Ռենե Դեկարտ (ֆր.՝ René Descartes, մարտի 31, 1596(1596-03-31)[1][2][3][…], Դեկարտ, Տուրեն, Ֆրանսիայի թագավորություն[4] - փետրվարի 11, 1650(1650-02-11)[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա[1][5]), ֆրանսիացի փիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս, ով կյանքի մեծ մասն անց է կացրել Հոլանդական Հանրապետությունում։ Մինչ այսօր ուսումնասիրվող իր աշխատությունների շնորհիվ երբեմն համարվում է ժամանակակից փիլիսոփայության հայրը։ Մասնավորապես՝ «Առաջին փիլիսոփայության խորհումներ» աշխատությունը մինչ այսօր շարունակում է փիլիսոփայության շատ դասընթացների ստանդարտ ուսումնասիրության թեմա լինել։ Դեկարտի փիլիսոփայությունը կապված է մաթեմատիկայի, ֆիզիկայի և տիեզերածնության բնագավառներում նրա հետազոտությունների հետ, և իր լատինականացված անունով կոչվել է կարտեզիականություն։ Որպես փիլիսոփա գտնում էր, որ դատողության հավաստիության հիմքը մտածող սուբյեկտի գոյությունն է (այստեղից էլ «Մտածում եմ, հետևաբար գոյություն ունեմ» հանրահայտ դեկարտյան հիմնադրույթը)[11]։

Ռենե Դեկարտ
René Descartes
Ծնվել էմարտի 31, 1596(1596-03-31)[1][2][3][…] Դեկարտ, Տուրեն, Ֆրանսիայի թագավորություն[4]
Մահացել էփետրվարի 11, 1650(1650-02-11)[1][2][3][…] (53 տարեկան) Ստոկհոլմ, Շվեդիա[1][5]
բնական մահով
ԳերեզմանՍեն Ժերմեն դե Պրե[4][6]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ուղղությունռացիոնալիզմ
Մասնագիտությունփիլիսոփա, մաթեմատիկոս, երաժշտագետ, ֆիզիկոս, աստղագետ, երաժշտության տեսաբան, նամակագրության հեղինակ, mechanical automaton engineer, ռազմական գործիչ և գրող
Գործունեության ոլորտփիլիսոփայություն[7], մետաֆիզիկա, իմացաբանություն[7], մաթեմատիկա[7], մեխանիկա, Կարտեզիականություն[7], ռացիոնալիզմ[7], ֆիզիկա[7], օպտիկա[7], երաժշտության տեսություն[7] և ձայն[7]
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունՖրանսիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերcollège Henri-IV de La Flèche?[4], Լեյդենի համալսարան, Ուտրեխտի համալսարան և Ազգային ռազմական ուսումնարան
Տիրապետում է լեզուներինլատիներեն[7] և ֆրանսերեն[2][7][8]
Գիտական ղեկավարIsaac Beeckman?[9] և Jacobus Golius?[9]
Ազդվել էՊլատոն, Արիստոտել, Անսելմ Քենթրբերցի, Թովմա Աքվինացի, Ուիլյամ Օկկամ, Ֆրանսիսկո Սուարես և Մարեն Մերսեն
Երեխա(ներ)Ֆրանսին Դեկարտ
ՀայրJoachim Descartes?
ՄայրJeanne Brochard?[10]
ԱշակերտներGilles-François Boulduc? և René Fédé?
Ստորագրություն
Изображение автографа
 René Descartes Վիքիպահեստում

Ոչ պակաս մեծ է ազդեցությունը մաթեմատիկայում։ Կոորդինատային համակարգը, որ թույլ է տալիս ցանկացած կետ կամ երկրաչափական պատկեր պատկերել տարածության մեջ թվերի բազմությամբ ու երկրաչափորեն պատկերել հանրահաշվական հավասարումները, կոչվում է նրա անունով՝ կարտեզյան։ Ռենե Դեկարտը տվել է անալիտիկ երկրաչափության հիմունքները՝ հանրահաշվի ու երկրաչափության միջև կամուրջը, ձևակերպել շարժման քանակի պահպանման ու հիմնավորել լուսային ճառագայթների բեկման օրենքը։

