Էսպերանտոյի ակադեմիա
Էսպերանտոյի ակադեմիա (էսպերանտո՝ Akademio de Esperanto, akadeˈmio de espeˈranto), լեզվաբանների անկախ կազմակերպություն, որն զբաղվում է էսպերանտոյի նորմավորմամբ։ Նրա հիմնական խնդիրը էսպերանտո լեզվի պահպանումը և պաշտպանումն է՝ հաշվի առնելով դրա հիմնական սկզբունքները և լեզվի զարգացման հետազոտումը[1]։ Բացի այդ, գործառույթների մեջ մտնում է նաև զարգացման ընթացքում առավել կայունացած լեզվական փոփոխությունների արձանագրումը և պաշտոնականացումը[2]։ Ակադեմիան լույս է ընծայում փաստաթղթեր, որոնք համարվում են «Էսպերանտոյի կառուցվածքի» լրացումներ՝ հավաստագրելով լեզվակիրների նորամուծությունները, նաև տալիս է վիճելի հարցերի եզրակացությունները։
Պատմություն
խմբագրելԷսպերանտոյի ակադեմիան հիմնադրվել է 1905 թվականին էսպերանտոյի առաջին համաշխարհային համաժողովի ժամանակ լեզվի ստեղծող Լազար Զամենհոֆի առաջարկով Académie française նմանությամբ։ Այդ ժամանակ կառույցը կոչվում էր «Լեզվի կոմիտե» (էսպերանտո՝ Lingva komitato), իսկ «ակադեմիա» անվանումն օգտագործվում էր կոմիտեի բարձրագույն ղեկավար մարմինների համար։ Լեզվի կոմիտեի և ակադեմիայի առաջին ղեկավարը դարձավ ֆրանսիացի փիլիսոփա Էմիլ Բվարակը։ Լեզվի կոմիտեի կազմում ընդգրկվեցին մոտ 30 ազգություն ներկայացնող էսպերանտոյի մոտ հարյուր մասնագետներ։
1948 թվականին որոշում ընդունվեց միավորելու լեզվի կոմիտեն և Ակադեմիան մեկ ընդհանուրի մեջ՝ կոչելով «Էսպերանտոյի ակադեմիա»[3]։
Անդամներ
խմբագրելՏարբեր ժամանակ Ակադեմիայի կազմում եղել են էսպերանտոյով գրողներ ու մասնագետներ, ինչպիսիք են Անտոնի Գրաբովսկին, Կալման Կալոչային, Դյուլա Բագին, Ուիլյամ Օլդը (նախագահել է Ակադեմիան 1979-1983 թվականներին), Գաստոն Վարենհեյնը, Կարել Պիկը և ուրիշներ։
Ակադեմիայի այժմյան կազմը ձևավորվել է վերջին ընտրությունների արդյունքում, որը կայացել է 2013 թվականի ապրիլին[4]։ Ցանկում առաջինը գրված է ծննդյան երկիրը։
- Վիլմոշ Բենցիկ (Benczik Vilmos, Հունգարիա)
- Գերիտ Բերվելին (Gerrit Berveling, Նիդերլանդներ)
- Մարեկ Բլագուշ (Marek Blahuš, Չեխիա)
- Մարջորի Բուլթոն (Marjorie Boulton, Մեծ Բրիտանիա)
- Ռենատո Կորսետի (Renato Corsetti, Իտալիա, քարտուղար)
- Մարկոս Կրամեր (Marcos Cramer, Արգենտինա, ապրում է Գերմանիայում)
- Պրոբալ Դասգուպտա (Probal Dasgupta, Հնդկաստան, նախագահ)
- Միշել Դյուկ Գոնինազ (Michel Duc-Goninaz, Ֆրանսիա)
- Ռուդոլֆ Ֆիշեր (Rudolf Fischer, Գերմանիա)
- Էդմունդ Գրիմլի-Իվանս (Edmund Grimley-Evans, Մեծ Բրիտանիա)
- Պոլ Գաբինս (Paul Gubbins, Մեծ Բրիտանիա)
