Շախմատի հավակնորդների մրցաշար 2020
Շախմատի հավակնորդների մրցաշար 2020, շախմատային մրցաշար, որը սկսվել էր 2020 թվականի մարտի 15-ին և պետք է շարունակվեր մինչև ապրիլի 5-ը։ Մրցաշարն անց էր կացվում Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում։ Մրցաշարի հաղթողը շախմատի աշխարհի թագի համար պետք է մրցեր գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ։ Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակի սրված իրավիճակի պատճառով ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը մարտի 26-ին հայտարարել է մրցաշարի անորոշ ժամանակով դադարի մասին։ ՖԻԴԵ-ի նախագահը նաև նշել է, որ հավակնորդների մրցաշարը հաստատ ավարտին կհասցնենք այս տարի, հստակ ժամկետի և մրցաշարի անցկացման վայրի մասին որոշում կլինի առաջիկայում, երբ իրավիճակը կայունանա։
Կանոնակարգ
խմբագրել- Կարգ՝ 21-րդ (միջին վարկանիշը՝ 2774)
- Ժամակարգը՝ 100 րոպե 40 քայլի համար, այնուհետև 50 րոպե 20 քայլի համար և 15 րոպե մինչև պարտիայի ավարտը՝ գումարած 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար՝ սկսած առաջին քայլից
Տեղաբաշխման չափանիշներ
խմբագրել- Անհատական հանդիպումներ
- Հաղթանակած պարտիանների քանակ
- Բերգերի գործակից
Այդ երեք ցուցանիշները հավասար լինելու դեպքում մրցաշարը տեղափոխվում է թայ-բրեյք։
Մրցանակային հիմնադրամ
խմբագրելՄրցաշարի ընդհանուր մրցանկային հիմնադրամը կազմում էր 500․000 եվրո։
Մասնակիցներ
խմբագրելՄրցաշարին մասնակցում էին 8 գրոսմայստեր[1]։
Ֆաբիանո Կարուանա | Մաքսիմ Վաշիե-Լագրավ | Դին Լիրեն | Վան Հաո | Ալեքսանդր Գրիշչուկ | Յան Նեպոմնյաշչի | Անիշ Գիրի | Կիրիլ Ալեքսեենկո |
Մասնակից | Տարիք | Էլոյի վարկանիշ¹ | №¹ | ! Ընտրվելու եղանակը |
---|---|---|---|---|
ԱՄՆ Ֆաբիանո Կարուանա | 27 | 2842 | 2 | Մասնակից 2018 թվականի շախմատի աշխարհի առաջնության մասնակից |
Ադրբեջան |
32 | 2765 | 9 | 2019 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր |
Չինաստան Դին Լիրեն | 27 | 2805 | 3 | |
Չինաստան Վան Հաո | 30 | 2762 | 12 | «Գրանդ Սվիս միջազգային մրցաշարի 2019-ի հաղթող |
Ռուսաստան Ալեքսանդր Գրիշչուկ | 36 | 2777 | 4 | 2019 թվականի ՖԻԴԵ Գրան պրի մրցաշարի հաղթող և երկրորդ մրցանակակիր |
Ռուսաստան Յան Նեպոմնյաշչի | 29 | 2774 | 5 | |
Նիդերլանդներ Անիշ Գիրի | 25 | 2763 | 11 | 12 ամսվա ընթացքում լավագույն արդյունք ցուցաբերած շախմատիստ |
Ռուսաստան Կիրիլ Ալեքսեենկո | 22 | 2698 | 39 | Մրցաշարի կազմակերպիչների կողմից առաջադրված թեկնածու (wild card). |
Ֆրանսիա Մաքսիմ Վաշիե-Լագրավ | 29 | 2767 | 8 | Փոխարինել է Թեյմուր Ռաջաբովին, որը հրաժարվել է մասնակցել մրցաշարին |
¹) վարկանիշները տրված են 2020 թվականի մարտ ամսվա դրությամբ[3]։
Միջադեպեր մրցաշարից առաջ
խմբագրելՉինացի շախմատիստների նախապատրաստում
խմբագրելCOVID-19 համաճարակի պատճառով չինացի շախմատիստները փետրվարի 10-ին խոստովանեցին, որ իրենց մարզումներն անց են կացնում առցանց։ Այդ ժամանակ համաճարկը բռնկված էր միայն Չինաստանում։
