Արփենիկ Նալբանդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նալբանդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արփենիկ Արշակի Նալբանդյան (դեկտեմբերի 23, 1916[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 17, 1964, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1956)։
Արփենիկ Նալբանդյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1916[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | մայիսի 17, 1964 (47 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1941)[1] |
Մասնագիտություն | նկարչուհի և դասախոս |
Թեմաներ | կերպարվեստ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Ամուսին | Էդուարդ Իսաբեկյան |
Զավակներ | Մհեր Իսաբեկյան և Արամ Իսաբեկյան |
Arpenik Nalbandyan Վիքիպահեստում |
Հայաստանի, ՌԴ ժողովրդական նկարիչ Դմիտրի Նալբանդյանի քույրն է, Էդուարդ Իսաբեկյանի կինը, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանի մայրը։
Կենսագրություն
խմբագրելԱրփենիկ Նալբանդյանը ծնվել է 1916 թվականի դեկտեմբերի 23-ին Թբիլիսիում։ 1919 թվականին ընտանիքը ստիպված տեղափոխվել է Լենինական, և մայրն աշխատանքի է անցնել տեղի Ամերիկյան մանկատանը։ Չորս տարի անց Նալբանդյանները վերադարձել են Թիֆլիս։ 1932 թվականին Արփենիկը մեկնել է Մոսկվա և ընդունվել տեղի Ճարտարապետական ինստիտուտի նախապատրաստական կուրս, սակայն նյութական սուղ պայմանների պատճառով ստիպված վերադարձել է Թիֆլիս։ Հետագա երեք տարիներին ապագա նկարչուհին աշխատել է հաստոցաշինական գործարանում որպես գծագրող-ընդօրինակող, միաժամանակ՝ սովորել Թիֆլիսի գեղարվեստի պետական ակադեմիայի նախապատրաստական բաժնում։ 1935 թվականին ընդունվել է գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժին։ 1941 թվականին ավարտել է ակադեմիայի գեղանկարչության բաժինը։ 1940 թվականի փետրվարի 19-ին Թբիլիսիում ամուսնացել է Էդոարդ Իսաբեկյանի հետ։ 1941 թվականին տեղափոխվել է Երևան՝ մշտական բնակության։
1943 թվականից եղել է Հայաստանի խորհրդային կերպարվեստագետների միության անդամ։ 1946 թվականից (հիմնադրման սկզբից) մինչև կյանքի վերջը դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1948 թվականին և 1952 թվականին ընտրվել է Քաղխորհրդի պատգամավոր։ 1957 թվականին հաստատվել է որպես դոցենտ, Մոսկվա[2]։ 1941 թվականից մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների։
Արփենիկ Նալբանդյանը մահացել է 1964 թվականի մայիսի 17-ին Երևանում[3][4]։
Ցուցահանդեսներ
խմբագրել- «Կարմիր բանակի հերոսականությունը», Երևան, 1942
- Հաշվետու ցուցահանդես, Նկարչի տուն, Երևան, 1943 (անհատական)
- 38 աշխատանքի ցուցահանդես, Նկարչի տուն, Երևան, 1948 (անհատական)
- Նկարչի տուն, Երևան, 1967 (անհատական)
- Դիմանկարի ցուցահանդես, Երևան, 1988
- 2001 թվականին (հետմահու) կազմակերպվել է անհատական ցուցահանդես ԵԳՊԱ Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում
- 2016 Արփենիկ Նալբանդյան. 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում[5][6][7][8]
- 2019 Դեկտեմբերի 12. Արևելքը և հայ արվեստը, Հայաստանի ազգային պատկերասրահ
Ստեղծագործություններ
խմբագրելԴիպլոմային աշխատանքն է եղել «Թեյ հավաքողները», 1941, կտավ, յուղաներկ, 175×190:
