Բյուզանդական միջմշակութային զարգացումներ

(Վերահղված է Բյուզանդական մշակույթից)

Թեև, ավանադաբար, կայսրության վերածնունդը վերագրում են Վասիլ I (867-886), որոշ հեղինակներ հաշվի են առնում նաեւ Վասիլի նախորդի՝ Մայքլ III-ի (842-867) կատարած բարեփոխումները և Թեոքտիստոսի (մահացել է 855թ․) գործունեությունը։ Վերջինս դատական նոր մշակույթ բերեց, աչքի ընկավ ֆինանսական գործունեությամբ եւ օգնեց կայսրությաան ոսկու պաշարների ավելացմանը։

Պատկերամարտության շարժումը հետզհետե անկում էր ապրում, ինչը նպաստեց կայսրերի քաղաքականության մեղմացմանը, ինչը հանգեցնում էր կայսերական ռեսուրսների խնայողությանն ու կրոնական խնդիրների հարթեցմանը, որոնք նախորդ դարերում կայսրությունների փլուզման պատճառ էին հանդիսանում[1]։ Չնայած պատահական մարտավարական պարտություններին, վարչական, օրենսդրական, մշակութային եւ տնտեսական իրավիճակը շարունակում էր բարելավվել Բազիլի իրավահաջորդների օրոք, հատկապես Ռոմանոս Լեկապենոս կայսեր օրոք (920-944)։

Թեև բազմասստվածությունը 4-րդ դարում ճնշվում էր Կոնստանդինի կողմից, ավանդական հունա-հռոմեական մշակույթը դեռ ազդեցիկ էր Արևելյան կայսրությունում։ Հելլենիստական փիլիսոփայությունը միախառնվում էր նոր Քրիստոնեական փիլիսոփայության հետ։ Փիլիսոփաներից Ջոն Փիլիպոնոսը նեոպլատոնականությունը քրիստոնեական գաղափարախոսության ու էմպիրիզմի հետ։ Իր պրոֆեսորների ակտիվ հեթանոսություն դավանելու պատճառով Հուստինիանոսը 529թ․ փակեց Նեոպլատոնական ակադեմիան։ Մյուս դպրոցները շարունակում էին գործոլ Կոստանդնուպոլսում, Անտիոքում, Ալեքսանդրիայում, որոնք Հուստինիանոսի կայսրության կենտրոններն էին։ Ռոմանոս Երգասացի կողմից գրված օրհնության երգերը (պատարագների երգեր) զարգացնում էին եկեղեցական երաժշտությունը, մինչդեռ մինչդեռ ճարտարապետները Իսիդոր Միլետացու և Անթեմիուս Թրալլացու գլխավորությամբ աշխատել են ավարտելու Այա Սոֆիան, որը նախատեսված էր փոխարինելու Նիկայի ապստամբության ժամանակաշրջանում ավերված Սուրբ Աստվածածին եկեղեցուն։ 537թ․ վերջնականորեն կառոուցված Այա Սոֆիան այսօր էլ բյուզանդական ճարտարապետության գլխավոր հուշարձաններից է։

Գիտություն, բժշկություն, իրավունք խմբագրել

 
Այա Սոֆիա տաճարի ներքին սրահի տեսքը։ Պատրիարխալ բազիլիկան, որ նախագծվեց 537թ․ Իսիդոր Միլետացու կողմից, ում մեկնաբանած Արիստոտելի աշխատանքների ազդեցությոունը ժամանակակից երկրաչափության վրա, զգալի է։

Դասական հին մտածողների աշխատությունները փոխ առնվեցին և մեծ տարածում ստացան։ Դրանից հետո էլ բյուզանդական գիտությունը բոլոր շրջաններում էլ սերտորեն կապված էր դասական փիլիսոփայության և մետաֆիզիկայի հետ[2]։ Ճարտարագիտության բնագավառում հատկապես աչքի էր ընկնում հույն Իսիդոր Միլետացին, ով Սուրբ Սոֆիայի տաճարի ճարտարապետն էր ու մաթեմատիկոս։ Նա առաջինն էր, ով հավաքագրեց Արքիմեդի ստեղծագործությունները 530թ․։ Այդ հավաքածուն ձեռագիր տարբերակը պահպանվել է մաթեմատիկայի եւ ճարտարապետության դպրոցի կողմից, որը հիմնադրվել է 850թ․ Բյուզանդական վերածննդի շրջանում ազգությամբ հայ Լևոն Մաթեմատիկոս (կամ Լևոն Փիլիսոփա)-ի կողմից, ում կողմից մշակված աշխատանքները մինչ օրս էլ հայտնի են («Արքիմեդի պալիմպսեսթ»)[3]։

