Իզմիթի երկրաշարժ (թուրքերեն՝ İzmit Depremi), բնական աղետ, որը տեղի է ունեցել 1999 թվականի օգոստոսի 17-ին Թուրքիայի Իզմիթ քաղաքի մոտ` Ստամբուլից 90 կիլոմետր դեպի հարավ։ Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 03:02 (Երևանի ժամանակով 04:02)։ Գլխավոր ցնցումին 45 վայրկյանի ընթացքում հաջորդել է մոտ 150 հետցնցում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 17 կիլոմետր խորության վրա, իսկ ուժգնությունը կազմել է 7.6 մագնիտուդ։ Սեյսմիկ ցնցումները զգացվել են 450 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժի արդյունքում առաջացած ճեղքվածքի երկարությունը կազմել է 150 կիլոմետր, որը ձգվում էր Դյուզջե քաղաքից դեպի Մարմարա ծով։ Արդյունքում Մարմարա ծովում առաջացել է ցունամի։ Պաշտոնական տվյալներով զոհերի թիվը կազմել է 17 217, իսկ վիրավորների թիվը` 43 959 մարդ։ Մոտ 600 000 մարդ մնացել է անտուն։ Սկզբնական հաշվարկներով պետությանը հասցվել էր 25 միլիարդ դոլլարի վնաս, սակայն հետագայում այդ թիվը 5- 7 միլիարդով ավելացավ[1]։

Իզմիթի երկրաշարժ
Տեսակերկրաշարժ
Երկիր{{{2}}} Թուրքիա
Տարեթիվօգոստոսի 17, 1999
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով7.6
Հիպոկենտրոնի
խորություն
17
Տուժած երկրներ
(տարածաշրջաններ)
Թուրքիա
Կրկնական ցնցումներ
3– 4
Ցունամի2.52 m (8 ft 3 in)
Զոհվածներ17,118– 17,127
Վիրավորներ43,953– 50,000
Տնտեսական վնասմոտ 30 միլիարդ ԱՄՆ դոլլար
40°49′ հս․. լ. 29°59′ ավ. ե.HGЯO
 1999 İzmit earthquake Վիքիպահեստում

Փլուզումներ և զոհեր խմբագրել

Պաշտոնական տվյալներով զոհերի թիվը կազմել է 17 217, իսկ վիրավորների թիվը` 43 959 մարդ, սակայն որոշ աղբյուրներ առաջ են քաշում հետևյալ տվյալները` զոհերի թիվը կազմել է 40 000, մոտավորապես նույնքան էլ վիրավորների թիվը[2]։

Զոհվածների մարմինները թաղվել են արագացված ընթացակարգով եղբայրական գերեզմաններում` խուսափելու տարածվող հիվանդություններից։

Երկրաշարժը մեծ վնասներ է հասցրել Թուրքիայի տնտեսությանը։ Այսպես, մոտ 120 000 կառույց վերականգնման ենթակա չէր, 50 000 կառույց լուրջ վնասվել էր, ամբողջությամբ փլվել էր մոտ 2000 շինություն։ Ավերվել է մի քանի գործարան, իսկ նավթամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։ Մի քանի օր պահանջվեց այն վերացնելու համար։ Իզմիթում գրեթե ամբողջ էլեկտրական գիծը և կապի հանգույցները վնասվել էին։ Տնտեսական կորուստները գնահատվեց մոտ 25 միլիարդ դոլլար[3]։

Երկրաբանություն խմբագրել

Երկրաշարժի արդյունքում առաջացած ճեղքվածքի երկարությունը կազմել է 150 կիլոմետր, որը ձգվում էր Դյուզջե քաղաքից դեպի Մարմարա ծով։ Երկրաշարժի արդյունքում Մարմարա ծովում առաջացել է ցունամի, որի ժամանակ ալիքների բարձրությունը հասել է երեք մետրի։ Փլուզումներ են եղել նաև Ստամբուլում։

Միջազգային օգնություն խմբագրել

13 երկրներ ցուցաբերել են օգնություն Իզմիթի երկրաշարժից տուժածներին` ուղարկելով սնունդ, դեղորայք և առաջին բուժօգնության պարագաներով բեռնված ինքնաթիռներ։ Տարբեր երկրներից ժամանած մասնագետներն օգնել են թուրք փրկարարներին` փլատակների տակից հանելու տուժածներին։

Տեղանք Որոնողափրկարարական խումբ համապատասխան երկրից
Գյոլջյուք Բուլղարիա, Իսրայել, Ֆրանսիա
Յալովայի մարզ Գերմանիա, Բուլղարիա, Իսրայել, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Ռումինիա
Ստամբուլի մարզ Գերմանիա, Հունաստան, Իտալիա, Հայաստան
Քոջայելիի մարզ Ռուսաստան, Բուլղարիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա, Վրաստան
Սաքարյայի մարզ Բուլղարիա, Գերմանիա, Իսպանիա, Եգիպտոս
Իզմիթ ԱՄՆ, Շվեյցարիա, Վրաստան
Դյուզջեի մարզ Մեծ Բրիտանիա

Հունաստանն առաջին երկիրն էր, որ օգնություն ցուցաբերեց Թուրքիային[4]։ Երկրաշարժից մի քանի ժամ անց Հունաստանի արտաքին գործերի նախարարը զանգահարեց իր թուրք գործընկերոջը, այնուհետև իր ներկայացուցչին ուղարկեց Թուրքիա։ Հունաստանն ուղարկեց որոնողափրկարարական խումբ, ինչպես նաև ջրցան մի քանի ինքնաթիռ` վերացնելու նավթամշակման գործարանում առաջացած հրդեհը։

Մեծ Բրիտանիան տրամադրեց ֆինանսական օգնություն՝ հատկացնելով իր բյուջեից 50 000 ֆունտ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի թուրքական մասնաճյուղին, այն դեպքում, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հատկացրեց 4.5 միլիոն ֆունտ ստեռլինգ` տուժածներին օգնելու համար։

Հնդկաստանի կառավարությունը հատկացրեց 2 միլիոն ռուփի` վերացնելու երկրաշարժի հետևանքները, ինչպես նաև տրամադրեց 32 000 վրան։

ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը[5] և Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը անձամբ այցելեցին Ստամբուլ և Իզմիթ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Батыр Каррыев Вот пришло землетрясение: Гипотезы, Факты, Причины и Последствия…. — SIBIS. — 519 с.
  2. Marza, Vasile I. (2004), On the death toll of the 1999 Izmit (Turkey) major earthquake (PDF), ESC General Assembly Papers, Potsdam: European Seismological Commission, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008-04-09-ին, Վերցված է 2016-08-17-ին
  3. Последствия землетрясения в Измите(չաշխատող հղում)
  4. Greek and International Aid to Turkey
  5. «Bill Clinton visits İzmit,Turkey». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզմիթի երկրաշարժ» հոդվածին։