Դին Լիրենը մարզվել է իր հայրենի քաղաք Վենչժոուում։ Վան Հաոն, որը Չինաստանում չի եղել և ծրագրել էր կարճ ժամանակով այցելել Չինաստան՝ մինչև հավակնորդների մրցաշարը[4][5]։ Ավելի ուշ Վան Հաոն որոշել է մինչև մրցաշարի սկսվելն ընդհանրապես Չինաստան չվերադառնալ[6]։
Թեյմուր Ռաջաբովի բացարկը
խմբագրել2020 թվականի մարտի 6-ին ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովը պաշտոնապես ՖԻԴԵ-ին իրազեկել է, որ դուրս է գալիս հավակնորդների մրցաշարից՝ անձնական խնդիրների պատճառով[2]։ Ավելի ուշ նա հայտարարությամբ է հանդես եկել[7], որտեղ բացատրել է, որ ՖԻԴԵ-ին առաջարկել է մրցաշարն ավելի ուշ անցկացնել, սակայն մերժվել է։ Այդ կապակցությամբ էլ նա հրաժարվել է մասնակցել մրցաշարին, այդ թվում նաև COVID-19 համաճարակի՝ կորոնավիրուսի պատճառով։
Այսպիսով համաձայն մրցաշարի օրակարգի 2.1.E կետի՝ ադրբեջանցի շախմատիստի տեղը զբաղեցրել է ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե Լեգրավը, որը հանդիսանում էր միջին վարկանիշ ունեցող հաջորդ շախմատիստը։
Մրցաշարի դադար
խմբագրել2020 թվականի մարտի 26-ին ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում հրապարակվեց Արկադի Դվորկովիչի կոչը, որում նա հայտարարել է հավակնորդների մրցաշարի դադարեցման, քանի որ 2020 թվականի մարտի 27-ից Ռուսաստանի Դաշնությունը պետք է անորոշ ժամանակով դադարեցրեր օդային երթևեկությունը այլ երկրների հետ և այդ իրավիճակում ՖԻԴԵ-ն չի կարող երաշխավորել խաղացողների և մրցաշարը կազմակերպիչների անվտանգ և ժամանակին վերադարձը տուն[8]։
Արդյունքններ
խմբագրել№ | Մասնակից | Վարկանիշ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | + | = | − | Միավոր | Տեղ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Ֆրանսիա Մաքսիմ Վաշիե-Լագրավ | 2767 | 1 | ½ | ½ | ½ | ½ | 0 | ½ | 1 | 1 | ½ | ½ | 1 | ½ | 0 | 4 | 8 | 2 | 8 | 2 | |||
2 | Չինաստան Դին Լիրեն | 2805 | 0 | ½ | ½ | 0 | ½ | 1 | ½ | 1 | 0 | 1 | 0 | ½ | 1 | ½ | 4 | 6 | 4 | 7 | 5 | |||
3 | Նիդերլանդներ Անիշ Գիրի | 2763 | ½ | ½ | ½ | 1 | ½ | 0 | 1 | 0 | 0 | ½ | ½ | 1 | ½ | 1 | 4 | 7 | 3 | 7½ | 3 | |||
4 | Ռուսաստան Ալեքսանդր Գրիշչուկ | 2777 | ½ | 1 | ½ | 0 | ½ | 1 | ½ | 0 | ½ | ½ | ½ | ½ | ½ | ½ | 2 | 10 | 2 | 7 | 6 | |||
5 | Ռուսաստան Կիրիլ Ալեքսեենկո | 2698 | ½ | 0 | ½ | 0 | 0 | 1 | ½ | 1 | ½ | 0 | ½ | ½ | 0 | ½ | 2 | 7 | 5 | 5½ | 7 | |||
6 | Ռուսաստան Յան Նեպոմնյաշչի | 2774 | 0 | ½ | 1 | 0 | 1 | ½ | ½ | ½ | ½ | 1 | 1 | 1 | ½ | ½ | 5 | 7 | 2 | 8½ | 1 | |||
7 | Չինաստան Վան Հաո | 2762 | ½ | 0 | 1 | ½ | ½ | 0 | ½ | ½ | ½ | ½ | 0 | 0 | ½ | 0 | 1 | 8 | 5 | 5 | 8 | |||
8 | ԱՄՆ Ֆաբիանո Կարուանա | 2842 | ½ | 1 | 0 | ½ | ½ | 0 | ½ | ½ | 1 | ½ | ½ | ½ | ½ | 1 | 3 | 9 | 2 | 7½ | 4 |
ԾԱՆՈՒՑՈՒՄ:աղյուսակի գույնը ցույց է տալիս խաղացողի ֆիգուրների գույնը: — սպիտակ, — սև.