Գմբեթի ծանրությունը կամարների միջոցով մեղմացնելու փորձերը սկսվել են 200-ականներից և դա իրենից ճարտարապետական հայտնագործություն էր ներկայացնում։ Այդ գյուտը սկսեց լայնորեն օգտագործվել 6-րդ դարում[4]։

Աստղագիտության բնագավառում բյուզանդացիների կողմից լայնորեն օգտագործվում էր դեռևս մ․թ․ա․ 2-րդ դարի կեսին ստեղծված Անտիկիթերայի սարքը՝ (հուն․՝ Μηχανισμός των Αντικυθήρων) անալոգային հաշվիչ մեքենա[5][6][7]։

Անգլիացի գիտնական Ջեյմս Ռիդդիկ Փարթինգտոնը գրում է․

«Կոստանդնուպոլիսը լիքն էր գիտնականներով եւ արհեստավորներով։ Լեո փիլիսոփան կայսր Թեոփիլոսի համար ստեղծել է ոսկե ծառ, որի ճյուղերի վրա արհեստական թռչուններ էին, առյուծ, որը շարժվում ու վազում էր և ժամացույցի վրա աշխատող կին, որը քայլում էր։ Այս մեխանիկական կառուցվածքները ներկայացվում էին Հերոն Ալեքսանդրիացու գրքերում»։

Բազմաթիվ մեխանիկական գործիքներ զարգացում ապրեցին Such mechanical devices reached a high level of sophistication and were made in order to impress visitors.[8]

 
Ճակատանկար Վիեննա Դիսկորիդեսսից, որրտեղ պատկերված են բյուզանդացի 7 ամենահայտնի ֆիզիկոսները։

Ճարտարագիտության բնագավառում հատկապես աչքի էր ընկնում հույն Իսիդոր Միլետացին, ով Սուրբ Սոֆիայի տաճարի ճարտարապետն էր ու մաթեմատիկոս։ Նա առաջինն էր, ով հավաքագրեց Արքիմեդի ստեղծագործությունները 530թ․։ Այդ հավաքածուն ձեռագրերի ավանդույթով պահպանվում է մաթեմատիկայի եւ ճարտարապետության դպրոցի կողմից, որը հիմնադրվել է 850թ․ Բյուզանդական վերածննդի շրջանում ազգությամբ հայ Լևոն Մաթեմատիկոս (կամ Լևոն Փիլիսոփա)-ի կողմից, ում մշակած աշխատանքները մինչ օրս էլ հայտնի են («Արքիմեդի պալիմպսեսթ»)։ Լեո մաթեմատիկոսի հետ է կապվում նաեւ փարոսների համակարգի ստեղծումը, որը գործածվում էր Սիցիլիայից Անատոլիա եւ Կոստանդնուպոլիս՝ թշնամիների ակտիվացման մասին միմյանց տեղեկացնելու համար։ Այն լայնորեն գործածվում էր դիվանագիտության մեջ։ Բյուզանդացիներին ծանոթ էր նաև հիդրավլիկայի կառուցվածքը։ 900թ․, երբ Լյութպրանդ Կրեմոնացին այցելեց բյուզանդական կայսերը, նկարագրում էր, որ կայսրը նստած էր հիդրավլիկ գահի վրա, որը կառուցված էր խորամանկ ձեւով՝ մի ծայրին նստելիս մյուսին նստողը հայտնվում էր օդում[9]։

Բանասեր, Արիստոտելի, ինչպես նաև քրիստոնեության մեկնիչ Փիլոն Ալեքսանդրացին, ով մեծ թվով աշխատությունների ու տեսությունների հեղինակ էր, առաջինը կասկածի տակ դրեց Արիստոտելի ֆիզիկայի տեսությունը, չնայած որ իր տեսակետը սխալ էր։ Ի տարբերություն Արիստոտելի, ով իր ֆիզիկան բացատրում էր տեսականորեն, Փիլոն Ալեքսանդրիացին վստահում էր դիտարկումների տեսությանը։ Արիստոտելին մենկաբանող աշխատոությունների մեջ Ալեքսանդրացին գրում է․

