Բոդրում (թուրքերեն՝ Bodrum), շրջան և քաղաք Մուղլայի մարզում, Էգեյան ծովի Գյոկով ծովածոցի հյուսիսում, հունական Կոս կղզուն դեմ հանդիման, Անթալիայից մոտ 300 կմ արևմուտք։ Մշտական բնակչությունը՝ 31 հազար։

Քաղաք
Բոդրում
թուրքերեն՝ Bodrum
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՀամայնքՄուղլայի մարզ
ՔաղաքապետԱգան Մազլում
Առաջին հիշատակումմ.թ.ա. 5-րդ դար
Մակերես557 կմ²
ԲԾՄ30 մ
Բնակչություն87 826 մարդ (2000)
Խտություն158 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ+90 252
Փոստային դասիչ48x xx
Պաշտոնական կայքbodrum.bel.tr
Բոդրում (Թուրքիա)##
Բոդրում (Թուրքիա)

Պատմություն

խմբագրել

Հնում Բոդրումի տեղանքում եղել է Կարիայի մայրաքաղաքը՝ հարուստ քաղաք Հալիկառնասը։ Հալիկառնասյան դամբարանը համարվում է աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։ Միջին դարերում նրա փլատակների վրա ոտքի ելավ հունական ձկնորսական գյուղակ։

1912 թվականին քաղաքում ապրում էին թուրքեր՝ 8817 մարդ, հույներ՝ 5060 մարդ[1]։

Ժամանակակից Բոդրումը իր պատմության հաշվարկը սկսում է 1402 թվականից, երբ ռոդոսյան հիվանդախնամ-ասպետները այստեղ հիմնադրեցին Սուրբ Պետրոսի դղյակը (լատ. Petronium), որը մինչ օրս շարունակում է մնալ հիմնական տեսարժան վայրը։ 1522 թվականին դղյակն անցավ սուլթան Սուլեյման Փառահեղի (Սուլեյման I) ձեռքը։ Այժմ այստեղ ցուցադրվում են ուլուբուրունյան գանձերը։ 1824 թվականին Գերոնտաս ծովածոցում, քաղաքի հյուսիսում, հեղափոխական Հունաստանի նավատորմը պարտության մատնեց Օսմանյան կայսրության և վերջինիս վասալների՝ Եգիպտոսի, Ալժիրի, Թունիսի և Լիբիայի, միացյալ նավատորմին (տես.` Գերոնտասի ճակատամարտ)։ 1919 թվականից մինչև 1921 թվականը քաղաքը գտնվել է իտալական օկուպացիայի ներքո։ Վերջին տասնամյակներին թուրքական կառավարությունը որոշում կայացրեց զարգացնել Բոդրումը` որպես միջազգային առողջավայր։ Զբոսաշրջիկներին այստեղ գրավում են ոչ միայն գեղատեսիլ վայրերը, այլ նաև զբոսանավերի համար նախատեսված, աշխույժ գիշերային կյանքով լի կայանատեղին։ Ալգլալեզու զբոսաշրջիկները Բոդրումը կատակախառն կոչում են «Եվրոպայի անկողին» (բառախաղ անգլերենով՝ Bodrum և bedroom )։

Աշխարհագրություն

խմբագրել

Մարզը ներառում է Բոդրումի, Թուրգութրեյսի, Օրթաքենտի, Թյուրքբյուքյուի, Յալիքավաքի, Գյումյուշլյուքի, Բիթեզի, Քոնաջիկի, Յալի, Մումջուլարի տեղական ինքնավարությունները։

Կլիման

խմբագրել

Բոդրումի կլիման չափավոր միջերկրածովյան է։ Եղանակը ձևավորվում է հիմնականում ավելի սառը Էգեյան ծովի ազդեցությամբ, քան՝ Միջերկրականի։ Այսպիսի առանձնահատկության շնորհիվ Բոդրումում ամռանը առավել հարմարավետ, բարեհաճ եղանակ է լինում՝ Միջերկրական ծովի առափնյա այլ քաղաքների հետ համեմատած։

1975-2006 թվականների դիտարկումների վիճակագրական տվյալները
Միջին ջերմաստիճան
°C
Միջին ջերմաստիճան
Ջրի մակերևույթի միջին ջերմաստիճանը
°C
Հունվար
11,2
16
Փետրվար
11,1
16
Մարտ
13
16
Ապրիլ
16,3
17
Մայիս
20,8
19
Հունիս
25,5
21
Հուլիս
28,2
23
Օգոստոս
27,8
24
Սեպտեմբեր
24,4
25
Հոկտեմբեր
20,2
24
Նոյեմբեր
15,7
21
Դեկտեմբեր
12,6
18

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Geōrgios Sōtēriadēs An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor. — London: Edward Stanford Ltd., 1918. — 16 p.

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոդրում» հոդվածին։


Մուղլայի մարզի վարչական բաժանում

 

Քաղաքատիպ բնակավայրեր: Մուղլա
Գյուղատիպ բնակավայրեր: Բոդրում | Դալաման | Դատչա | Ֆեթհիյե | Քավաքլըդերե | Քյոյջեգիզ | Մարմարիս | Միլյաս | Օրթաջա | Ուլա | Յաղաթան