Ֆիններ (ֆինն․ suomalaiset), ազգ, Ֆինլանդիայի հիմնական բնակչությունը (4,7-5,1 մլն, 2020)[1]։

Ազգային հագուստ կրող ֆիններ տոնակատարության ժամանակ
Ազգային հագուստ կրող ֆիններ

Ավելի քան երկու միլիոն ֆիններ բնակվում են ԱՄՆ-ում, Կանադայում, Հյուսիսային Շվեդիայում և Նորվեգիայում և այլ երկրներում։ Խոսում են ֆիններեն, ազգային կրոնը՝ բողոքականություն։ Մերձբալթյան ֆինն ժողովուրդների հնագույն նախնիները մ․թ․ա․ III հազարամյակում բնակվել են Հարավային Ֆինլանդիայում։ Մ․թ․ա․ II հազարամյակում հարավարևմտյան Ֆինլանդիա են ներթափանցել բալթյան ցեղերը։ Ֆինների նախնիներն աստիճանաբար շարժվել են հյուսիս՝ դուրս մղելով այժմյան սաամների (լոպարներ) նախնիներին։ Հարավարևմտյան, կենտրոնական և արևելյան ցեղախմբերի (սումի, եմի, կորելներ) միաձուլմամբ կազմավորվել է ֆիննական ժողովուրդը։

Գրականություն խմբագրել

  • Through Finland in Carts by Mrs. Alec-Tweedie
  • Финны // Народы России. Атлас культур и религий. — М.։ Дизайн. Информация. Картография, 2010. — 320 с. — ISBN 978-5-287-00718-8
  • Народы России։ живописный альбом, Санкт-Петербург, типография Товарищества «Общественная Польза», 3 декабря 1877, ст. 100

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Tilastokeskus. «Population». tilastokeskus.fi (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիններ» հոդվածին։