Առաջին շրջանին պատկանող նկարների բնորոշ հատկանիշը շագանակագույն կոլորիտն է, որը գրեթե մեծ մասամբ կտավներում դառնում է գերիշխող։ Այդ շրջանի գործերը, իրենց ամուր կառուցվածքով, գծանկարի խստությամբ, զուսպ կոլորիտով հմայիչ են ու ներգործուն, ինչպես` «Ինքնանկարը», «Նեգրուհի», «Նկարչուհի Լավինիայի դիմանկարը», «Մտորումների մեջ» և այլն նկարներ։
Երկրորդ և ստեղծագործորեն ավելի բեղուն շրջանին են պատկանում 1947-1960 թվականներին կատարած գործերը։ Այդ ժամանակաշրջանում ավելի է լայնանում նկարչուհու ստեղծագործական հորիզոնը, նրա արվեստը դառնում է բազմաժանր և դրսևորվում է ավելի ակտիվ ստեղծագործական վերաբերմունք դեպի ընտրած թեման՝ «Հետաքրքրական գիրք», «Տատիկի հեքիաթը», «Կոլտնտեսուհին հանգստի ժամին», «Հետաքրքրասերները», «Իմ երեխաները», «Քաղհանողների» երկու տարբերակները, «Աղբյուրի մոտ», «Փշատ հավաքող աղջիկը», «Կաղամբի քաղհանը»։
Երրորդ շրջանը ընդգրկում է նկարչուհու կյանքի վերջին հինգ տարիները` 1960-1964 թվականները։ Արփենիկ Նալբանդյանի համար սկսում է նոր, ավելի հասուն և ավելի բեղմնավոր մի շրջան։ «Պատանիները», «Խնձորեսկի» երկու տարբերակները, «Խնձորեսկի երեխաները», «Գորիսեցի Օվսաննա մայրիկը», մի քանի դիմանկարներ և բնանկարային էտյուդներ, որոնք նա նկարել է մահվանից մի քանի ամիս առաջ։
Նկարչուհին աշխատել է թեմատիկ նկարի, դիմանկարի ու բնանկարի բնագավառում։ Ստեղծագործական 25 տարիների ընթացքում վրձնել է շուրջ 300 կտավ (2 տասնյակից ավելի կոմպոզիցիոն աշխատանքներ, բազմաթիվ դիմանկարներ, ինչպես նաև նատյուրմորտներ, բնանկարներ և էտյուդներ)[9]։
Արփենիկ Նալբանդյանի գեղանկարչական գործերը (շուրջ 300) գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում (մոտ 45)[10], Վրաստանի ազգային պատկերասրահում, Գյումրիի պատկերասրահում, մասնավոր հավաքածուներում։
Դիմանկարներ
խմբագրել- «Ինքնանկար», 1942
- «Աղջիկը», 1957
- «Մերի Քոչարի դիմանկարը», 1960, ՀԱՊ
- «Օվսաննա մայրիկը», 1962
- «Հ. Հովհաննիսյան», 1963
Կենցաղային կտավներ
խմբագրելԲնանկարներ
խմբագրելՊարգևներ, կոչումներ
խմբագրել- «Աշխատանքի առաջավոր» շքանշան, 1956
- ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, 1961
Ընտանիք
խմբագրել- Եղբայրը՝ Դմիտրի Նալբանդյան, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ։
- Ամուսինը՝ Էդուարդ Իսաբեկյան, Հայաստանի ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր։ Ամուսնացել են 1940 թվականին։
- Որդիները՝ Մհեր Իսաբեկյան, գեղանկարիչ
- Արամ Իսաբեկյան, գեղանկարիչ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր։
Մատենագիտություն
խմբագրելՄամուլ
խմբագրել- Ризаев С. – Художник и жизнь – газ., «Коммунист», Е., 21.10.1953
- Երևանի կերպարվեստի աշխատանոցներուն մեջ – ամս., «Սևան», Բուխարեստ, № 2 (40), 02.1954
- Նկարչուհի Արփիկ Նալբանդյան Երևանի իր աշխատանոցին մեջ – ամս., «Սևան», Բուխարեստ, 1954
- Арутчьян С. – В Москву, на выставку! – газ., «Коммунист», Е., 02..11.1957
- Նկարչուհու արվեստանոցում – թերթ, «Գրական թերթ», Ե., 06.03.1959
- Ղուկասյան Վ. - Նրանք պատրաստվում են 40-ամյակին – ամս., «Սովետական Հայաստան», Ե., 1960, էջ 25
