Մարիամ Ղազանչյան
Մարիամ Հակոբի Ղազանչյան (փետրվարի 16, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի:
Մարիամ Ղազանչյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1986 (35 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (2007) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
ԿենսագրությունԽմբագրել
Մարիամ Ղազանչյանը ծնվել է 1986 թվականի փետրվարի 16-ին, Երևանում։ 2003 թվականին ավարտել է Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցը։ 2003-2007 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում (Զավեն Տատինցյանի արվեստանոց)։ 2005 թվականից աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասանուհի: Մասնակցել է տարբեր թատերական միջազգային փառատոների Լեհաստանում, Գերմանիայում, Կիպրոսում, Լոնդոնում, Մակեդոնիայում, Ռուսաստանում: 2010 թվականին Վոլոդինի «Օֆելիա» մոնոներկայացմամբ Գերմանիայում մասնակցել է «Thespis» միջազգային թատերական փառատոնին[1]: 2015 թվականին Ստամբուլի Շիշլիի մշակութային կենտրոնի դահլիճում հանդես է եկել «Մարսել» մոնոներկայացմամբ[2]։
ՆերկայացումներԽմբագրել
Վերնագրի տեքստ | Վերնագրի տեքստ | Վերնագրի տեքստ | Մրցանակներ |
---|---|---|---|
Ռ. Կալինոսկի | «Հրեշը լուսնի վրա» | Սեդա | «Արտավազդ» թատերական մրցանակ «Լավագույն դեբյուտ» 2006 |
Կարինե Խոդիկյան | «Տրակտատ թաշկինակի մասին» | Դեզդեմոնա | |
Վարդգես Պետրոսյան | «Վերջին ուսուցիչը» | Մարի | |
Ուիլյամ Շեքսպիր | «12-րդ գիշերը» | Վիոլա | |
Ուիլյամ Շեքսպիր | «…Եվ օրինավոր բանտ» | Օֆելյա | |
Ուիլյամ Շեքսպիր | «Ջուլիետ» | Ջուլիետ | Վրոցլավի միջազգային թատերական մոնոփառատոնի «Լավագույն դերակատար» և «Լավագույն ներկայացում» 2009 |
Բերնարդ Շոու | «Էլիզա» | էլիզա | «Արտավազդ» թատերական մրցանակ «Լավագույն երիտասարդ դերասանուհի» 2011 |
Գ. Մամլին | «Հեյ… քեզ հետ եմ, բարև» | ||
«Մեղրի համը» | Ջո | «Արտավազդ» թատերական մրցանակ «Լավագույն երիտասարդ դերասանուհի» 2014 | |
«Վիրուս» | Մարթա | ||
«Զառանցանք» | Կին | ||
«Մարսել» | Էդիտ Պիաֆ | ||
Գաբրիել Սունդուկյան | «Ձեր աստվածը փողն է» | Անանի | |
Էդուարդո դե Ֆիլիպո | «Գողը դրախտում» | Նինուչա | |
Մարիա Անտոնովնա | «Ռևիզոր» | ||
Ռոդոլֆո Սանտանա | Մարինես | 《Հարդասենյակ կանանց համար》 | |
Անտոն Չեխով | Մաշա | 《Երեք քույր》 |
ՊարգևներԽմբագրել
- ՀԹԳՄ «Արտավազդ» թատերական մրցանակ՝ «Լավագույն դեբյուտ» անվանակարգում՝ Սեդայի «Հրեշը լուսնի վրա» դերի համար, 2006
- Վրոցլավի միջազգային թատերական մոնոփառատոնի «Հատուկ մրցանակ»՝ «Լավագույն դերակատար» և «Լավագույն ներկայացում» անվանակարգերում՝ ըստ Ուիլյամ Շեքսպիրի «Ջուլիետ» մոնոներկայացման համար, 2009
- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ՝ «Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում, 2011
- «Արտավազդ» թատերական մրցանակ «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում Ջո՝ «Մեղրի համը» դերի համար, 2014
ԸնտանիքԽմբագրել
Մարիամ Ղազանչյանը Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի թոռնուհին է, Հակոբ Ղազանչյանի դուստրը[3]: 2013 թվականին ամուսնացել է դերասան Կարապետ Բալյանի հետ: