Բոսֆորի կամուրջ
Բոսֆորի կամուրջ (թուրքերեն՝ Boğaziçi Köprüsü, Boğaz Köprüsü, անգլ.՝ Bosphorus bridge կամ First Bosphorus Bridge), Բոսֆորի վրա կառուցված առաջին կախովի կամուրջը։ Այն միացնում է Ստամբուլի եվրոպական և ասիական հատվածները։ Կամրջի երկարությունը կազմում է 1560 մ, հիմնական թռիչքի երկարությունը՝ 1074 մ, լայնությունը՝ 33 մ, իսկ հիմնասյուների բարձրությունը ծովից՝ 165 մ։ Կամրջի նախագծումը իրականացրել է ռուս ճարտարապետ Օլեգ Կերենսկին։ Կամուրջը բացվել է 1973 թ-ի հոկտեմբերի 29-ին՝ Թուրքական Հանրապետության առաջացման 50-ամյակի առթիվ։ Օրական կամրջի վրայով անցնում է մոտ 200000 տրանսպորտային միջոց, որոնք տեղափոխում են մոտ 600000 ուղևոր։ Բացման պահին Բոսֆորի կամուրջը համարվում էր 4-րդ կախովի կամուրջը աշխարհում իր երկարությամբ։ Ներկայումս այն իր երկարությամբ 22-րդն է։ Անցումը կամրջի վրայով վճարովի է։ Հետիոտների համար անցումը Ստամբուլի քաղաքապետի հրամանով փակվել է, քանի որ դարձել էր վերջին հանգրվան ինքնասպանների համար։
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղանք | Ստամբուլ, Թուրքիա |
Տեսակ | կախովի կամուրջ, պողպատե կամուրջ, ճանապարհային կամուրջ, տեսարժան վայր, վճարովի կամուրջ և cross-sea bridge? |
Նյութ | պողպատ |
Գույն | Մոխրագույն |
Հատում է | Բոսֆոր |
Կառուցող | Օլեգ Կերենսկի |
Երկարություն | 1560մ |
Լայնություն | 33մ |
Բարձրություն | 105մ |
Հենասյան բարձրություն | 165 |
Բացման տարեթիվ | հոկտեմբերի 30, 1973 |
![]() | |
![]() |
2016 թվականի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձի արդյունքում, թուրքական իշխանությունները կամուրջը վերանվանել են «Հուլիսի 15-ի նահատակների կամուրջ»[1][2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Başbakan Yıldırım, Cumhurbaşkanı Erdoğan başkanlığında yapılan Bakanlar Kurulu toplantısının ardından gazetecilere açıklamalarda bulundu». Премьер-министр Турции. 25 июля 2016. Վերցված է 15 июля 2017-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Yavuz Sultan Selim Köprüsü Açıldı». Министерство транспорта и связи Турции. 28 августа 2016. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 15 июля 2017-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Босфорский мост (Boğaziçi Köprüsü) на сервисе Яндекс.Панорамы
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոսֆորի կամուրջ» հոդվածին։ |