- Указ о присвоении заслуженного художника Армянской ССР – 15.05.1961
- Սովետական նկարիչների համամիութենական երկրորդ համագումար – ամս., «Սովետական արվեստ», Ե., հ.5, 1963
- Սարգսյան Ա. – Արփիկ Նալբանդյանի արվեստանոցում – ամս., «Սովետական Հայաստան», Ե., հ.9, 1963, էջ 15-20
- Արփենիկ Նալբանդյան – թերթ, «Սովետական Հայաստան», Ե., 19.05.1964
- Բեքարյան Ա. – Նկարչուհու ուղին – ամս., «Սովետական արվեստ», Ե., 07.1964, էջ 25-33
- Иванива В. – Едина Изложба от Армения – “Изкуство”, №3, София, 1966, стр. 32-34
- Հրավիրատոմս.Նկարիչների միություն – 11.06.1967
- Приглашение. Союз Художников – 11.06.1967
- Մկրտչյան Ս. – «Երբեմն ընդվզող, երբեմն մեղմ ու քնարական» - թերթ, «Երեկոյան Երևան», № 137, Ե., 14.06.1967
- Քալանթարյան Արտ. – Նկարչուհու լուսավոր աշխարհը – թերթ, «Գրական թերթ», №25, Ե., 16.06.1967
- Կարապետյան Հ. – Լուսավոր ու թախծոտ վրձին – թերթ, «Հայրենիքի ձայն», Ե., 21.06.1967
- Есаян Х. – Влюбленность в жизнь – газ., «Коммунист», № 143, Е., 21.06.1967, стр. 4
- Վարդանյան Ա. – Նկարչուհու սխրանքը – թերթ, «Սովետական Հայաստան», № 195, Ե., 20.08.1967, էջ 4
- Կուրղինյան Կ. – Զոհաբերման գեղեցկությունը – ամս., «Սովետական Հայաստան», Ե., հ.9, 1967, էջ 28
- Հովհաննիսյան Ռ. – Նկարչուհին ապրում է իր կտավներում – ամս., «Սովետական արվեստ», Ե., հ.9-10, 1967, էջ 84-86
- Գասպարյան Ա. - Նկարները շրջում են քաղաքից քաղաք – «Կուլտուրական կյանքի խրոնիկա», Դիլիջան, 1967
- Այվազյան Մ. – Խորհող ու երազող նկարչուհին – թերթ, «Գրական թերթ», Ե., 05.07.1974
- Առաքելյան Ա. – Երեքի աշխարհը – թերթ, «Երեկոյան Երևան», Ե., 29.07.1981
- Եղիազարյան Ղ. – Գեղանկարչուհի Արփենիկ Նալբանդյան – թերթ, «Երեկոյան Երևան», Ե., 17.09.1993
- Светите ярче, наши звезды – фото, газ., «Коктейль», №2, 17-23.01.1998
- З.О. – Помня художницу – газ., «Урарту», Е., №16, 2001
- Արամ Իսաբեկյանը`գեղանկարչուհի մոր մասին. «Իր արվեստը մաքուր ու զուլալ էր, հնարովի ոչինչ չկար» - թերթ, «Առավոտ», Ե., 28.10.2016
- Սանթրյան Վ. - Գեղանկարչուհու գույներն ու երազանքները – թերթ, «Հայաստանի Հանրապետություն», Ե., 29.10.2016
- Բադալյան Մ. - Կենսահաստատ վրձնումներ։ Արփենիկ Նալբանդյանի հոբելյանական ցուցահանդեսում – թերթ, «Ազգ», Ե., 10.11.2016
Տեղեկատուներ, գրքեր, ալբոմներ, կատալոգներ
խմբագրել- Սարգսյան Ա. – Հայաստանի կերպարվեստի ցուցահանդեսի կատալոգ – Ե., 1945, էջ 26
- Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի կատալոգ (Նախաբան` Ե.Մարտիկյան, խմբագիր` Ե.Կուրդոյան) – Ե., 1948
- Мартикян Е. – Каталог выставки произведений художницы Арпеник Налбандян (Пред. – Е.Мартикян, редактор – Е.Курдоян) – Е., 1948
- Սովետական կուլտուրայի երիտասարդ վարպետները, երկրորդ երեկո – հրավիրատոմս, Ե., 07.02.1949
- Հայաստանի պետական պատկերասրահ – կատալոգ, Ե., 1965, էջ 137
- Արփենիկ Նալբանդյան (Նախ.` Արա Սարգսյան) - կատալոգ, Ե., 1967
- Арпеник Налбандян (Пред. – Ара Сарксян) – каталог, Е., 1967
- Արփենիկ Նալբանդյան – բուկլետ, Հայաստանի պետական պատկերասրահ, Ե., 1974