- Ելենա Կարպունինա (Елена Карпунина, Ռուսաստան, ապրում է Գերմանիայում)
- Քրիստին Կիզելման (Christer Kiselman, Շվեդիա)
- Բորիս Կոլկեր (Борис Колкер, Ռուսաստան, ապրում է ԱՄՆ-ում)
- Իլոնա Կոուտնի (Koutny Ilona, Հունգարիա, ապրում է Լեհաստանում)
- Կատալին Կովաչ (Kováts Katalin, Հունգարիա, ապրում է Նիդերլանդներում)
- Հարրի Լայնե (Harri Laine, Ֆինլանդիա)
- Էրիխ Դիտեր Կրաուզե (Erich-Dieter Krause, Գերմանիա)
- Յոուկո Լինդստեդտ (Jouko Lindstedt, Ֆինլանդիա)
- Ֆրանսուա Լո Ժոկոմո (François Lo Jacomo, Ֆրանսիա)
- Աննա Լովենշտայն (Anna Lowenstein, Մեծ Բրիտանիա, ապրում է Իտալիայում)
- Մա Յոն Տե (Ma Young-tae, Կորեա)
- Կարմել Մալյա (Carmel Mallia, Մալթա)
- Ստանիսլավ Մարչեկ (Stanislav Marček, Սլովակիա)
- Ժերալդո Մաթոս (Geraldo Mattos, Բրազիլիա)
- Ալեքսանդր Մելնիկով (Александр Мельников, Ռուսաստան)
- Կարլո Միննայա (Carlo Minnaja, Իտալիա)
- Պավել Մոժաև (Ուկրաինա)
- Բրայան Մուն (Brian Moon, Մեծ Բրիտանիա, փոխնախագահ)
- Նգուեն Սուան Թհու (Nguyen Xuan Thu, Վիետնամ)
- Բարբարա Պիետրժակ (Barbara Pietrzak, Լեհաստան)
- Սերգեյ Պոկրովսկի (Сергей Покровский, Ռուսաստան)
- Օտտո Պրից (Otto Prytz, Նորվեգիա, փոխնախագահ)
- Բալդուր Ռագնարսոն (Baldur Ragnarsson, Իսլանդիա)
- Ռանգանայակուլու Պոտտուրու (Ranganayakulu Potturu, Հնդկաստան)
- Սակա Տադասի (Saka Tadasi, Ճապոնիա)
- Ցվի Սադան (Tsvi Sadan, Ճապոնիա, ապրում է Իսրայելում)
- Ալեքսանդր Շլյաֆեր (Alexander Shlafer, Ռուսաստան, ապրում է ԱՄՆ)
- Համֆրի Տոնկին (Humphrey Tonkin, ԱՄՆ)
- Ամրի Վանդել (Amri Wandel, Իսրայել)
- Ջոն Ուելս (John Wells, Մեծ Բրիտանիա)
- Բերտիլ Վեներգրեն (Bertilo Wennergren, Շվեդիա, ապրում է Գերմանիայում)
- Ուսուի Հիրոյուկի (Usui Hiroyuki, Ճապոնիա)
- Յամասակի Սեյկո (Yamasaki Seikô, Ճապոնիա)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ էսպերանտո՝ La Akademio de Esperanto estas sendependa lingva institucio, kies tasko estas konservi kaj protekti la fundamentajn principojn de la lingvo Esperanto kaj kontroli ĝian evoluon, (Ակադեմիայի պաշտոնական կայք)
- ↑ (ռուս.) Նորություններ էսպերանտոյի մասին Արխիվացված 2011-05-14 Wayback Machine՝ տեղեկությունը Էսպերանտոյի համաշխարհային միության կայքից
- ↑ Информация об основных эсперанто-организациях Արխիվացված 2011-01-22 Wayback Machine на учебном сайте lernu.net (ռուս.)
- ↑ Oficialaj informoj de la Akademio — 2013-04-27 (Ստուգված է 5 Մայիսի 2013) (էսպ.)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսպերանտոյի ակադեմիա» հոդվածին։ |