Էդուարդ Բուլվեր-Լիթոն

անգլիացի գրող, դրամատուրգ

Էդուարդ Բուլվեր-Լիթոն (անգլ.՝ Edward Bulwer-Lytton, մայիսի 25, 1803(1803-05-25)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][4] - հունվարի 18, 1873(1873-01-18)[1][2][3][…], Տորկի, Torbay, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][1]), անգլիացի գրող

Էդուարդ Բուլվեր-Լիթոն
անգլ.՝ Edward Bulwer-Lytton, 1. Baron Lytton
Ծննդյան անունբրիտանական անգլերեն՝ Edward George Earle Lytton Bulwer-Lytton
Ծնվել էմայիսի 25, 1803(1803-05-25)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][4]
Վախճանվել էհունվարի 18, 1873(1873-01-18)[1][2][3][…] (69 տարեկան)
Վախճանի վայրՏորկի, Torbay, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][1]
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն
Գրական անունOwen Meredith և Pisistratus Caxton
Մասնագիտությունդրամատուրգ, գրող, քաղաքական գործիչ, վիպասան, բանաստեղծ, գրական քննադատ, գիտաֆանտաստիկ գրող և արձակագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԹրինիթի քոլեջ և Թրինիթի Հոլ
Ժանրերպատմավեպ և սարսափ
Ուշագրավ աշխատանքներPelham?, Godolphin?, The Last Days of Pompeii?, Rienzi?, The Coming Race?, Ernest Maltravers?, Paul Clifford?, Leila: or The Siege of Granada?, Eugene Aram?, The Last of the Barons?, The Lady of Lyons?, Not So Bad as We Seem, or, Many Sides to a Character: A Comedy in Five Acts?, Richelieu? և Money?
ԱնդամակցությունՄասոնականություն և Rosicrucianism?
ԿուսակցությունՎիգեր
Պարգևներ
ԱմուսինՌոսինա Բուլվեր- Լիթոն[5]
ԶավակներԲուլվեր- Լիթոն, Ռոբերտ[5][6] և Էմիլի Էլիզաբեթ Բուլվեր-Լիթոն[7][5]
Изображение автографа
 Edward Bulwer-Lytton Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1803 թվականի մայիսի 25-ին Լոնդոնի Բեյքեր փողոցում։ Գեներալ Վիլյամ Էրլ Լիթոնի կրտսեր որդին էր։ Լիթոնների ընտանիքը Նորֆոլքից էր։ «Բուլվեր» ազգանունը (սկզբնական ձևեր' Bolver և Bolverk) սկանդինավյան ծագում ունի։ Այս ազգանունը հայտնի էր Անգլիայում նախքան Նորմանդիայի դուքսի ներխուժումը։ Այս մասին է խոսում Բուլվերխիտ տեղանունը. ենթադրվում է, որ այստեղ է վայրէջք կատարել Դան Բուլվերը։ Նրա տոհմածառը սկիզբ էր առնում Նորմանական նվաճման ժամանակաշրջանում, երբ Նորֆոլքի կալվածքը տրվեց Այեր Դը Վալենս Տուրոլդ Բուլվերին այն բանի համար, որ վերջինս խիզախություն ցուցաբերեց՝ կռվելով Գասթինգս քաղաքում։ Բուլվերի պապն ամուսնացել է Հայդեն-Հոլի [Ն 1] կոմսի ժառանգորդուհու հետ։ Գրողի հայրն ամուսնացել է 1798 թվականին Էլիզաբեթ Լիթոնի հետ, որը Ռոբիզոնի և Լիթոնի ժառանգորդն էր։ Նրանք երեք որդի են ունեցել։ Առաջինը՝ ավագ Վիլյամը, ժառանգել է հոր հողերը Նորֆոլքում, Հենրին, որն աչքի է ընկել դիվանագիտական ծառայության մեջ, ստացել է լորդ Դալլինգի տիտղոսը {{[8]}}։ Նրա ծննդյան ազգանունը պարզապես Բուլվեր էր, իսկ Էրլը և Լիթոնը միջակ անուններ են։ 1844 թվականին Լիթոնը ստացավ բարոնի տիտղոսը, և այդ ժամանակվանից նրա անունը պաշտոնապես դարձավ Բուլվեր-Լիթոն։ Գեներալ Վիլյամ Բուլվերի որդին էր, որը իր մոր՝ Նեյ Լիթոնի ղեկավարությամբ ստացել է մանրակրկիտ տնային կրթություն։