- Le Muse՛e des Arts de l՚ Arme՛nie (Composition et introduction de N.Mazmanian)– Leningrad, Aurore, 1975, p.94
- Դզնունի Դ. – Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան - Ե., «Լույս», 1977, էջ 359
- Казарян М. – Изобразительное искусство армянской ССР – М., 1978, с.210, ил.70
- Сборник – Искусство Советской Армении за 60 лет – Ер.: Изд-во АН АрмССР, 1980, с. 102
- Հայկական սովետական հանրագիտարան – հ.8, Ե., 1982, էջ 149
- Дрампян Р. – Государственная картинная галерея Армении – М., 1982, с.91,
- Государственная картинная галерея Армении – М., 1986, с.45, ил.29
- Степанян Н. – Искусство Армении – М., «Советский художник», 1989, с.210, ил.196
- Ստեփանյան Գ. – Կենսագրական բառարան – հ.Գ, Ե., «Խորհրդային գրող», 1990, էջ 114
- Հայաստանի ազգային պատկերասրահ – ալբոմ, հայ., անգլ., ֆրանս., Մարսել, 1992, էջ 138
- Armenian women artists 2000 – Մշակույթի հայկական ֆոնդ (օրացույց)
- Փարսադանյան Ա. – Հայը.կենսագրություն մեկ տողով – Ե., ՎՄՎ-Պրինտ, 2004, էջ 382
- Ով ով է. Հայեր – Կենսագրական հանրագիտարան – հ.2, Ե., 2007, էջ 201
- Հայաստանի ազգային պատկերասրահ – ալբոմ, Ե., «Տիգրան Մեծ», 2008, էջ 100,
- Աղասյան Արարատ, Հակոբյան Հ., Հասրաթյան Մ., Ղազարյան Վ. – Հայ արվեստի պատմություն – Ե., «Զանգակ», 2009, էջ 371, 388, նկ. էջ 373
- Աղասյան Արարատ – Հայ կերպարվեստի զարգացման ուղիները 19-20- րդ դարերում – Ե., 2009, էջ 105
- Արամ Իսաբեկյան (Առաջաբան` Վ.Ղազարյան) – ալբոմ, Ե., «Տիգրան Մեծ», 2010, էջ 9
- Միրզախանյան Ռ., Հակոբյան Հ. – Սոցիալիստական ռեալիզմը և խորհրդահայ կերպարվեստը – Ե., «Տիգրան Մեծ», 2014, էջ 183, 185, նկ.97, 98
- Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի 70-ամյակ, գիրք (Տեքստի հեղինակներ` Ա.Օհանյան, Ք.Ավետիսյան)– Ե., 2015, էջ 137, նկ. էջ 69
- Արփենիկ Նալբանդյան 100 (Հեղինակ` Հ.Բադալյան) – կատալոգ, Ե., 2016
- Arpenik Nalbandyan 100 (Author Hasmik Badalyan) – catalogue, Yerevan, 2016
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 149.
- ↑ «Zarkfoundation - Արփենիկ Նալբանդյան». zarkfoundation.com.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «МАСЛОВКА - художники, картины, биографии, фотографии. Живопись, рисунок, скульптура. 20-й век : НАЛБАНДЯН А. А. NALBANDYAN Arpenik». www.maslovka.org. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Արփենիկ Նալբանդյան. 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես` ՀԱՊ-ում». www.panorama.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Արփենիկ Նալբանդյան. 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես` ՀԱՊ-ում». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
- ↑ Արփենիկ Նալբանդյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես
- ↑ «Արփենիկ Նալբանդյան. 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Էդուարդ Իսաբեկյանի պաշտոնական կայք. eduardisabekyan.com». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». gallery.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արփենիկ Նալբանդյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 149)։ |