Շախմատային օլիմպիադա 2018

Շախմատային օլիմպիադա 2018, Շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադան է, որը կազմակերպվել է ՖԻԴԵ-ի կողմից և տեղի է ունեցել Վրաստանի Բաթում քաղաքում, 2018 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 6-ը[1]։

Շախմատային օլիմպիադա 2018
43rd Chess Olympiad 2018 stamp of Georgia.jpg
ՎայրԲաթում
Բացման արարողությունսեպտեմբերի 23, 2018
Փակման արարողությունհոկտեմբերի 7, 2018
batumi2018.fide.com/en
Շախմատային օլիմպիադա 2016 Շախմատային օլիմպիադա 2022

Մրցաշարի բաց հատվածում (թիմերի կազմում կարող են հանդես գալ և՛ տղամարդիկ, և՛ կանայք) հաղթել է Չինաստանի հավաքականը, երկրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ֊ի, երրորդը՝ Ռուսաստանի հավաքականները։ Այդ երեք թիմերն էլ վաստակել են թիմային հավասար միավորներ (18), ուստի մրցանակների բաշխման հարցում որոշիչ է եղել Զոնեբոռն-Բերգերի գործակիցը։

Կանանց մրցաշարում նույնպես հաղթող է ճանաչվել Չինաստանի հավաքականը, երկրորդ տեղը զբաղեցրել է Ուկրաինայի, երրորդը՝ Վրաստանի առաջին թիմը։

Շախմատի 43-րդ օլիմպիադային մասնակցող երկրները

ԾանոթագրություններԽմբագրել