Ստամբուլի համալսարան
Ստամբուլի համալսարան (թուրքերեն՝ İstanbul Üniversitesi, անգլ.՝ Istanbul University), Թուրքիայի և Ստամբուլի առաջատար բուհը։ Համալսարանը Թուրքիայի ամենահին գործուն բուհն է։
Ստամբուլի համալսարան | |
---|---|
Համալսարանի հիմնական կորպուսը Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանով | |
Տեսակ | հասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1933 |
Հիմնադրիր | Մուհամմեդ II |
Ռեկտոր | Mahmut Ak? |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1] և Anatolian University Libraries Consortium Association?[2] |
Երկիր | Թուրքիա[3] |
Տեղագրություն | Ֆաթիհ |
Կայք | istanbul.edu.tr(թուրքերեն) |
Istanbul University Վիքիպահեստում |
Համալսարանի հիմնական տարածքը գտնվում է քաղաքի հին հատվածում՝ Բայեզիդ և Սուլեյմանիե մզկիթների միջև։ Ներկայումս համալսարանում և նրա մասնաճյուղերում սովորում է ավելի քան 60 000 ուսանողներ և 8000 ասպիրանտներ։ Համալսարանում աշխատում են ավելի քան 2000 պրոֆեսորներ։
Հիմնվել է Մեհմեդ II Ֆաթիհի կողմից 1453 թվականին։ Մինչ XX դարը համարվում էր իսլամի բարձրագույն դպրոց, իսկ արդեն 1927 թվականին վերակազմակերպվել և 1933 թվականին դարձել է աշխարհիկ ուսումնական հաստատություն։
Ստամբուլի համալսարանի գրադարան
խմբագրելՍտամբուլի համալսարանի գրադարանը հիմնվել է 1925 թվականին և համարվում է Թուրքիայի խոշոր գրադարաններից մեկը։ Գրքային ֆոնդը կազմում է ավելի քան 250000 կտոր գիրք և ավելի քան 18000 ձեռագիր։
Ֆակուլտետներ
խմբագրել- Բժշկական ֆակուլտետ
- Իրավաբանության ֆակուլտետ
- Լեզվաբանության ֆակուլտետ
- Ճշգրիտ գիտությունների ֆակուլտետ
- Տնտեսագիտության ֆակուլտետ
- Անտառտնտեսության ֆակուլտետ
- Դեղագործական ֆակուլտետ
- Ստոմատոլոգիայի ֆակուլտետ
- Ջերահ փաշայի բժշկական ֆակուլտետ
- Մենեջմենթի ֆակուլտետ
- Քաղաքագիտության ֆակուլտետ
- Անասնաբուժական ֆակուլտետ
- Ինժեներիայի ֆակուլտետ
- Ջրային տնտեսության ֆակուլտետ
- Հեռահաղորդակցության ֆակուլտետ
- Աստվածաբանական ֆակուլտետ
- Ալի Յուջելիայի անվան մանկավարժական ֆակուլտետ
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Համալսարանի պաշտոնական կայք էջը (անգլ.)(թուրքերեն)
- Համալսարանը WikiMAPIA-յում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստամբուլի համալսարան» հոդվածին։ |