 
Эдуард Булвер-Литтон

Ընդունվելով Քեմբրիջի համալսարան՝ աչքի ընկավ իր «Քանդակ» պոեմով, որի համար արժանացել է մրցանակի։ 1831 թվականին ընտրվել է ստորին պալատի անդամ և միացել է Վիգովի կուսակցությանը։ Թեև խորհրդարանում առանձնահատուկ դեր չի խաղացել, սակայն որոշ ժամանակ եղել է այդ կուսակցության գաղափարների ջերմեռանդ հետևորդը և այդ գաղափարներն արտահայտել է իր ստեղծագործություններում։ Հետագայում նրա հայացքների մեջ հեղափոխություն տեղի ունեցավ։ 1852-1859 թվականներին նա գտնվում էր Տորի [Ն 2] շարքերում։ 1858-1859 թվականներին նա ծառայեց որպես գաղութների պետական քարտուղար պահպանողական նախարարությունում։ 1866 թվականին Բուլվեր-Լիթոնը, որը դժգոհ էր Լիթոնի բարոն տիտղոսից, մտավ վերին պալատ։ Բուլվեր-Լիթոնը ընտանեկան կյանքում երջանիկ չէր. նա ստիպված էր բաժանվել կնոջից` Ռոսինայից, որը գրող էր և հետագայում նրան շատ մռայլ գույներով ներկայացրեց «Քլիվբի» վիճահարույց վեպում, որն իր ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց։

Առավել հայտնի է «Պելեմը կամ տղամարդու արկածները» վեպով (1828), որը մեծ ճանաչում ուներ Եվրոպայում։ Պուշկինը, այդ վեպի տպավորության տակ, պատրաստվում էր գրել «Ռուսական Պելեմ» վեպը։ Այդ մտահղացումից պահպանվել են մի քանի ծավալուն ծրագրեր[9]։Կառլ Բրյուլովի «Պոմպեյի վերջին օրը» (1833) կտավի տպավորության տակ գրել է «Պոմպեյի վերջին օրերը» վեպը (1834): Բուլվեր-Լիթոնը եղել է անգլիական Ռոզենկրեյցների միության անդամ, հետաքրքրվել է օկուլտիզմով, և նրա շատ ստեղծագործություններ («Զանոնին» և մյուսները սարսափների ժանրում) պետք է կարդալ հենց այդ համատեքստում ։

Այս առումով հետաքրքիր է նաև նրա ավելի ուշ գրված վեպը` «Գալիք մրցավազքը» (1871գիտական ֆանտաստիկայի առաջին գործերից մեկը, որտեղ պատմվում է Երկրի մակերևույթի տակ ապրող գերքաղաքակրթության մասին։ Այստեղ առաջին անգամ ի հայտ է գալիս հեղինակի կողմից հորինված «Վրիլ» հասկացությունը, որը նշանակում է կախարդական էներգիա։ Նա, ով տիրապետում է դրան, դառնում է սեփական ճակատագրի և ամբողջ աշխարհի տերը։

«Փոլ Քլիֆորդը» վեպն սկսվում է «Դա մութ ու բուռն գիշեր էր» արտահայտությամբ, որը ծառայում է որպես Սան Խոսեի պետական համալսարանի անգլերենի ֆակուլտետի կողմից անցկացվող մրցույթի վերնագիր՝ գեղարվեստական ստեղծագործության վատթարագույն սկիզբի համար։ Մրցանակային ֆոնդը 250 ԱՄՆ դոլար է, հիմնական չափանիշը «բանավոր ավելորդություն, հոգատարություն, խճճվածություն, հռետորաբանություն և կլինիկական զառանցանք»։ Նրա եղբայրը՝ Հենրին, և որդին՝ Ռոբերտը, բացի դիվանագիտական ոլորտում ունեցած իրենց կարիերայից, հասցրել են նաև անուններ կազմել գրականության մեջ {{[10][11]}}:

Ստեղծագործություններ

խմբագրել
  • «Պելեմ կամ տղամարդու արկածները» (1828)
  • «Յուջին Էրամ» (1832)
  • «Պոմպեյի վերջին օրերը» (1834)
  • «Ռիենցին, հռոմեական տրիբունաներից վերջինը» (1835)
  • «Զանոնի» («Տեսիլք») (1842)
  • «Հարոլդ, վերջին սաքսոնացին» (1848)
  • «Կեքսստոններ» (1849)
  • «Իմ սիրավեպը» (1851)
  • «Գալիք մրցավազք» (1871)[6][7], վերահրատարակվել է «Վրիլ. գալիք մրցավազքի ուժը»
  • «Քենելմ Չիլինգլին, նրա արկածները և աշխարհայացքը»(1873)

Պիեսներ

խմբագրել
  • « Լիոնի լեդի[Ն 3]ն» (1839)
  • «Փող» (1840)
  • «Ռիշելյե» (1839)
  • «Դքսուհի Լա Վալեր»