Դեկարտի մաթեմատիկական ուսումնասիրությունները վերաբերում են կորերի դասակարգմանը, որոնք նա ստորաբաժանել է հանրահաշվական և տրասցենդենտալ դասերի։ Իր «Երկրաչափություն» աշխատության մեջ նա առաջարկել է ուղղանկյուն կոորդինատների համակարգը, որը հեղինակի անունով կոչվել է կոորդինատների դեկարտյան համակարգ։ 3-րդ կարգի հանրահաշվական մի կոր նույնպես նրա անունով կոչվել է Դեկարտի տերև։

Դեկարտն առաջինն է ներմուծել շարժման քանակ հասկացությունը, բացահայտել մարմինների հարվածի դեպքում գործող օրենքը, ձևակերպել իներցիայի օրենքը, բացատրել ծիածանի առաջացումը, տվել մագնիսականության տեսությունը։ Տիեզերածնության մեջ Դեկարտը մշակել է ուսմունք արեգակնային համակարգի զարգացման բնական ընթացքի մասին։

Դեկարտը նաև գիտական հեղափոխության ակնառու դեմքերից էր ու համարվում էր «հանճարի օրինակ»։

Կենսագրություն

խմբագրել
 
Principia philosophiae, 1685

Դեկարտը ծնվել է Լա Հաէ ան Տուրեն քաղաքում, Ֆրանսիայում։ Նա մի տարեկան էր, երբ մայրը՝ Ժան Բրոշարը

մահանում է։ Հայրը Ռեննում Բրիտանական Խորհրդարանի անդամ էր։ 1606 (կամ 1607) թվականին նա ընդունվում է Ժեսույտ Քոլեջ Ռոյալ Անժու-լէ-Գրանդ դը լա Ֆլեշ ճիզվիտական դպրոցը, որտեղ սովորում է մաթեմատիկա ու ֆիզիկա, ներառյալ՝ Գալիելոյի աշխատանքները։ 1616 թվականի դեկտեմբերին այն ավարտելուց հետո, շարունակում է ուսումը Պուատյեի համալսարանում՝ օրենքի մասնագիտացվածությամբ, քանի որ հայրը ցանկանում էր, որ Դեկարտն իրավաբան դառնա։

Իր «Մեթոդի հակաուղեցույց» գրքում Դեկարտը գրում է․ «Ես անվերջ վայելում էի տառերի ուսումնասիրությունը։ Փորձելով գտնել գիտելիքի աղբյուրն իմ մեջ կամ աշխարհի բոլոր գրքերում, երիտասարդությանս մնացյալ մասն անց կացրի ճանապարհորդության մեջ՝ դատարաններ ու բանակներ այցելելով, խառնվելով տարբեր տեսակի ու մակարդակի մարդկանց հետ, արժեքավոր փորձառություն հավաքելով, ինքս ինձ փորձելով տարբեր իրավիճակներում, որ ճակատագիրն էր առաջարկում։ Ու միաժամանակ աշխատում էի ինձ համար որոշ օգուտ քաղել»։

Հետևելով ռազմական սպա դառնալու իր ամբիցիային, 1618 թվականին Դեկարտը Հոլանդիայում միանում է Բրեդա բանակին, որտեղ Սիմոն Ստեվինի ղեկավարության տակ պաշտոնապես ուսանում է ռազմական ինժեներիա։ Այստեղ Դեկարտին ոգևորում են հետագայում էլ մաթեմատիկայով զբաղվել։

