Ստորին պալատ, երկպալատանի խորհրդարանում երկու պալատներից մեկը։ Չնայած անվանմանը, շատ երկրներում այս մարմինը ավելի շատ լիազորություններ ունի քան, վերին պալատը։

Ընդհանուր հատկանիշներ

խմբագրել

Ի տարբերություն վերին պալատի, ստորին պալատը ունի հետևյալ հատկանիշները.

Իշխանություն.
  • խորհրդարանական համակարգում
    • Սահմանափակումների վրա հիմնված շատ ավելի մեծ իշխանություն, քան վերին պալատին.
    • Կարող է անտեսեն վերին պալատը որոշ դեպքերում.
    • Ունի ընդհանուր վերահսկողություն բյուջեի և տնտեսական օրենքների նկատմամբ.
    • Կարող է բարձրացնել կառավարության անվստահության հարցը։
  • նախագահական համակարգում.
    • Մի փոքր քիչ իշխանություն, քանի որ վերին պալատն է տալիս խորհուրդներ որոշ ղեկավարության նշանակման հարցում.
    • Պահանջել կառավարության հրաժարականը։
Կարգավիճակ.
  • Միշտ ընտրվում է ուղղակիորեն, մինչդեռ վերին պալատը կարող է ընտրվել անուղղակի կամ չընտրվել.
  • Նրա անդամները կարող են ընտվել տարբեր ընտրական համակարգերով՝ ի տարբերություն վերին պալատի.
  • Ավելի ժողովրդական են, քան վերին պալատը, քանի որ պատգամավորները ընտրվում են բոլոր համայնքներից.
  • Ընտրվում են ավելի հաճախակի,
  • Ընտրվում են միասին, այլ ոչ ռոտացիայի սկզբունքով.
  • Ավելի շատ անդամ (բացառությամբ Միացյալ թագավորության)։

Տես նաև

խմբագրել