Թարգմանություններ ռուսերեն

խմբագրել
  • «Կիրքը հասարակության երկու տարբեր մակարդակներում» (թարգմանություն անգլերեն E. F. Korsha Վիպակի "Asmadeus at large" (1833) ամսագրում «Ընթերցանության գրադարան», 1834, Հատոր 2.)
  • «Ռայն ուխտավորներ» (Մոսկվա, 1835)
  • «Լեյլա կամ Գրենադայի պաշարումը» (Մոսկվա, 1842)
  • «Հարոլդ, Անգլիայի վերջին սաքսոնական թագավորը», 1848)
  • «Էռնեստ Մալտրավերս» (Սանկտ Պետերբուրգ), 1848)
  • «Կակստոններ» (ընտանեկան Նկար, 2 տ., Մոսկվա, 1851)
  • «Իմ սիրավեպը, կամ անգլիական կյանքի բազմազանությունը» ( 1853)
  • «Պելգամ» (Սանկտ Պետերբուրգ), 1859)
  • «Եվգենի Արամ» (Սանկտ Պետերբուրգ), 1860)
  • «Տարօրինակ պատմություն» 1865)
  • «Ի՞նչ է անելու դրա հետ» 1870)
  • «Պաուսանիուսը, սպարտացին» (Մոսկվա, 1871)
  • «Ազատություն առանց օրենքի, կամ հռոմեական վերջին տրիբունան» (Մոսկվա, 1871)
  • «Քենելմ Չիլինգլին, նրա արկածները և կարծիքները» (Մոսկվա, 1874)
  • «Փարիզեցիներ» (Մոսկվա, 1875)
  • «Դքսուհի Լա Վալեր» (դրամա 5 գործողությամբ, Մոսկվա, 1874)
  • «Անգլո-սաքսոնների արքան» (Մոսկվա, 1878)
  • «Վերջին բարոնը» (Սանկտ Պետերբուրգ), 1879)
  • «Ուրվական» (Սանկտ Պետերբուրգ, 1880)
  • «Արթուր թագավոր», Մոսկվա, 1882)
  • «Անգլիայի նվաճումը նորմանների կողմից» (Մոսկվա, 1883)
  • «Պոմպեյի վերջին օրերը» (Սանկտ Պետերբուրգ), 1886)
  • «Գալիք մրցավազք» (թարգմանեց՝ Ա. Կամենսկի, Սանկտ Պետերբուրգ, 1891)
  • «Տարօրինակ պատմություն» ((թարգմանեց՝ Յ.Գորշկովան, Սամարա, 2012)

Գրականություն

խմբագրել
  • Бульвер Литтон, Эдвард-Джорж-Чарльс // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Матвеенко И. А. Восприятие творчества Э.Бульвера-Литтона в России 1830—1850-х гг. — Томск, 2005. — 248 с.
  • Чичерин А. В. «Пелэм» Бульвер-Литтона // Бульвер-Литтон Э. Пелэм, или Приключения джентльмена. М., 1958.
  • Christensen, Allan Conrad (1976). Edward Bulwer-Lytton: The Fiction of New Regions. Athens, Georgia: The University of Georgia Press. ISBN 0-8203-0387-9.
  • Mitchell L. G., (2003). Bulwer Lytton: The Rise and Fall of a Victorian Man of Letters. London & New York:: Hambledon and London. ISBN 1-85285-423-5. (Distributed in the U.S. and Canada by Palgrave Macmillan)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 A. Wa. Lytton, Edward George Earle Lytton, Bulwer-Lytton, 1st Baron // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 27. — P. 185—186.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 Kindred Britain
  6. Бульвер, граф Литтон, Эдуард (ռուս.) // Буковые — Варле — 1927. — Т. 8. — С. 42.
  7. Lundy D. R. The Peerage
  8. Lytton|p=3-4
  9. Лотман Ю. М. Роман А. С. Пушкина «Евгений Онегин». Комментарий. — Л., 1983.
  10. ВТ-ВЭС|Бульвер, Генри}}
  11. {{ВТ-ВЭС|Бульвер, Эдвард-Роберт

Նշումներ

խմբագրել
  1. այն դարձել է ընտանիքի հիմնական նստավայրը
  2. խոշոր հողատիրական ազնվականների շահերը ներկայացնող քաղաքական կուսակցություն Անգլիայում XVII-XIX դարերում
  3. լորդի կամ բարոնետի կին, ինչպես և բուրժուա-արիստոկրատական խավի ամուսնացած կին Անգլիայում

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Բուլվեր-Լիթոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 602