Այս ճանապարհին Դեկարտը ծանոթանում է Իսահակ Բիքմանի՝ Դորդրեղթ դպրոցի տնօրենի հետ։ Վերջինս շատ բարդ մաթեմատիկական խնդիր է առաջադրում, որը, ի զարմանս նրա, լուծում է երիտասարդ Դեկարտը։ Երկուսը՝ Դեկարտն ու Բիքմանը, հավատում էին, որ անհրաժեշտ է ֆիզիկան ու մաթեմատիկան միացնող մեթոդ ստեղծել։

Դեկարտը մասնակցել է 1620 թ. նոյեմբերի Պրահայի Սպիտակ Լեռների ճակատամարտին։

1622 թվականին նա վերադառնում է Ֆրանսիա ու հետագա մի քանի տարիներն անց է կացնում Փարիզում կամ Եվրոպայի այլ վայրերում։ Փարիզում ապրած ժամանակ է, որ գրում է իր՝ մեթոդի մասին առաջին էսսեն․ Regulae ad Directionem Ingenii (Մտքի ուղղության կանոնները)։ 1623 թ. ժամանելով Լա Հայէ, նա վաճառում է ամբողջ ունեցվածքն ու ներդնում պարտատոմսերի մեջ, ինչը բավական հաճելի եկամուտ ապահովեց Դեկարտին մինչև կյանքի վերջ։

1627 թ. Դեկարտը ներկա էր Ռիշելյե կարդինալի Լա Ռոշելի պաշարմանը։ Նույն թվականի աշնանը, երբ Դեկարտը Մերսեննի և բազմաթիվ այլ գիտնականների հետ ներկա էր ալքիմիկոս մսյո դե Չանդոքսի դասախոսությանը, որի ընթացքում կարդինալ Բեղուլլեն առաջարկում է Դեկարտին իր սեփական նոր փիլիսոփայության նկարագրությունն ու բացատրությունը գրել։

1629 թ. Դեկարտը ապրել է Հոլանդիայում, 1649 թ. տեղափոխվել է Ստոքհոլմ, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջ։ Հենց այդ ժամանակաշրջանում էլ հրատարակվում են նրա «Մեթոդի հակաուղեցույց», «Փիլիսոփայական հիմունքներ», «Մետաֆիզիկական խորհրդածություններ» աշխատությունները։

Տեսիլքներ

խմբագրել

1619 թ. նոյեմբերի 10-ից 11 գիշերը, Գերմանիայի Նոյբուք ան դաը Դունաուում, Դեկարտն ինքն իրեն փակել է «վառարանում»(հավանաբար՝ քարտաշային)՝ ցրտից խուսափելու համար։ Ինչի ընթացքում Դեկարտը երեք տեսիլք է ունենում, ու հավատում է, որ դա Աստվածային հոգին է իրեն նոր փիլիսոփայություն բացահայտում։ Խանդավառված տրամադրությամբ նա սահմանում է անալիտիկ երկրաչափությունն ու մաթեմատիկան փիլիսոփայությունում կիրառելու գաղափարը։ Այդ տեսիլքներից Դեկարտը նաև եզրակացնում է, որ գիտության առաքելությունը գոյությունն ապացուցելն է, իսկ իրական իմաստության առաքելության բացահայտումը կդառնա նրա կյանքի կենտրոնական գործը։

Դեկարտը նաև շատ պարզ տեսնում էր, որ բոլոր ճշմարտությունները փոխկապակցված են։ Այդպիսով, հիմնարար ճշմարտության ճանաչումը կբացի բոլոր գիտություններ տանող ճանապարհները։ Այդ հիմնարար ճշմարտությունը Դեկարտը բացահայտեց զարմանալիորեն արագ․ «Մտածում եմ․ այսինքն, գոյություն ունեմ»։

Աշխատանք

խմբագրել

Վերադառնալով Հոլանդիա 1629 թ., Դեկարտն այնտեղ ապրում է մինչև 1649 թ. սեպտեմբերը։ 1629 թ. ապրիլին նա ընդունվում է Ֆրանեքերի Համալսարան, հաջորդ տարի «Պայտեվին» անվամբ ընդունվում է Լէյդեն Համալսարան Հակոբ Գոլիուսի հետ մաթեմատիկա, իսկ Մարտին Հորտեբզիուսի հետ՝ աստղագիտություն, սովորելու։ 1630 թ. հոկտեմբերին Դեկարտը վիճաբանություն է ունենում Բիքմանի հետ, ում մեղադրում էր իր մտքերի գողության մեջ։

