Գուրգեն Խանջյան
հայ արձակագիր, խմբագիր, թարգմանիչ, դրամատուրգ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խանջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Վազգենի Խանջյան (հունվարի 25, 1950, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ։
Գուրգեն Վազգենի Խանջյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1950 (74 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թարգմանիչ, արձակագիր, դրամատուրգ և խմբագիր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Հայաստան |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Պարգևներ | |
Գուրգեն Խանջյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը։ Առաջին անգամ տպագրվել է 1987 թվականին «Պիոներ» (այժմ՝ «Աղբյուր») ամսագրում։
Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, պարսկերեն, վրացերեն, ռումիներեն։ Արժանացել է «Ոսկե եղեգն» պետական, ՀԳՄ երկու՝ արձակի և դրամատուրգիայի, «Նարցիս» ամսագրի ամենամյա մրցանակներին։ 2011 թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, արվեստի և մշակույթի բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[1]։
Երկերի մատենագիտություն
խմբագրել- Հիվանդանոց (վեպ), Երևան, 1994, 316 էջ։
- Շարժասանդուղք (պատմվածքներ), Երևան, 1994, 218 էջ։
- Ստվերներ խամաճիկների փողոցում (պատմվածքներ, վիպակ, պիեսներ), Երևան, 1998, 180 էջ։
- Սպանել փրկչին (վիպակներ և պիեսներ), Երևան, 2001, 318 էջ։
- Նստիր Ա գնացքը, Երևան, 2002, 294 էջ։
- Մարդկանց տուն ուղարկիր (կոլաժներ, էսսեներ, վիպակ, պիեսներ), Երևան, 2004, 192 էջ։
- Լուր չկա (վեպ), Երևան, 2006, 168 էջ։
- Թատրոն 301 (պիեսներ), Երևան, 2008, 496 էջ։
- Թատրոն 301 (պիեսներ), Երևան, 2009, 496 էջ։
- Նամակներ ընթացքից (պատմվածք, էսսե, կոլաժ), Երևան, 2009, 272 էջ։
- Ենոքի աչքը (վեպ), Երևան, 2011, 282 էջ։
- Հիվանդանոց (վեպ), Երևան, 2011, 209 էջ։
- Արտավազդ-Շիդար (պիեսներ), Երևան, 2015, 672 էջ։
- Մատնագիր (կենսագրությունն ըստ ենթագիտակցության), Երևան, 2015, 144 էջ։
- Լուր չկա (վեպ), Երևան, 2016, 204 էջ։
- Տուր ձեռքդ, պստլո (վեպ), Երևան, 2017, 328 էջ։
Թարգմանությունները (ռուսերենից)
խմբագրել- Կենձաբուրո Օէ, պատմվածքների ժողովածու, 1998
Բեմադրված պիեսները
խմբագրել- Երևանի դրամատիկական թատրոն («Բարև, սրիկաներ», «Վեցերորդ պատվիրան»)
- Երևանի կոմեդիայի թատրոն («Ինձնից պրծում չկա», «Էսպես մինչև երբ»)
- Թբիլիսիում («Գերեզմանատան երգչախումբ», «Ավերակների պահակները»)
- Վանաձորում («Բոլերո»)
- Ստեփանակերտում («Բոլերո», «Ավերակների պահակները»)
- Լոս Անջելեսում («Ավերակների պահակները»)
- Հալեպում («Տիգրան Մեծ»)
- Շրջիկ թատրոններում («Բարի գալուստ», «Աթոռակռիվ»)
- Հեռուստատեսությամբ («Երևանյան հիվանդությամբ», «Լաբիրինթոս»)
- Ռադիոյով («Գերեզմանատան երգչախումբ»)
- Նրա սցենարով բեմադրվել է 1996 թվականի Հանրային հեռուստատեսության տարեմուտի հանդեսի մանրապատումներ («Ազատ շուկա», «Ազատ շուկա-2»)
Գ. Խանջյանի սցենարով ֆիլմեր
խմբագրել- Լռության սիմֆոնիա (ռեժիսոր՝ Վիգեն Չալդրանյան)
- Մաեստրո
- ԱՄՆ-ում պատրաստվում է նկարահանման «Գոռ իշխան» ֆիլմը
Խմբագրած պարբերականներ
խմբագրել- Հորիզոն
- Սատիրիկոն
- Գրեթերթ