«Քանի որ սա միանգամայն հեգնական է և մեր տեսությունը կարող է ավելի հեշտ ապացուցվել ժամանակակից դիտարկումների, քան տեսական որևէ փաստի կողմից։ Օրինակ, երբ դուք միաժամանակ նետում եք տարբեր ծանրության երկու առարկա, և նրանցից մեկը մեծ է մյուսից , դուք կնկատեք, որ ոչ թե անկման համար անհրաժեշտ ժամանակային տարբերությունը կախված չէ մարմինների զանգվածների տարբերությունից, այլև ժամանակային տարբերությունը շատ փոքր է, ինչպես նաև, եթե զանգվածների տարբերությունը զգալի չէ, օրինակ մեկը մյուսից մեծ է երկու անգամ, ընդհանրապես տարբերություն չի լինի»։

 
Bas-relief plaque of Tribonian in the Chamber of the United States House of Representatives in the United States Capitol.

Փիլոն Ալեքսանդրիացու՝ Արիստոտելյան ֆիզիկային ուղղված քննադատությունը դարեր անց ոգեշնչեց Գալիլեո Գալիլեին Գիտական հեղափոխության ժամանակ հերքելու Արիստոտելյան ֆիզիկան։ Գալիլեյն իր աշխատանքներում բազմիցս մեջբերում էր Փիլոն Ալեքսանդրացուն[10][11]։

Բյուզանդական կայսրությունում է հայտնագործվել ծովային մղոնը՝ օգտագործելով ցամաքային մղոնն ու հիդրավլիկ ճնշումը։ Տեխնոլոգիան արագ տարածվել է Եվրոպայի մյուս շրջաններում և գործածվել է մինչև 1800 թվականը[12][13]։

438թ․ Բյուզանդական կայրության օրենքներն ամրագրվում էին Թեոդոսիուս կայսեր հեղինակած «Թեոդոսիոսի օրենսգիրքը»-ով։ Այն ուժ ուներ ոչ միայն Բյուզանդիայում, այլև Արևմտյան Հռոմեական կայսրությունում։ Այն ոչ միայն օրենքներ էր պարունակում, այլև դրանց կարգավորումներն ու մեկնաբանությունները։

Հուստինիանոսի օրոք իրավունքի բնագավառում հայտնի էր Տրիբոնը, ով հեղինակեց Քաղաքացիական իրավունքների ժողովածու, որը 13-րդ դարից սկսած հայտնի է որպես Կորպուս յուրիս ցիվիլիս (լատ.՝ Corpus Juris civilis - քաղաքացիական իրավունքի ժողովածու)։ Իրավունքի բնագավառում վերափոխիչ ազդեցություն ունեցան Հուստինիանոսի կատարած իրավական բարեփոխումները։ Նրա քաղաքացիական օրենքների ժողովածուն դարձավ հիմք Արեւմտյան աշխարհում հռոմեական իրավունքի վերականգնման համար։ Հետագայում Լեո III «Էկլոգա» օրենքների ժողովածուն էլ հիմք դարձավ Սլավոնական աշխարհի իրավական ինստիտուտների ձևավորման համար[14]։

10-րդ դարում Լևոն VI Իմաստասեր կամ Փիլիսոփա (հայկական պատմական ուսումնասիրություններում անունը գրվում է նաև որպես՝ Լևոն Զ Իմաստասեր, հուն․՝ Λέων ΣΤ' ο Σοφός, Leōn VI) կայսրը հեղինակեց «Բազիլիկաներ» անունը կրող բյուզանդական օրենքների ժողովածուն հունարենով, որն ազդեցություն է ունեցել Բալկանյան երկրների իրավական համակարգի վրա[15]։

Բյուզանդացիներն առաջինը ստեղծեցին հիվանդանոցը որպես մարդկանց բժշկական օգնություն ցուցաբերող հաստատություն՝ ի արտացոլումն քրիստոնեական գաղափարախոսության[16]։

 
Ceramic grenades that were filled with Greek fire, surrounded by caltrops, 10th–12th century, National Historical Museum, Athens, Greece

Գալեն Կլավդիոսի ուրոսկոպիայի միջոցով (ախտորոշում մեզի միջոցով) ախտորոշումը կատարելու համար ֆիզիկոս, բժշկագետ Թեոֆիլուս Պրոտոսպատարիուսը օգտագործել է ուրոսկոպիայի պոտենցիալը, երբ դեռևս գոյությոուն չունեին մանրադիտակն ու սթեթոսկոպը, ով, սակայն գտնում էր, որ ախտորոշման համար միայն դա բավարար չէ։ Փորձը տարածվեց նաև Եվրոպայում[17]։