Ամստերդամում Դեկարտը հարաբերություններ է ունենում սպասուհի մի աղջկա՝ Հելեն Ժանս վան դեր Սթրոմի հետ։ Նրանց դուստրը՝ Ֆրանսինեն, ծնվում է 1635 թ., Դեվենտերում։ Այդ ժամանակ Դեկարտը դասավանդում է Ուտրեխտ Համալսարանում։ Ֆրանսինե Դեկարտը մահանում է տենդից 1640 թ., Ամերսֆուրտում։ Ժամանակի շատ մորալիստների նման, Դեկարտը ոչ այնքան զուրկ էր զգացմունքներից, ինչքան պաշտպանում էր դրանք․ նա սգում էր աղջկա մահը։

Նիդեռլանդներում ապրելիս 1628-ից 1643 թթ. Դեկարտը հաճախ էր փոխում հասցեն։ Չնայած այդ շարժմանը գործերի մեծամասնությունը գրվում է հենց այդ քսան տարիներին՝ Նիդեռլանդներում, որտեղ Դեկարտը հեղափոխում է փիլիսոփայությունն ու մաթեմատիկան։ 1633 թվ. Կաթոլիկ եկեղեցին դատապարտում է Գալիլեյին, և Դեկարտը հետաձգում է վերջին չորս տարիների աշխատանքի՝ «Քննախոսություն աշխարհի մասին»-ի հրատարակությունը։ Ամեն դեպքում, 1637 թվականին երեք էսսեներով հրատարակվում է դրա մի մասը․ Մետեորը, Դիօպտրիկան ու Երկրաչափությունը, որոնց նախաբանը Դեկարտի հայտնի «Մեթոդի հակաուղեցույցն էր»։ Սրանցում Դեկարտը փորձում է մտքի չորս կանոններ թորել, որոնք պիտի հետ համոզեին մարդկանց, որ մեր գիտելիքը կանգնած է ամուր հիմքերի վրա։

Դեկարտը կշարունակի մինչև կյանքի վերջ մաթեմատիկային ու փիլիսոփայությանը վերաբերող աշխատություններ հրատարակել։ 1641 թ. նա հրատարակում է մետաֆիզիկայի մասին լատիներեն աշխատություն՝ Խորհրդածություն Առաջին Փիլիսոփայության մասին։ Դրան հաջորդում է «Փիլիսոփայության սկզբունքները», խորհրդածության ու հակաուղեցույցի սինթեզի նման մի բան։

1643 թ. Ուտրեխտ Համալսարանը դատապարտում է կարտեզիանական փիլիսոփայությունը, և Դեկարտը սկսում է իր երկար նամակագրությունը Բոհեմիայի արքայադուստր Էլիզաբեթի հետ, խոսելով նրա հետ հիմնականում բարոյականությունից ու հոգեբանությունից։ Արդյունքում 1649 թ. հրատակում է «Հոգու Կիրք», որը նվիրում է արքայադստերը։

1647 թ. հրատարակվում է «Փիլիսոփայության սկզբունքների» ֆրանսերեն թարգմանությունը։ Այդ նվիրվում է արքայադուստր Էլիզաբեթին։ Նախաբանում Դեկարտը որակում է իրական փիլիսոփայությունը որպես ուղի՝ իմաստության հասնելու համար։ Նա նշում է չորս սովորական աղբյուր՝ իմաստության հասնելու համար, վերջում ասելով, որ կա նաև հինգերորդը՝ ավելի լավն ու ապահովը, որ բաղկացած է նախապատճառի որոնումից։ Նույն թվականին Ֆրանսիայի արքան Դեկարտին թոշակ է նշանակում, որը երբեք չի վճարում։

