Արիստոփանես
Արիստոփանես[4] կամ Արիստոֆան[4] (հին հունարեն՝ Ἀριστοφάνης, մ.թ.ա. 446 - 387 և 380 թթ. միջև, Աթենք), հին հունական կատակերգակ, հայտնի է որպես ժանրի սկզբնավորող, «կատակերգության հայր», դասական շրջանի (մ.թ.ա. 9-4-րդ դդ.) հին հունական գեղարվեստական գրականության վերջին մեծ ներկայացուցիչ։
Արիստոփանես | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ. մ. թ. ա. 446[1] |
Ծննդավայր | Աթենք, Հին Աթենք[2] |
Մահացել է | մոտ. մ. թ. ա. 386 |
Մահվան վայր | Աթենք, Հին Աթենք[3] |
Քաղաքացիություն | Հին Աթենք |
Ազգություն | հույն |
Ազդվել է | Պինդարոս, Եվրիպիդես և Սոկրատես |
Երկեր | Աքառնացիներ, Թռչուններ, Ամպեր, Կանայք ժողովրդական ժողովում, Գորտեր, Հեծյալներ, Լիսիստրատա, Խաղաղություն, Պլուտոս, Կանայք Թեսմոփորիա տոնակատարությանը և Իշամեղուներ |
Մասնագիտություն | կատակերգակ, դրամատուրգ և բանաստեղծ |
Ծնողներ | հայր՝ Philippus? |
Երեխաներ | Արարոս |
Aristophanes Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Կատակերգակի մասին կենսագրական տեղեկությունները սուղ են։ Ծնվել է մոտավորապես մ.թ.ա. 446 թ. Ատտիկայի Կիդաթենք դեմոսում (տարածքային միավոր), ապրել է ժամանակաշրջանի հասարակական հոգսերով, կայուն հայացքներ է ունեցել։ Լինելով Աթենքի և Սպարտայի միջև երկարամյա Պելոպոնեսյան պատերազմի ականատեսը՝ բազմիցս պախարակել է այն սանձազերծողներին և իր կատակերգություններում հաճախ արծարծել խաղաղության թեման։ Հայացքներով «չափավոր» դեմոկրատիայի կողմնակից էր համակրում էր մանր հողագործներին։ Ցավով էր նկատում աթենացիների վաղեմի հեղինակության աստիճանական վերացումը, ստրկատիրական դեմոկրատիայի քայքայումը, որ ի վերջո հասցրեց Պելոպոնեսյան պատերազմում Աթենքի պարտությանը։ Թշնամանքով էր վերաբերվում ինչպես արիստոկրատիային ու խմբիշխանությանը, այնպես էլ այսպես կոչված «արմատական» դեմոկրատներին, ովքեր պատերազմի կողմակիցներ էին։
ՍտեղծագործություններըԽմբագրել
Արիստոփանեսը գրել է մոտ 40 կատակերգություններ, որոնցից մեզ են հասել տասնմեկը։ Դրանք են՝
- Աքառնացիներ
- Հեծյալներ
- Ամպեր
- Կշեռք
- Խաղաղություն
- Թռչուններ
- Լիսիստրատե
- Կանայք Թեսմոփորիա տոնակատարությանը
- Գորտեր
- Կանայք ժողովրդական ժողովում
- Հարստություն
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ярхо В. Н. Аристофан // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118503987 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Аристофан (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. II. — С. 93—94.
- ↑ 4,0 4,1 Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 57։ ISBN 99941-56-03-9
ԱղբյուրներըԽմբագրել
- Անտիկ գրականություն, Երևան, 1990։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 64)։ |