Բժշկության մեջ բյուզանդացի բժիշկների աշխատությունները, ինչպիսիք էին Վիեննա Դիոսկորիդեսի (6-րդ դար), Պողոս Էգինացու(7-րդ դար), Նիկողայոս Միրեփսոսի (13-րդ դար) երկերը շարունակվում էին օգտագործվել եվրոպացիների կողմից Վերածննդի դարաշրջանում։

Սիամական երկվորյակներին առանձնացնելու առաջին դեպքը հիշատակվում է Բյուզանդական կայսրությունում 10-րդ դարում, երբ Սիամական երկվորյակների զույգը Հայաստանից եկավ Կոստանդնուպոլիս։ Տարիներ անց նրանցից մեկը մահացավ, և Կոստանդնուպոլսի վիրաբույժները վճռեցին հեռացնել մահացած մարմինը մյուսից։ Արդյունքը մասամբ հաջող էր, քանի որ վիրահատված երկվորյակներից մեկն ապրեց 3 օր, արդյունքը տպավորիչ էր և 150 տարի հիշատակվում էր պատմաբանների կողմից։ Սիամական երկվորյակներին տարանջատելու հաջորդ փորձը եղավ 1689 թ․ Գերմանիայում[18][19][20]։

ժառանգել էին Ալեքսանդրիայի քիմիայի դպրոցի հայտնագործությունները»[21]։

Նռնակի առաջին օրինակը նույնպես հայտնագործվել է Բյուզանդիայում, իրենից ներկայացնում էր ապակով, մեխերով եւ Հունական կրակի՝ պայթուն առաջացնող բաղադրիչով լցված կավե սափոր։ Այն գործածվում էր մարտադաշտում[22][23][24]։

Հրանետ ռազմական գործիքների առաջին ինքնաշեն օրինակները նույնպես հայտնագործվել են 10-րդ դարում Բյուզանդական կայսրությունում, որտեղ հետևակը զինված էր ձեռքի հրանետ գործիքներով[25]։

Հրանոթներին հակակշռող զենքը հայտնաբերվել է Բյուզանդական կայսրությունում Ալեքսիոս I Կոմնենոս (1081-1118) կայսեր բարենորոգումների օրոք, երբ բյուզանդացիներն օգտագործում էին նորաստեղծ զենքերը՝ ոչնչացնելու բերդաքաղաքներն ու ամրությունները։ Այս հրանոթներն իրենցից ներկայացնում էին թնդանոթների նախատիպերը։ Ասիայի և Եվրոպայի բանակները բյուզանդացիներից փոխ առան այդ զինատեսակը[26]։

Կայսրության վերջին շրջանում աստղագիտությունը եւ մաթեմատիկական այլ գիտություններ ուսումնասիրվում էին Տրապիզոնում, բժշկագիտությունը գրավում էր ավելի ու ավելի շատ ուսումնասիրողների ուշադրությունը[27]։

1453թ․ Կոստանդնուպոլսի անկnւմն ընդհատեց «Իտալական վերածնունդ» անվանվող դարաշրջանը։ Այս դարաշրջանում բյուզանդացի ուսումնասիրողները փոխ էին առնում Իտալական վաղ վերածննդի հին հունարենի քերականությունը, գրականությունը, մաթեմատիկական և աստղագիտական գիտելիքները[28]։ Նրանք էլ իրենց հետ բերեցին բուսաբանության, բժշկագիտության, կենդանաբանության մասին աշխատությունները, ինչպիսին էին Դիսկորիդոսի և Հովհան Փիլիպոնացու՝ Արիստոտելի տեսությունները քննադատող աշխատությունները[20]։

Արվեստ և գրականություն խմբագրել

 
Miniatures of the 6th-century Rabula Gospel display the more abstract and symbolic nature of Byzantine art.