1648 թ. Դեկարտը հարցազրույց է տվել Ֆրանց Բուրմանին Էգմոնդ-Բիննէնում։

Ռենե Դեկարտը մահացել է 1650 թ. փետրվարի 11-ին, Ստոքհոլմում, Շվեդիայում, երբ Ֆրանսիայի դեսպանի հյուրն էր։ Շվեդիայի թագուհին՝ Քրիստինան, հրավիրել էր նրան իրեն դասավանդելու։ Մահվան պատճառը համարվում է թոքերի բորբոքումը։ Սովոր լինելով անկողնում մինչև կեսօր աշխատելուն, հնարավոր է, Դեկարտը տառապում էր Քրիստինայի օրակարգից, ով սկսվում էր սովորել վաղ առավոտյան՝ ժամը 5-ին։ Քիչ կամ ոչ կանոնավոր քունը խարխլած կլիներ փիլիսոփայի իմունային համակարգը։ 1991 թ. գերմանացի մի գիտնական գիրք է հրատարակում, որը հարցականի տակ է դնում տարբերակի ճշմարտացիությունը։

Հնարավոր է նաև, որ Դեկարտին սպանել են։ Թագուհի Քրիստինան հրաժարվում է իր գահից կաթոլիկ դառանալու համար․ Շվեդիայի օրենքը հանդուրժում էր բացառապես բողոքական միապետի։ Միակ կաթոլիկը, ում հետ նա շփվել էր, Դեկարտն էր։

1663 թ. Հռոմի պապ Ալեքսանդր VII-ը ընդգրկում է Դեկարտի գործերը «Արգելված գրքերի ինդեքսում»։

Որպես բողոքական ազգի կաթոլիկ ներկայացուցիչ՝ Դեկարտը հանձնվել է հողին Ստոքհոլմի Ադոլֆ Ֆրեդերիկ եկեղեցում, որտեղ թաղված էին գլխավորապես չմկրտված զավակները։ Հետագայում նրա աճյունը տեղափոխվում է Ֆրանսիա ու ամփոփվում Փարիզում։ Չնայած 1792 թվականի Ազգային կոնվենցիան որոշում ընդունեց տեղափոխել Դեկարտին Պանթեոն, որոշումն մինչ այժմ ի կատար չի ածվել։

18-րդ դարում կագնեցված հուշարձանը շարունակում է մնալ Շվեդիայում։

Կրոնական հավատը

խմբագրել

Ռենե Դեկարտի հավատը սրտանց քննարկվել է գիտական շրջաններում։ Նա պիտակավորվում էր որպես բարեպաշտ քրիստոնյա, քանի որ Խորհրդածությունների նպատակներից մեկը քրիստոնեական հավատը պաշտպանելն էր։ Այդուամենայնիվ, իր ժամանակում Դեկարտը մեղադրվում էր աթեիստ լինելու մեջ։ Բլեզ Պասկալը ասել է․ «Ես չեմ կարող ներել Դեկարտին։ Իր ամբողջ փիլիսոփայութամբ նա կարողացածն արեց, որ բաց թողնի Աստծուն։ Բայց Դեկարտը չկարողացավ խուսափել Աստծուն բզելուց, որ աշխարհի շարժումն առաջացնում է իր Աստվածային մատի մի կտտոցով։ Դրանից հետո նա Աստծո համար արժեք չունի»։ Ստեֆան Գաուքրոջերսի հեղինակած Դեկարտի կենսագրությունը փաստում է․ «որպես կաթոլիկ նա խոր կրոնական հավատ ուներ, ինչին հավատարիմ էր մինչև մահ՝ ճշմարտությունը բացահայտելու վճռական, կրքոտ ցանկությամբ»։

Վիճաբանությունը շարունակվում է․ արդյո՞ք Դեկարտը կաթոլիկ մեղանչող էր, թե՞ աթեիստ, ով իր հակումները թաքցնում էր իր հակումները բարեպաշտության դիմակի տակ։

Փիլիսոփայությունը

խմբագրել

Դեկարտը հաճախ համարվում է առաջին մտածողն, ով հասկացավ բնական գիտություններում պատճառի կոնցեպտի օգտակարությունը։ Նրա համար փիլիսոփայությունը մտածելու համակարգ էր, որ ներառում է ամբողջ գիտելիքը։ Ինչը նա հետևյալ կերպ է արտահայտել.

