Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազանչյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հակոբ Երվանդի Ղազանչյան (հուլիսի 3, 1959(1959-07-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2006

Հակոբ Ղազանչյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 3, 1959(1959-07-03) (65 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Մասնագիտությունդրամատուրգ
ԱշխատավայրԿապանի պետական թատրոն և Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն
Ծնողներհայր՝ Երվանդ Ղազանչյան, մայր՝ Գալյա Նովենց
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀայաստանի թատերական գործիչների միություն
ԵրեխաներՄարիամ Ղազանչյան
 Hakob Ghazanchyan Վիքիպահեստում

Հայ բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի որդին է։

Կենսագրություն

խմբագրել

1982 թվականին ավարտել է Մոսկվայի Լունաչարսկու անվան Թատերարվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1984-1989 թվականներին գլխավորել է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական թատրոնը, 1989-1996 թվականներին` Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական թատրոնը։ 1997 թվականից ղեկավարում է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնը։ Ավելի քան 100 ներկայացումների հեղինակ է։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային թատերական փառատոների։ 1994 թվականին Ղազանչյանը նկարահանել է «Վերջնագիծ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը։ 2007 թվականից Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահն է[1], Երևանյան Միջազգային թատերական"ԱՐՄՄՈՆՈ" և Շեքսպիրյան փառատոների հիմնադիրն ու տնօրենն է։ 2003 թվականին Մակեդոնիայի «Ստոբի» ամֆիթատրոնում բեմադրել է «Ամպեր» ներկայացումը։ 2004 թվականին հիմնադրել և գլխավորում է Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՕ) Հայաստանյան ազգային կենտրոնը[2]։ Խաղացել է «Նոյը» կինոնկարում[3][4]։

 
«Մերսեդես» պիես, 2015

Բեմադրել է՝

  • «Նամակներ պատանեկության կայարաններից» (գլխավոր մրցանակ, 1997 թվական, 2000 թվական)
  • «Անտիգոնե», «Համլետ», «Քաջ Նազար», «Ամպեր» (գլխավոր մրցանակ, 2001 թվական, 2003 թվական)
  • «Կոնտրաբաս» (գլխավոր մրցանակ, 2004-2005 թվականներ)
  • «Երկրորդ կտակը» (գլխավոր մրցանակ, 2004 թվական)
  • «Օֆելիա», «Ներոն և Սենեկա», «Ես եմ ճայը»
  • «2-րդ կտակը» ներկայացումն ամերիկյան դերասանուհի Էլիզաբեթ Հեսսի և գերմանական դերասանուհի Բեատե Էհլերսի մասնակցությամբ, (միաժամանակ անգլերեն և գերմաներեն), 2004 թվական
  • «...և օրինավոր բանտ։» (ըստ Շեքսպիրի «Համլետ» ողբերգության, ներկայացման մեջ ընդգրկված էին դերասաններ 10 երկրներից, որոնցից յուրաքանչյուրը խաղում էր իր մայրենի լեզվով), 2006 թվական
  • Կոստրոմայի Օստրովսկու անվան թատրոնում բեմադրել է Սոֆոկլեսի «Անտիգոնե» պիեսը, 1998 թվական
  • Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան Ազգային ակադեմիական թատրոնում և Վելեսի (Մակեդոնիա) «Յորդան Ձինոտ» թատրոնում բեմադրել է «Տրակտատ թաշկինակի մասին» (Կարինե Խոդիկյան) ներկայացումը, 2006 թվական
  • Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան փառատոնի պատվերով բեմադրել է «Ես եմ ճայը» (ըստ Չեխովի «Ճայը» պիեսի) ներկայացում, 2010 թվական
  • Ուլյանովսկի Ի. Գոնչարովի անվան թատրոն, Վամպիլովի «Գավառական անեկդոտները», 2012 թվական։

Մրցանակներ, պարգևներ

խմբագրել
  • ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2006)
  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ՝ «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում՝ «Բրեմենյան երաժիշտները» ներկայացման համար (2012)
  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ՝ որպես լավագույն ռեժիսուրա (2013)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Թատերական գործիչների միության նախագահ վերընտրվեց Հակոբ Ղազանչյանը
  2. «Հակոբ Ղազանչյանի կենսագրականը zarkfoundation.com կայքում».
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն, Հակոբ Ղազանչյան(չաշխատող հղում)