Բյուզանդական արվեստը գերազանցապես հոգևոր բնույթի էր և գտնվում էր եկեղեցու խիստ հսկողության տակ։ Painting in fresco, illuminated manuscripts and on wood panel and, especially in earlier periods, mosaic were the main media, and figurative sculpture very rare except for small carved ivories. Որմնանկարչությունը, ձեռագրերի նկարազարդումը, հատկապես վաղ շրջանի խճանկարները և փղոսկրյա ու փայտե քանդակները բացառիկ էին։ Ձեռագրերի նկարազարդումը պահպանել էր դասական ռեալիզմի որոշ ավանդույթներ, որոնք չկային ավելի մեծ աշխատանքներում[29]։ Բյուզանդական մշակույթը մեծ հեղինակություն ուներ պահանջարկ ուներ Արևմտյան Եվրոպայում, որտեղ այն շարունակում էր ազդել միջնադարյան արվեստի վրա մինչեւ դարեվերջ։ Հատկապես Իտալիայում, որտեղ բյուզանդական ոճը,փոփոխվելով, պահպանվում էր մինչև 12-րդ դար՝ ազդեցություն ունենալով Իտալական վերածննդի արվեստի վրա։ Սակայն մի քանի նորամուծություններ ազդել են բյուզանդական մշակույթի վրա։ Օրթոդոքս եկեղեցու միջոցով բյուզանդական ոճը տարածվեց Օրթոդոքս աշխարհում եւ այլուր[30]։ Բյուզանդական ճարտարապետության ազդեցությունը, հատկապես կրոնական կառույցներում, կարող եք հանդիպել Եգիպտոսի, Արաբական երկրների Ռուսաստանի և Ռումինիայի տարբեր վայրերում։

Բյուզանդական գրականության մեջ տարբեր մշակութային էլեմենտներ էին պարունակվում՝ հունական, քրիստոնեական, հռոմեական և արևելյան։ Գրականությունը դասակարգվում էր 5 խմբերի՝ պատմաբաններ և վերլուծաբաններ, հանրագիտարանագետներ(Փոտ պատրիարքը, Մայքլ Փսելուսը և Մայքլ Քոնիացին Բյուզանդիայի մեծագույն հանրագիտարանագետներն էին), ակնարկագիրներ և աշխարհիկ բանաստեղծներ։ Բյուզանդիայի հիշարժան այս դարաշրջանի մեծագույն ձեռքբերումը բյուզանդական հերոսական էպոսն էր՝ «Դիգենիս Ակրիտաս» (հուն․՝ Διγενής Ακρίτας), որը ձևավորվել է 9-րդ դարի վերջին և 10-րդ դարի առաջին կեսին, մեզ է հասել էպիկական պոեմի ձևով։ Պոեմում փառաբանվում են Վասիլ Դիգենիս Ակրիտասի («Երկածին սահմանապահի») սխրանքները[31]։

Բյուզանդական գրականությունից պահպանված մոտ 2-3000 նմուշներից միայն 330-ը աշխարհիկ պոեզիայից, պատմությունից, գիտություններից ու փիլիսոփայությունից է[31]։ Բայց այնուամենայնիվ, բյուզանդական աշխարհիկ գրականության ծաղման շրջանը 9-12-րդ դարերն էր, իսկ կրոնական գրականության(սաղմոսներ, շարականների գրքեր, տեսություններ, կրոնական հոդվածներ և այլն) զարգացել էին ավելի վաղ՝ այս ոլորտի նշանավոր ներկայացուցիչ Ռոմանոս Երգասացի ժամանակաշրջանում[32]։

Երաժշտություն խմբագրել

Late 4th century AD "Mosaic of the Musicians" with organ, aulos, and lyre from a Byzantine villa in Maryamin, Syria[33]

Հունարենով ստեղծված բյուզանդական արարողակարգային հոգևորական երաժշտության ձևաչափերով երաժշտություններն այժմ էլ հայտնի են[34]։ Հույն և արտասահմանցի պատմաբանները համոզված են, որ եկեղեցական մեղեդիները և բյուզանդական երաժշտությունը սերտորեն կապված են հունական հնագույն երաժշտական համակարգի հետ[35]։ Հունարենով ստեղծված բյուզանդական արարողակարգային հոգևորական երաժշտության ձևաչափերով երաժշտություններն այժմ էլ հայտնի են։ Եկեղեցական երգերը այս ժանրի հիմնաքարերից են։ Դա իրենից ներկայացնում է երաժշտության հնագույն տեսակ։

 
Լարային քնարի ամենավաղ պատկերը բյուզանդական դամբարանի վրա (900–1100թթ). (Ֆլորրենցիա, ազգային թանգարան)

9-րդ դարի պարսիկ աշխարհագետ Իբն Խորդաբդեն իր բառարանագրական երկխոսության մեջ հիշատակում է լիրան (քնար), ուրղուն (երգեհոն), շիլյանին (տավիղը), շվին որպես Բյուզանդիայում շատ տարածված գործիքներ[36]։ Սրանցից առաջինը, որ հայտնի էր որպես բյուզանդական քնար, պետք է հետագայում անվանվեր լիրա դա բրաչո[37] Վենետիկում, որտեղ այն դարձավ ժամանակակից ջութակի նախատիպը[38]։

Քնարն մինչ այժմ էլ գործածվում է նախկին բյուզանդական տարածքներում, որտեղ այն հատկապես Հունաստանում՝ Կոստանդնուպոլսի քնար, քաղաքային քնար), Հարավային Իտալիայում՝ Կալաբրյան քնար, Խորվաթիայում՝ լիջերիկա անվանումով։ Երկրորդ գործիքը ստեղծվել է հելլենիստական աշխարհում (Հիդրաուլիսում) և օգտագործվել է ձիարշավարաններում՝ մրցարշավների ժամանակ[39][40]։

«Մեծ մռայլ երգեհոն» էր 757թ․ ուղարկվել կայսր Կոնստանտին V կողմից ֆրանկների թագավոր Պիպին Կարճահասակին։ Պիպինի որդի Կառլոս I այդպիսի գործիք ստացավ 812թ․ Աախենում թագադրման ժամանակ, այդժամ էլ հիմք դնելով Արևմտյան եկեղեցական երաժշտության[40]։ Գործածվում էին նաև երկփողանի սրինգը (plagiaulos -(πλαγίαυλος, from πλάγιος "sideways"), ֆլեյտան[41], երգեհոնը[42]։

Փայտե եղեգնյա գործիքը այժմյան հայկական դուդուկի կրկնօրինակն էր։ Երգեհոնը հայտնի է նաև դանկիո անվանումով, գործածվել է դեռ հռոմեական ժամանակաշրջանում և շարունակեց օգտագործվել կայսրության նախկին տարածքում մինչ այժմ (Տե՛ս նաև՝ Բալկանյան գայդա, Հունական ծամպունա, Պոնտական տուլում, Կրետական՝ ասկոմանդուրա, հայկական պարկապզուկ և հռոմեական կլիմպո)։

Դրոշ և տարբերանշաններ խմբագրել

 
Երկգլխանի արծիվ։ Բյուզանդական կայսրության պետական խորհրդանիշը

Բյուզանդական կայսրությունում տարածված չէր կամ չէր օգտագործվում այն իմաստով, ինչ Արևմտյան Եվրոպայում։ Պաշտոնական արարողությունների և ռազմական իրադարձությունների ժամանակ գործածվում էին տարբեր պատկերներով երիզներ, դրոշներ։ Խաչերի, Քրիստոսի պատկերները, Կույս Մարիամի և տարբեր սրբերի պատկերները նույնպես գործածվում էին պաշտոնապես, սակայն սրանք տարբերվում էին ընտանեկան տարբերանշաններից։[43]

  • Երկգլխանի արծիվ
  • Խաչեր

Ժամանց խմբագրել

 
Տաբուլա(նարդի) խաղը՝խաղացված բյուզանդական կայսր Զենոնի կողմից 480թ․ և արձանագրված Ագաթիա Միրենեացու կողմից 530թ․։ Զառի անհաջող նետել է 2, 5 և 6 , ստիպված էր թողնել միայն 8 խաղաքար։[44]

Խաղում էին նարդի, որն այժմ էլ տավիլ անվամբ շատ տարածված է բյուզանդական նախկին տարածքներում, և մինչ այժմ էլ այն Հունաստանում[44]։ Բյուզանդական գբռռձան ազնվականները սիրում էին զբաղվել ձիարշավներով, որն այժմ հայտնի է պոլո անվամբ։ Խաղը ներմուծվել է Սասանյան Պարսկաստանից և Թեոդոսիոս II կայսեր կողմից Կոստանդնուպոլսի Մեծ Պալատում կառուցվել է Զիկանեստերիոնը (պոլոյի խաղադաշտ)։ Վասիլ I (867-886) հավասարը չուներ այդ սպորտաձևում։ Ալեքսանդր կայսրը(912-913) մահացել է խաղից հյուծվելու պատճառով, Ալեքսիոս Կոմնենոս (1081-1118) կայսրը վնասվածք էր ստացել, երբ խաղում էր Տատիկոսի հետ, իսկ Հովհաննես I Տարպիզոնացին (1235-1238) մահացել է խաղի ժամանակ ստացած ճակատագրական վնասվածքից[45][46]։ Կոստանդնուպոլսից և Տրապիզոնից տիկանիստերիան փոխ առան այլ քաղաքներ նույնպես, հատկապես Սպարտայի, Եփեսոսի, Աթենքի ազնվականությունը[47]։ Խաղը Արևմուտք բերվեց խաչակիրների կողմից, ովքեր զարգացրին դա հատկապես Մանուել I Կոմնենոսի թագավորության շրջանում։