  Այսպիսով, ամբողջ փիլիսոփայությունը նման է ծառի, որտեղ մետաֆիզիկան արմատն է, ֆիզիկան՝ բունը, իսկ մնացած գիտությունյունները՝ ճյուղերը, որ աճում են բնից։ Դրանք երեք հիմնական կոնցեպտներն են ներկայացնում՝ բժշկությունը, մեխանիկան ու էթիկան։ Բարոյականության գիտությամբ ես հասկանում եմ լավագույնն ու կատարյալը, որը, զարգանալով այլ գիտությունների անվերջ պաշարներից, դառնում է իմաստության գագաթնակետը։  

Իր «Մեթոդի հակաուղեցույց (Discourse on the Method)» աշխատությունում Դեկարտը փորձում է ֆունդամենտալ սկզբունքների համակարգ երևակել, որը կարելի կլինի առանց որևէ կասկածի ճշմարիտ համարել։ Դրան հասնելու համար Դեկարտը կիրառում է հիպերբոլիկ կամ մետաֆիզիկ կասկածների մեթոդը, երբեմն դիմելով նաև մեթոլոգիական սկեմտիցիզմին․ մերժում է ցանկացած գաղափար, որ կարող է կասկածի տակ դրվել, հետո վերադառնում դրանց՝ իրական գիտելիքին հասնելու ամուր հիմք ձեռք բերելու հետին մտքով։

Ի սկզբանե Դեկարտը միայն մի եզակի սկզբունքի է հանգում․ միտքը գոյություն ունի։ Միտքը չի կարող ինձնից առնաձնացվել, դրա համար ես գոյություն ունեմ։ Առավել հայտնի է «cogito ergo sum»՝ «մտածում եմ, այսինքն գոյություն ունեմ», ձևակերպումը։ Շարունակելով, Դեկարտը հանգում է հետևյալին․ եթե նա կասկածեց, ապա ինչ-որ մեկը կամ ինչ-որ մի բան պիտի կասկածելիս լինի, հետևաբար կասկածի փաստն արդեն ապացուցում է տվյալ բանի գոյությունը։ «Կարճ ասած, եթե ինչ-որ մեկը սկեպտիկ է տրամադրված իր գոյության փաստին, դա ինքնին ապացուցում է, որ նա գոյություն ունի»։

Դեկարտը համարում էր, որ նա կարող է վստահ լինել, որ գոյություն ունի, քանի որ մտածում է։

Բայց ի՞նչ ձևի մեջ։ Նա ընկալում է իր մարմինը զգայարանների միջոցով։ Նախկինում դա վստահելի աղբյուր չէր։ Այսպիսով, Դեկարտը որոշեց, որ միակ անկասկած գիտելիքն այն է, որ նա մտածող բան է։ Մտածելն այն է, ինչ նա անում է, ու իր ուժը պիտի գա իր էությունից։ Դեկարտը սահմանեց «միտքը» այն, «ինչը լինում է մեջս, ինչը ես անմիջապես զգում եմ՝ այնքանով, որքանով զգում եմ»։

