Էմինյոնյու
Էմինյոնյու (թուրքերեն՝ Eminönü), Ստամբուլի պատմական թաղամասերից։ Ներկա պահին այն մտնում է Ֆաթիհ շրջանի կազմի մեջ։ Էմինյոնյու թաղամասը գտնվում է նախկին Կոստանդնուպոլսի պարիսպների ներսում։ Այս թաղամասում են գտնվում Ստամբուլի մի շարք ամենահայտնի տեսարաժան վայրերը, այդ թվում Գալաթայի կամուրջի հարավային վերջավորությունը, Կապույտ մզկիթը, Թոփքափը պալատը, Սուրբ Սոֆիայի տաճարը։ Հյուսիսից Էմինյոնյուի ափերը ողողում են Ոսկեղջյուրի, արևելքից` Բոսֆորի նեղուցի ջրերով։ Փաստացի, Էմինյոնյուն հանդիսանում է թերակղզի։ Այն Ֆաթիհի մաս էր կազմում մինչև 1928 թվականը։ Կրկին Ֆաթիհի տարածքի մեջ Էմինյոնյուն ներառվեց 2009 թվականից։
Երկիր | Թուրքիա |
---|---|
Կարգավիճակ | մահալե |
Մտնում է | Ֆաթիհ և Ստամբուլի մարզ |
Ժամային գոտի | UTC+3 և TRS? |
Էմինյոնյու անվանումն արտացոլում է իր դերն ու պատմությունը։ Թուրքերենից թարգմանաբար այն նշանակում է «արդարադատություն առաջ» (անգլ.՝ in front of justice): Emin նշանակում է արդարադատություն (justice), önü` առաջ, առջև (in front of): Անվանումն ըստ էության առաջացել է Օսմանյան տիրապետության ժամանակներից, քանի որ Էմինը հանդիսացել է նավահանգստի դատավարության վայրն ու մաքսատունը։
Պատմություն
խմբագրելԷմինյոնյու թերակղզին խիստ բարենպաստ դիրքում է գտնվում. այն մեծ ռազմավարական նշանակություն ունի Ոսկեղջյուրի համար։ Ամենակարևոր նավահանգիստներից է համարվում։ Էմինյոնյուն յուրացրել են դեռևս անհիշելի ժամանակներից։ Հենց այստեղ է հիմնադրվել պատմական Կոստանդնուպոլիս մայրաքաղաքը։ Էմինյոնյուն կարևոր դեր խաղաց այն ժամանակ, երբ Կոստանդնուպոլսին տիրում էին վենետիկցիները։ Վերջիններս սեփական կարիքների համար ամրացրին ափը և կառուցեցին նավահանգիստը։ Օսմանյան տիրապետության ժամանակահատվածում Էմինյոնյուն կարևոր արդյունաբերական և առևտրական կենտրոնն էր հանդիսանում Թոփքափըի ամրոցով։
Արդյունաբերական դարաշրջանի սկզբնավորումով տեղանքը մեծ փոփոխություններ կրեց։ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի վերջում այստեղ կառուցվեց Գալաթայի կամուրջը։ Էլեկտրականության և երկաթուղու հայտնվելուն պես Սիրքեջի կայարանը սկսեց կարևոր դեր խաղալ. այստեղ էր փաստացիորեն տեղաբաշխված Արևելյան ճեպընթացի Ստամբուլի տերմինալը։ Կայարանի ընդարձակմանը զուգընթաց կառուցվեցին այլ շինություններ։ 20-րդ դարի սկզբին այստեղ կառուցվեց Ստամբուլի փոստային գլխավոր բաժանմունքը, ինչպես նաև մեծ գրասենյակներ, օրինակ Istanbul 4th Vakıf Han, որն այսօր հյուրանոցի է վերածվել։ Թուրքիայի Հանրապետության վաղ տարիներին այստեղ ակտիվ փոփոխությունների նոր փուլ է սկսվում։ Նոր մզկիթի դիմացի տարածքը մաքրեցին և բացեցին մեծ հրապարակ։ Վերականգնվեց Եգիպտական շուկան։ Ծոցի տարածքը մաքրվեց ձկան շուկայից և կառուցվեց ճանապարհ մինչև Աթաթուրքի կամուրջը։ 1928 թվականին Էմինյոնյուի համար նոր տարածքներ տրամադրվեցին և հանեցին Ֆաթիհի տարածքից։ 1950-ական թվականներին քաղաքի իշխանությունները ընդհուպ մինչև Մարմարայի ափերը կառուցեցին Քենեդու փողոցը, որը Էմինյոնյուն միացնում է Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի հետ։
Տեսարժան վայրեր
խմբագրելԷմինյոնյուում տեղաբաշխված են Ստամբուլի մի շարք պատմական տեսարժան վայրերը։ Փաստացի այստեղ գտնվող Սուլթանահմեդ հրապարակն իր շինություններով և հուշարձաններով 1985 թվականին մտավ UNESCO-ի համաշխարհային ժառանգության կազմի մեջ[1]։
Թանգարաններ
- Ստամբուլի հնագիտական թանգարան, որտեղ պահպանվում են տարբեր ժամանակաշրջանների և քաղաքակրթությունների ավելի քան 1 000 000 ցուցանմուշներ
- Թուրքական և իսլամական արվեստի թանգարան
- Թոփքափը ամրոց, որը Օսմանյան կայսրության գլխավոր պալատն էր մինչև XIX դարի կեսերը
- Սուրբ Սոֆիայի տաճար
- Խճանկարների թանգարան
- Ստամբուլի փոստային թանգարան
Մզկիթներ
Պատմական շուկաներ
Էմինյոնյուն մշակույթում
խմբագրելՆերքոհիշյալ ֆիլմերում կան դրվագներ, որոնք նկարահանվել են այստեղ.
- Սքայֆոլ
- Գերուհին 2
- «Արգո» գործողություն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ UNESCO. «Historic Areas of Istanbul, World Heritage list» (անգլերեն). whc.unesco.org. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Istanbul. European capital of Culture 2010» (անգլերեն). www.ibb.gov.tr. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
- Eminönü photographs with explanations
- Eminönü Photographs Արխիվացված 2018-05-09 Wayback Machine
- Restaurants In Sirkeci
- Eminonu fish bread(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմինյոնյու» հոդվածին։ |