 
A game of τάβλι (tabula) played by Byzantine emperor Zeno in 480 and recorded by Agathias in c. 530 because of a very unlucky dice throw for Zeno (red), as he threw 2, 5 and 6 and was forced to leave eight pieces alone.[44]

Անգլիացի գիտնական Ջեյմս Ռիդդիկ Փարթինգտոնը գրում է․«Կոստանդնուպոլիսը լիքն էր գիտնականներով եւ արհեստավորներով։ Լեո փիլիսոփան կայսր Թեոփիլոսի համար ստեղծել է ոսկե ծառ, որի ճյուղերի վրա արհեստական թռչուններ էին, առյուծ, որը շարժվում ու վազում էր և ժամացույցի վրա աշխատող կին, որը քայլում էր։ Այս մեխանիկական կառուցվածքները ներկայացվում էին Հերոն Ալեքսանդրիացու գրքերում»։

Խոհանոց խմբագրել

 
Բյուզանդական սերկևիլ

Բյուզանդական կայսրության մշակույթն ի սկզբանե նման էր հունա-հռոմեական մշակույթին, սակայն հետագա դարերի ընթացքում, այն հետզհետե սկսեց նմանվել Բալկանյան ու Անատոլիական մշակույթին։ Խոհանոցում հիմնականում գործածում էին համեմունքներով մշակված մսամթերք, այժմյան բաստուրմա[48][49][50],, քաղցրավենիքներից մեծապես օգտագործում էին փախլավա[51] պանիրով թխվածք[52], ինչպես նաև միջնադարյան քաղցր գինիներ։ Ռետցինա գինին, որ համեմված էր սպիտակ սոճու խեժով, նոււյնպես գործածվում էր և մինչ այժմ էլ Հունաստանում առաջացնում է անծանոթների համապատասխան ռեակցիան․«Ավելացնենք մեր փորձանքներին խեժով, դեղձով հունական գինի և սպեղանին հնարավոր չի լինի խմել», ասել է 968 թվականին Օտտոն 1-ի կողմից Կոստանդնուպոլիս դեսպան ուղարկված Լյութպրանդ Կրեմոնացին[53]։ Գարոսի և ձկան սոուսը նույնպես այդքան էլ նախընտրելի չէր խոհանոցին ոչ ծանոթների համար։ Կրեմոնացին մատուցվող ձկան սոուսը նկարագրել է որպես «չափազանց վատ ձկան լիկյոր»։ "[53] Բյուզանդացիները իրենց ուտելիքները համեմելու համար որպես համեմունք էին գործածում նաեւ սոյայի սոուսը, մուրրի (գարու ֆերմենտով սոուս, որը նման է սոյայի սոուսին), ումամին[54][55]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Treadgold, Warren (1991). The Byzantine Revival, 780–842. Stanford University Press. ISBN 0-8047-1896-2.
  2. Anastos 1962, էջ. 409.
  3. Alexander Jones, "Book Review, Archimedes Manuscript" American Mathematical Society, May 2005.
  4. «Pendentive – architecture».
  5. Field, J.V; Wright, M.T (2006 թ․ օգոստոսի 22). «Gears from the Byzantines: A portable sundial with calendrical gearing». Annals of Science. 42 (2): 87. doi:10.1080/00033798500200131.
  6. «Anonymous, Byzantine sundial-cum-calendar». brunelleschi.imss.fi.it.
  7. «Sundial info» (PDF). academy.edu.gr. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  8. Prioreschi, Plinio. 2004. A History of Medicine: Byzantine and Islamic medicine. Horatius Press. p. 42.
  9. Pevny, Olenka Z. (2000). "Perceptions of Byzantium and Its Neighbors: 843–1261". Yale University Press. pp. 94–95.
  10. Wildberg, Christian (2018 թ․ մարտի 8). Zalta, Edward N. (ed.). The Stanford Encyclopedia of Philosophy. Metaphysics Research Lab, Stanford University – via Stanford Encyclopedia of Philosophy.
  11. Lindberg, David. (1992) The Beginnings of Western Science. University of Chicago Press. p. 162.
  12. Wikander, Orjan. 2000. "Handbook of Ancient Water Technology". Brill. pp. 383–84.
  13. «Boat mills: water powered, floating factories». Low-Tech Magazine.
  14. Troianos & Velissaropoulou-Karakosta 1997, էջ. 340
  15. Browning 1992, էջեր. 97–98.
  16. Lindberg, David. (1992) The Beginnings of Western Science. University of Chicago Press. p. 349.
  17. Prioreschi, Plinio. 2004. A History of Medicine: Byzantine and Islamic medicine. Horatius Press. p. 146.