Զգայարանների սահմանափակ լինելն ներկայացնելու համար Դեկարտը դիմեց այսպես կոչված «մոմե փաստարկին»։ Նա վերցնում է մոմի կտոր․ զգայարանները տեղեկացնում են, որ այն որոշակի բնութագիրներ ունի՝ ձև, մակերես, չափ, գույն, հոտ և այլն։ Կրակին մոտեցնելիս մոմի բնութագիրներն հիմնահատակ փոխվում են։ Ամեն դեպքում, թվում է, թե դա դեռ նույն բանն է․ նույն մոմի կտորն է, հետո ի՞նչ, որ զգայարանները տեղեկացնում են բնութագիրների փոփոխության մասին։ Այսպես թե այնպես, մոմի իրական բնույթը նկարագրելու համար նա պիտի զգայարանները մի կողմ դնի։ Ու պիտի գիտակցությունն օգտագործի։ Դեկարտը եզրակացնում է․

  Այսպիսով, այն, ինչ մտածում էի, թե տեսնում եմ աչքերովս, իրականում իմ դատողականության արդյունքն էր։ Իսկ դատողականությունս գիտակցությանս մասն է։  

Նույն ձևով Դեկարտը զգայական ընկալությունը անհուսալի համարելով, ընդունում է դեդուկցիան որպես գիտելիքի համակարգ կառուցելու համար միակ վստահելի մեթոդ։ Երրորդ ու հիգերորդ մեդիտացիաներում նա Աստծո benevolent լինելու օնթոլոգիական ապացույց է ներկայացնում։ Քանզի Աստված benevolent է, նա կարող է որոշ հավատ ընծայել այն իրականությանը, որ զգայարաններն են ներկայացնում․ քանի որ Աստված նրան աշխատող միտք ու զգայական համակարգ է տվել, որոնք իրարից առանձին չեն։ Այս տեսանկյունից Դեկարտն ի վերջո հաստատում է, որ գիտելիքները հիմնված են դեդուկցիայի ու ընկալման վրա։ իմացաբանության նման տերմիններով նա նույն հաջողությամբ կարող էր ասել, որ հիմնարարության ճշգրիտ կոնցեպցիաներն ու պատճառի հնարավորությունը գիտելիք ստանալու միակ վստահելի ուղիներն են։ Ամեն դեպքում, Դեկարտը քաջատեղյակ էր, որ փորձերը թեորիաներին լուրջ տեսք ու կշիռ տալու համար անհրաժեշտություն են։

Դեկարտը նաև «սկեպտիցիզմ արտաքին աշխարհի գոյության մասին» աշխատությանը պատասխան է գրել․ զգայական ընկալությունը նրանն է առանց իր ցանկության ու չի կառավարվում իր կողմից։ Դրանք արտաքին են իր զգայարաններին, ու, ըստ Դեկարտի, սա իր մտքից անկախ ինչ-որ բանի գոյության ապացույցն է, ինչը արտաքին աշխարհն է։ Դեկարտը շարունակում է, որ արտաքին աշխարհում առարկաները նյութական են՝ վիճարկելով, որ Աստված նրան «հնարավորություն» է տվել հավատալու, որ նման գաղափարների հիմքում նյութական առարկաներն են։

Դուալիզմ

խմբագրել

Դեկարտն իր «Հոգու Կիրք» ու «Մարդու մարմնի նկարագրություն» աշխատություններում առաջարկում է, որ մարմինն աշխատում է մեքենայի նման ու նյութական հատկություններ ունի։ Միաժամանակ միտքը (կամ հոգին) նկարագրվում է որպես ոչ-նյութական մի բան, որ չի հետևում բնության օրենքներին։ Դեկարտը վիճարկում է, որ միտքը հաղորդակցվում է մարմնի հետ էպիֆիզում։ Դուալիզմի այս ձևը վստահ է, որ միտքը ղեկավարում է մարմինը, բայց մարմինն իր հերթին այսպես թե այնպես կարող է ազդել ռացիոնալ մտածելակերպի վրա․ օրինակ, այն դեպքերում, երբ մարդիկ գործում են կրքից դրդված։ Մարմին-միտք հարաբերությունների նախկին նկարագրությունների մեծամասնությունը մեկ ուղղությամբ էին։