Առաջին շրջանի աղյուսակ
խմբագրելԱռաջին մրցաշարի աղյուսակ | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
№ | Մասնակից | ՖԻԴԵ-ի վարկանիշ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | + | = | − | Միավորներ | ||
1 | Ֆրանսիա Մաքսիմ Վաշիե-Լագրավ | 2767 | 1 | ½ | ½ | ½ | 1 | ½ | ½ | 2 | 5 | 0 | 4½ | |||
2 | Չինաստան Դին Լիրեն | 2805 | 0 | ½ | ½ | ½ | 0 | 0 | 1 | 1 | 3 | 3 | 2½ | |||
3 | Նիդերլանդներ Անիշ Գիրի | 2763 | ½ | ½ | ½ | 1 | 0 | ½ | ½ | 1 | 5 | 1 | 3½ | |||
4 | Ռուսաստան Ալեքսանդր Գրիշչուկ | 2777 | ½ | ½ | ½ | ½ | ½ | ½ | ½ | 0 | 7 | 0 | 3½ | |||
5 | Ռուսաստան Կիրիլ Ալեքսեենկո | 2698 | ½ | ½ | 0 | ½ | ½ | ½ | 0 | 0 | 5 | 2 | 2½ | |||
6 | Ռուսաստան Յան Նեպոմնյաշչի | 2774 | 0 | 1 | 1 | ½ | ½ | 1 | ½ | 3 | 3 | 1 | 4½ | |||
7 | Չինաստան Վան Հաո | 2762 | ½ | 1 | ½ | ½ | ½ | 0 | ½ | 1 | 5 | 1 | 3½ | |||
8 | ԱՄՆ Ֆաբիանո Կարուանա | 2842 | ½ | 0 | ½ | ½ | 1 | ½ | ½ | 1 | 5 | 1 | 3½ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «FIDE Candidates 2020 Participants» (անգլերեն). Сайт ՖԻԴԵ. 2020 թ․ փետրվարի 1.
- ↑ 2,0 2,1 «Teimour Radjabov to be replaced by Maxime Vachier-Lagrave in the Candidates Tournament» (անգլերեն). Сайт ФИДЕ. 2020 թ․ մարտի 6.
- ↑ «Top 100 Players March 2020» (անգլերեն). Сайт ФИДЕ. 2020 թ․ մարտի 1.
- ↑ Coronavirus Affecting Chinese Candidates Preparation, chess.com, 10 февраля 2020 года (անգլ.)
- ↑ Corona virus threatening the Candidates: Can Ding Liren and Wang Hao make it?, Perlen vom Bodensee – das Schachmagazin, 4 февраля 2020 года (անգլ.)
- ↑ Statement regarding the Chinese delegation for the Candidates tournament, ФИДЕ, 19 февраля 2020 года (անգլ.)
- ↑ «Теймур Раджабов: Я обратился в ФИДЕ с предложением перенести турнир, на что получил отказ» (ռուսերեն). Сайт Azerisport.com. 2020 թ․ մարտի 6.
- ↑ «FIDE stops the Candidates Tournament» (անգլերեն). Сайт ФИДЕ. 2020 թ․ մարտի 26.
Ռեպորտաժներ
խմբագրել- Турнир претендентов ФИДЕ стартует в Екатеринбурге 16 марта (12 Марта 2020), Федерация шахмат России(ռուս.)
- В Екатеринбурге состоялась предстартовая пресс-конференция турнира претендентов ФИДЕ (16 Марта 2020), Федерация шахмат России(ռուս.)
- Турнир претендентов ФИДЕ торжественно открылся в Екатеринбурге (16 Марта 2020), Федерация шахмат России(ռուս.)
- Ян Непомнящий и Ван Хао начали с побед турнир претендентов ФИДЕ (17 Марта 2020), Федерация шахмат России(ռուս.)
- На турнире претендентов ФИДЕ лидеров стало четверо (18 Марта 2020), Федерация шахмат России(ռուս.)
- Дин Лижэнь одержал первую победу на турнире претендентов ФИДЕ (19 Марта 2020), Федерация шахмат России(ռուս.)
- На турнире претендентов ФИДЕ все партии четвертого тура закончились вничью (21 Марта 2020), Федерация шахмат России(ռուս.)
- Ян Непомнящий захватил лидерство на турнире претендентов ФИДЕ (23 Марта 2020), Федерация шахмат России(ռուս.)
- Ян Непомнящий упрочил лидерство на турнире претендентов ФИДЕ (25 Марта 2020), Федерация шахмат России(ռուս.)
- Максим Вашье-Лаграв догнал Яна Непомнящего на турнире претендентов ФИДЕ (25 Марта 2020), Федерация шахмат России(ռուս.)
- Турнир претендентов ФИДЕ остановлен (26 Марта 2020), Федерация шахмат России(ռուս.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Положение о проведении турнира
- Информация о турнире на сайте ФИДЕ
- Информация о турнире на сайте Федерация шахмат России|
- Все партии в формате PGN
- Партии турнира на chessgames.com
- Турнирная таблица на chess-results.com
- Фотогалерея турнира на Flickr
- Информация о турнире на chesspro.ru
- Информация о турнире на The Week in Chess