HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևենտ (այլ կիրառումներ)

Լևենտ (թուրքերեն՝ Levent), Ստամբուլի գործարար կենտրոնը, որը տեղակայված է Ստամբուլի եվրոպական հատվածում։ Գտնվում է Բեշիկթաշ թաղամասի կազմում, որը տեղակայված է Ոսկեղջյուրի հյուսիսային մասում՝ Բոսֆորի արևմտյան ափին։ Լևենտը մրցակցում է հարևանությամբ տեղակայված Մասլակ թաղամասի հետ՝ էլիտար երկնաքերերի կառուցման քանակով[1]։ Լևենտում է գտնվում Ստամբուլի ամենաբարձր երկնաքերը՝ 54 հարկանի «Սապֆիրը»[2], որը ունի 261 մետր բարձրություն, ներառյալ նաև ծայրաձողը[2]։

Բնակավայր
View of Levent financial district from Istanbul Sapphire.jpg
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
##Լևենտ (Ստամբուլ) (Թուրքիա)
Red pog.png
Լևենտի տեսքը Բոսֆորից, աջում` Դոլմաբահչեն է

Անվան ծագումԽմբագրել

 
Կանիոն շոփինգ կենտրոնը Լևենտում՝ Սապֆիր երկնաքերի ֆոնի վրա
 
Seabus նավը Բոսֆորում, երկրորդ պլանում Լևենտ թաղամասն է, ձախից առաջինը ՝ Սապֆիր երկնաքերը

«Լևենտ» բառը ունի մի քանի նշանակություն։ Լևենտը Թուրքիայում տարածված տղամարդու անուն է։ Բառը առաջացել է Levend բառից, որը Օսմանյան կայսրությունում նշանակում էր «ծովային զինվոր», որն էլ իր հերթին առաջացել է Levantino (լեվանտացի) բառից, որն էլ իտալերենում նշանակում է «մարդ Լեվանտից» (Արևելյան Միջերկրականից)։ Ջենովացիները և վենետիկցիները, որոնք Ստամբուլում հիմնել էին իրենց գաղութները, թուրք նավագնացներին անվանում էին Levend։ Այս բառը թուրքերենում սկսվել է օգտագործվել սկսած 16-րդ դարից։

18-րդ դարում այս անվանումը սկսեց կիրառվել Ստամբուլի արվարձաններում, քանի որ XVIII—XIX դարերում օսմանյան նավատորմի ծովակալ Ջեզաիրլի Գազի Հասան փաշան այնտեղ կառուցեց ռազմածովային ուժերի զորանոցներ։

Մոտակա Իստինյե թաղամասը, որը գտնվում է Բոսֆորի եվրոպական ափին, նույնպես եղել է կարևոր ռազմաստրատեգիական տարածք և այստեղ կառուցվել են մեծ քանակությամբ նավաշինարաններ։ Ռազմական նշանակության մյուս կարևոր օբյեկտները տեղակայված են եղել Ստամբուլի ասիական հատվածում։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Emporis: Levent»։ Արխիվացված է օրիգինալից 2007-03-14-ին։ Վերցված է 2016-05-14 
  2. 2,0 2,1 Emporis: Sapphire