Սուլեյման Դեմիրել

թուրք քաղաքական գործիչ

Սուլեյման Դեմիրել (թուրքերեն՝ Süleyman Demirel, նոյեմբերի 1, 1924(1924-11-01)[6][3][4][…], İslamköy, Atabey, Ըսփարթայի մարզ, Թուրքիա - հունիսի 17, 2015(2015-06-17)[3][4][5][…], Անկարա, Թուրքիա), թուրք պետական և քաղաքական գործիչ։ Կրթությամբ ինժեներ-հիդրոշինարար։

Սուլեյման Դեմիրել
Süleyman Demirel
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 1
1924
Ծննդավայրİslamköy, Atabey, Ըսփարթայի մարզ, Թուրքիա
Մահացել էհունիսի 17
2015
Մահվան վայրԱնկարա, Թուրքիա
ԳերեզմանAtabey
ՔաղաքացիությունԹուրքիա Թուրքիա
ԱզգությունԹուրք
Մայրենի լեզութուրքերեն
Կրոնսուննի իսլամ
ԿրթությունՍտամբուլի տեխնիկական համալսարան
ՄասնագիտությունՊետական և
քաղաքական գործիչ
ԱշխատանքԱրդարության
կուսակցության նախագահ
ԱմուսինNazmiye Demirel?
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի նախագահ, Թուրքիայի վարչապետ, Թուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ, Թուրքիայի վարչապետ, Թուրքիայի վարչապետ, Թուրքիայի վարչապետ, Թուրքիայի վարչապետ, Թուրքիայի վարչապետ, Թուրքիայի վարչապետ և Q106962758?
ԿուսակցությունJustice Party?
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Süleyman Demirel Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

1949 թվականին ավարտել է Ստամբուլի տեխնիկական համալսարանի ինժեներաշինարարական ֆակուլտետը (1949-1950) և 1954-1955 թվականներին ստաժավորվել է ԱՄՆ-ում։ 1945-1960 թվականներին եղել է Թուրքիայի ջրային տնտեսությունների պետական կառավարման գլխավոր նախագահը։ 1960-1964 թվականներին դասավանդել է Մերձավոր Արևելյան տեխնիկական համալսարանում։ 1961-1965 թվականներին աշխատել է ամերիկյան «Morrison-Nadsen» ընկերությունում, որը կառուցում էր ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտեները Թուրքիայիում։

ԳործունեությունԽմբագրել

Սուլեյման Դեմիրելը հանդիսանում է «Արդարություն» կուսակցության հիմնադիրներից մեկը։ 1964 թվականի հոկտեմբերից կուսակցության գլխավոր նախագահն է եղել։ 1964 թվականին դարձել է պառլամենտի անդամ։ 1965 թվականի փետրվարին վարչապետի փոխարինողն է եղել, իսկ 1965-1993 թվականներին հաճախակի զբաղեցրել է վարչապետի պաշտոնը (1965-1971, 1975-1977, 1977-1978, 1979-1980, 1991-1993)[7]։

1975-1980-ական թվականներին ընդմիջումներով աշխատել է կոալիցիոն հանրապետության վարչապետի տեղակալի պաշտոնում։ 1980 թվականին քաղաքացիական անկարգությունները սեպտեմբերի 12-ին հանգեցրեցին զինված հեղաշրջման, որի արդյունքում Սուլեյմանը պաշտոնանկ եղավ։ Նա հեռացավ քաղաքականությունից և մինչև 1987 թվականն ամբողջովին հեռու էր քաղաքականությունից։

1987 թվականին դարձել է Ճիշտ ճանապարհ կուսակցության նախագահ։

1990-1993 թվականներին կրկին եղել է վարչապետ, իսկ 1993-2000 թվականներին՝ նախագահ։

2015 թվականի մայիսի 3-ից գտնվել է հիվանդանոցում սուր շնչադիմակային վարակով և սրտանոթային անբավարարությամբ։ Մահացել է 2015 թվականի հունիսի 17-ին[8]։

Դեմիրալի անունով կա համալսարան Ղազախստանում։

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Сулейман Демирель
  • Кто есть кто в мировой политике / Отв. ред. Л. П. Кравченко. — М.: Политиздат, 1990. — С. 24.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 340