Դմիտրի Նալբանդյան

հայ նկարիչ

Դմիտրի Արշակի Նալբանդյան (սեպտեմբերի 2 (15), 1906, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 2, 1993(1993-07-02), Մոսկվա, Ռուսաստան), ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս։ Ստալինյան երկու և Լենինյան մրցանակների դափնեկիր։ Ջավահառլալ Ներուի անվան մրցանակի դափնեկիր (1970)[2]։ 1948 թվականից Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։

Դմիտրի Նալբանդյան
Могила художника Дмитрия Налбандяна.JPG
Ի ծնեԴմիտրի Արշակի Նալբանդյան
Ծնվել է1906 սեպտեմբերի 15
ԾննդավայրԹբիլիսի
Վախճանվել է1993 հուլիսի 10
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր, բնանկար և նատյուրմորտ
ՊարգևներՍտալինյան մրցանակ, Լենինի շքանշան, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ, Լենինյան մրցանակ և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Dmitry Nalbandyan Վիքիպահեստում
«Մանեժ»-ի նալբանդյանական ցուցասրահներից մեկը
«Բրեժնևը Մալայա Զեմլյայում» կտավը

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արփենիկ Նալբանդյանի եղբայրն է։

Դմիտրի Նալբանդյանը եղել է կերպարվեստում սոցիալիստական ռեալիզմի մեթոդով ստեղծագործած ամենահամբավավոր վարպետներից մեկը, խորհրդային դարաշրջանի այսպես կոչված՝ պաշտոնական դիմանկարիչներից թերևս առավել նշանավորը[3]։ Ստեղծել է նաև մեծածավալ պատմա-դիմանկարային պատկերներ, նատյուրմորտներ, բնանկարներ։

ԿենսագրությունԽմբագրել

1929 թվականին ավարտել է Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիան (աշակերտել է Եղիշե Թադևոսյանին ու Լանսերեին), որից հետո աշխատել է Պետկինոյում, ապա՝ Օդեսայի կինոստուդիայում՝ որպես նկարիչ-մուլտիպլիկատոր։ 1931 թվականին տեղափոխվել է Մոսկվա։

Առաջին հերթին ճանաչվել է որպես խորհրդային շքահանդեսային դիմանկարի վարպետ, ստեղծել է խորհրդային կուսակցական վերնախավի բազմաթիվ ներկայացուցիչների, այդ թվում՝ Ստալինի, Խրուշչովի, Բրեժնևի դիմանկարները, որի համար էլ արվեստագետների շրջանում նրան անվանել են «քաղբյուրոյի թիվ մեկ վրձինը»։

1978 թվականին հայ մշակույթի ականավոր գործիչների «Վերնատուն» խմբակային դիմանկարի համար Դմիտրի Նալբանդյանին, ով 1953 թվականից ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս էր[4], շնորհվել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալ։
:

Դմիտրի Նալբանդյանը մահացել է 1993 թվականի հուլիսի 3-ին, Մոսկվայում, սրտի սուր անբավարարությունից։ Թաղվել է Նովոդևիչիե գերեզմանատանը[5]: Մահից մեկ տարի առաջ նա իր ստեղծագործությունների հավաքածուի մի մասը նվիրել է Մոսկվա քաղաքին, որի հիման վրա Ռուսաստանի մայրաքաղաքի կառավարությունը որոշում է ընդունել ստեղծելու «ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Դմիտրի Նալբանդյանի թանգարան-արվեստանոց»։ Հետագայում նկարչի քույրը՝ Մարգարիտա Նալբանդյանը եղբոր որոշ աշխատանքներով համալրել է նվիրաբերված հավաքածուն։ Ներկայումս այդ թանգարան-արվեստանոցը հանդիսանում է մոսկովյան «Մանեժ» թանգարանա-ցուցահանդեսային միավորման կառուցվածքային ստորաբաժանումներից մեկը[6][7]։

ՍտեղծագործություններԽմբագրել

Նալբանդյանի արվեստին բնորոշ է կերպարային հավաստիությունը։

 

« …եթե սահմանափակվենք Նալբանդյանին բնորոշելով սոսկ իբրև նկարիչ-հրապարակախոսի, մենք կաղքատիկացնենք մեր պատկերացումը վարպետ նկարչի մասին։ Բարդ է նրա արվեստը; Գեղանկարչի ստեղծագործություններում շատ է բանաստեղծականը, քնարականը։ Եվ նրա արվեստի այդ բանաստեղծական կողմը, որ նվազ նշանակալի չէ, նկարչի լավագույն գործերին ջերմություն ու կենսական լիարյունություն է հաղորդում»[8]։ Ա. Պարամոնով

 


ԴիմանկարներԽմբագրել

Թեմատիկ կտավներԽմբագրել

ԲնանկարներԽմբագրել

  • «Ռիցա լիճը», 1952 թվական
  • «Աշտարակ»
  • «Հին ջրաղաց», 1973 թվական
  • «Արարատյան հովիտ», 1976 թվական

ՆատյուրմորտներԽմբագրել

Պարգևներ և պատվավոր կոչումներԽմբագրել

  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1946)
  • Լենինյան մրցանակ (1982)
  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (1976)
  • ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1969)
  • Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1965)
  • ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1951)
  • Լենինի շքանշան (1976)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Налбандян Дмитрий Аркадьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Выставка произведений Дмитрия Аркадьевича Налбандяна. К 70-летию со дня рождения. Каталог / Сост. Т. Г. Роттерт; вступ. ст. А. Парамонов. — М. : Искусство, 1976. — С. 11.
  3. Дмитрий Налбандян — портретист советской эпохи
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  5. Ушел из жизни певец великой эпохи
  6. Музеи Москвы
  7. «Музей-мастерская народного художника СССР Д. А. Налбандяна»։ Արխիվացված է օրիգինալից 2010-05-27-ին։ Վերցված է 2010-09-17 
  8. Выставка произведений Дмитрия Аркадьевича Налбандяна. К 70-летию со дня рождения. Каталог / Сост. Т. Г. Роттерт; вступ. ст. А. Парамонов. — М. : Искусство, 1976. — С. 3

Արտաքին հղումներԽմբագրել

  Դմիտրի Նալբանդյան «Երկրի հերոսներ» կայքում