Ջերմային պոմպ, uարք, որի միջոցով ջերմային էներգիան ցածր ջերմաստիճանի ջերմատուից (սովորաբար, շրջապատող միջավայրից) հաղորդվում է բարձր ջերմաստիճանի ջերմընդունիչին։ Ջերմային պոմպի աշխատանքի համար անհրաժեշտ է արտաքին էներգիայի (օրինակ, մեխանիկական, էլեկտրական, քիմիական) ծախս։ Ջերմային պոմպում տեղի ունեցող պրոցեսները նման են սառնարանային մեքենայում կատարվող պրոցեսներին։ Որպես ջերմային պոմպի աշխատանքային մարմին սովորաբար ծառայում է եռման ցածր ջերմաստիճան ունեցող հեղուկը (ֆրեոն, ամոնիակ)։ Կատարվող արտաքին աշխատանքին համարժեք ջերմությունից բացի ջերմային պոմպի ջերմ ընդունիչը ստանում է ջերմատուից (օրինակ, գետի ջրից) փոխադրված ջերմությունը։ Հետևաբար, ջերմային պոմպում էներգիայի փոխակերպման գործակիցը միշտ մեծ է մեկից, և այդպիսի պրոցեսն ավելի շահավետ է, քան էլեկտրական, մեխանիկական կամ քիմիական էներգիայի անմիջական փոխակերպումը ջերմայինի։ Սակայն, էներգետիկայի զարգացման պայմանները, որոնք նախատեսում են ջերմության և էլեկտրաէներգիայի համատեղ արտադրում, սահմանափակում են ջերմային պոմպ կիրառման ոլորտը։ Երբեմն ջերմային պոմպ օգտագործում են ջեռուցման նպատակով։

Կլանիչ ջերմային պոմպ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերմային պոմպ» հոդվածին։