Unua Libro (Առաջին Գիրքէսպերանտո միջազգային լեզուն մեկնաբանող առաջին տպագրությունն էր (որն այն ժամանակ կոչվում էր Lingvo Internacia, «միջազգային լեզու»)։ Գիրքը առաջին անգամ տպագրվել է ռուսերեն 1887 թ. հուլիս 26-ին Վարշավայում՝ Բժիշկ Լ. Լ. Զամենհոֆի՝ էսպերանտոյի ստեղծողի, կողմից։ Հաջորդող մի քանի տարիների ընթացքում դուրս եկան նոր հրատարակություններ ռուսերեն, եբրայերեն, լեհերեն, ֆրանսերեն, գերմաներեն և անգլերեն լեզուներով։ Այս բուկլետում ընդգրկված էին Հայր Մերը, մեջբերումներ աստվածաշնչից, մի նամակ, բանաստեղծություններ, քերականության տասնվեց կանոնները և 900 արմատից բաղկացած բառային կազմ։ Զամենհոֆը հայտարարել էր որ «միջազգային լեզուն, ազգային լեզուների նման, հանրային սեփականություն է»։ Այս աշխատությունը Զամենհոֆը ստորագրել էր «Doktoro Esperanto» («Բժիշկ Էսպերանտո») կեղծանունով, և էսպերանտո անվանումը կապվեց լեզվին, որը էսպերանտո լեզվով նշանակում է՝ «հույս ունեցող»։

Unua Libro (Առաջին հրատարակություն, 1887, ռուսերեն)

Տես նաև Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել

  • Dr. Esperanto's International Language: Introduction and Complete Grammar ("Unua Libro" -ի անգլերեն թարգմանությոոնը, R. H. Geoghegan, 1889) գրքի ցանցային HTML տարբերակը՝ http://www.genekeyes.com/Dr_Esperanto.html Archived 2012-12-22 at the Wayback Machine.