բաուհաուզի արխիվը Բեռլինում (գերմ.)
- Բաուհաուզի հիմնադրամը (գերմ.)
- Ճարտարապետության վարպետները (գերմ.)
- Review of Hotel Brandenburger Hof Berlin with Bauhaus design furniture(չաշխատող հղում) (գերմ.) (անգլ.) (ֆր.)
- Marguerite Wildenhain and the Bauhaus (անգլ.)
- Բաուհաուզ դպրոցը(անգլ.) (ֆր.)
- Բաուհաուզը Ամերիկայում Archived 2007-06-02 at the Wayback Machine. (անգլ.)
- Բաուհաուզը Բուդապեշտում (անգլ.)
- Բաուհաուզը Թել Ավիվում (անգլ.)
- Բաուհաուզի անգլախոս ուսանողների հիշողությունները (անգլ.)
- UNESCO names Tel Aviv a World Heritage Site (2004) (անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բաուհաուզ կատեգորիայում։ |