  18. «The Case of Conjoined Twins in 10th Century Byzantium». Medievalists.net. 2014 թ․ հունվարի 4.
  19. Montandon, Denys (2015 թ․ դեկտեմբեր). «The Unspeakable History of Thoracopagus Twins' Separation» (PDF). denysmontandon.com.
  20. 20,0 20,1 Lindberg, David. (1992). The Beginnings of Western Science. University of Chicago Press. p. 162.
  21. Partington, J.R. (1999). "A History of Greek Fire and Gunpowder". The Johns Hopkins University Press. p. 13.
  22. Tucker, Spencer C. 2011. “The Encyclopedia of the Vietnam War: A Political, Social, and Military History”. ABC-CLIO. p. 450.
  23. «Greek Fire Grenades».
  24. «Greek Fire».
  25. Decker, Michael J. (2013). The Byzantine Art of War. Westholme Publishing. p. 226.
  26. Decker, Michael J. (2013). The Byzantine Art of War. Westholme Publishing. pp. 227–29.
  27. Tatakes & Moutafakis 2003, էջ. 189.
  28. Robins 1993, էջ. 8.
  29. Rice 1968; Weitzmann 1982.
  30. Rice 1968, Chapters 15–17; Weitzmann 1982, Chapters 2–7; Evans 2004, էջեր. 389–555.
  31. 31,0 31,1 Mango 2007, էջեր. 275–76.
  32. «Byzantine Literature». Catholic Encyclopedia.
  33. Ring, Trudy (1994), International Dictionary of Historic Places: Middle East and Africa, vol. 4, Taylor & Francis, ISBN 1-884964-03-6
  34. The Columbia Electronic Encyclopedia, 6th ed. 2007 – "Byzantine music"
  35. «Ecumenical Patriarchate – Byzantine Music». ec-patr.net.
  36. Kartomi 1990, էջ. 124.
  37. Encyclopædia Britannica (2009), «lira», Encyclopædia Britannica
  38. Arkenberg, Rebecca (2002 թ․ հոկտեմբեր), Renaissance Violins, Metropolitan Museum of Art, Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 22-ին
  39. Journal of Sport History, Vol. 8, No. 3 (Winter, 1981) p. 44.
  40. 40,0 40,1 Douglas Earl Bush, Richard Kassel editors, The Organ: An Encyclopedia Routledge. 2006. 978-0-415-94174-7. p. 327
  41. Howard, Albert A. (1893). «The Αὐλός or Tibia». Harvard Studies in Classical Philology. Department of the Classics, Harvard University. 4: 1–60. doi:10.2307/310399. JSTOR 310399.
  42. Flood, William Henry Grattan. «The story of the bagpipe». Рипол Классик. ISBN 978-1-176-34422-8.
  43. Kazhdan, 1991, էջեր 472, 999
  44. 44,0 44,1 44,2 Austin 1934, էջեր. 202–05.
  45. Kazhdan 1991.
  46. Anna Komnene,The Alexiad, Book XIV, Chapter IV, translator Elizabeth Dawes
  47. Laiou 2002, էջ. 643.
  48. Ash 1995, էջ. 224: "Having inherited pastirma from the Byzantines, the Turks took it with them when they conquered Hungary and Romania."
  49. Davidson 2014, "Byzantine cookery", pp. 123–124: "This is certainly true of Byzantine cuisine. Dried meat, a forerunner of the pastirma of modern Turkey, became a delicacy."
  50. Dalby et al. 2013, էջ. 81: "paston or tarichon...Cured meats were either eaten raw or cooked in pasto-mageireia with bulgur and greens, mainly cabbage."
  51. Ash 1995, էջ. 223; Faas 2005, էջ. 184; Vryonis 1971, էջ. 482.
  52. Faas 2005, էջեր. 184–85; Vryonis 1971, էջ. 482; Salaman 1986, էջ. 184.
  53. 53,0 53,1 Halsall, Paul (January 1996). «Medieval Sourcebook: Liutprand of Cremona: Report of his Mission to Constantinople». Internet History Sourcebooks Project. Fordham University. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  54. Jayyusi & Marín 1994, էջ. 729.
  55. Perry, Charles (2001 թ․ հոկտեմբերի 31). «The Soy Sauce That Wasn't». Los Angeles Times. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.