Մի քանի պատճառներով Դեկարտն առաջարկում էր, որ էպիֆիզ-ը «հոգու նստավայրն» է։ Առաջինը՝ հոգին միատար է։ Ի տարբերություն ուղեղի մնացած բաժինների մեծամասնության, էպիֆիզը նույնպես միատար է։ Երկրորդը՝ Դեկարտը նկատել էր, որ էպիֆիզը տեղակայված է խորշի կողքին։ Նա հավատում էր, որ այնտեղ արտադրվող ողնուղեղային հեղուկը հոսում է նյարդերով ու ղեկավարում մարմինը։ Այդպիսով, էպիֆիզն ազդեցություն ունի գործընթացի վրա։ Զգացողություններն առաքվում են դեպի էպիֆիզ, ստիպելով տատանվել որոշակի սիմպատիկ հաճախությամբ, ինչը էմոցիաներ է ստեղծում ու ստիպում մարմնին գործել։ Կարտեզիական դուալիզմը Դեկարտի մահից շատ տարիներ անց շարունակում էր մտածել հոգու-մարմնի խնդրի մասին։

Այսօր կենդանիներին օգտագործելու մասին վիճաբանություններում Դեկարտը վկայակոչվում է երկու տեսակետների ներկայացուցիչների կողմից։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ Դեկարտը գտնում էր, թե կենդանիները ցավ չեն զգում՝ այսինքն, նրանց կարելի է օգտագործել հանգիստ խղճով։ Այլ աղբյուրների կարծիքով՝ Դեկարտը մերժում էր կենդանիների բանականության կամ պատճառի զգացողություն ունենալու հնարավորությունը, բայց չէր բացառում զգայարանների կամ ընկալման հնարավորությունը։

Բարոյական փիլիսոփայությունը

խմբագրել

Դեկարտը կյանքի վերջին շրջանում փիլիսոփայել է բարոյականության մասին։

Դեկարտի համար էթիկան գիտություն էր՝ բարձրագույնն ու ամենակատարյալը։ Մնացած գիտությունների նման էթիկայի արմատը մետաֆիզիկան էր։ Այս ճանապարհով նա վիճարկում է Աստծո գոյությունը, հաստատում մարդու տեղը բնության մեջ, ձևակերպում մարմնի-մտքի հարաբերությունները դուալիզմի կոնցեպցիայով, ու պաշտպանում ազատ կամքը։ Ամեն դեպքում, լինելով ռացիոնալիստ, Դեկարտը հստակ սահմանում է, որ պատճառը անհրաժեշտորեն կարևոր է փնտրտուքներում, և ճիշտ պատճառավորումն է, որ պիտի ուղղորդի մեր գործողությունները։ Պատճառավորման որակը կախված է գիտելիքից, քանի որ լավ տեղեկացված միտքը ավելի մեծ հավանականությամբ լավ ընտրություն կկատարի, ինևը կախված է նաև մենտալ պայմաններից։ Սրա համար Դեկարտը որոշեց, որ ամբողջական բարոյական փիլիսոփայությունը պիտի ներառի նաև մարմնի ուսումնասիրությունը։ Քննարկելով սա Բոհեմիայի արքայադուստր Էլիզաբեթի հետ, Դեկարտը գրում է «Հուգու կիրք» աշխատությունը, որը ներառում է հոգեսոմատիկ գործընթացի ռեակցիաների մասին դասեր՝ չանտեսելով զգացմունքներն ու կիրքը։

Ազդեցությունը

խմբագրել

Ազատագրում եկեղեցական վարդապետությունից

խմբագրել

Դեկարտը հաճախ է համարվում ժամանակակից Արևմտյան փիլիսոփայության հայրը․ փիլիսոփա, ով իր սկեպտիկ մոտեցմամբ հիմնովին փոխեց արևմտյան փիլիսոփայության ուղղությունն ոְւ տվեց ժամանակակից փիլիսոփայության հիմունքները։ Առաջին փիլիսոփայության խորհրդածությունների առաջին երկուսը, որ ձևակերպում են Դեկարտի հայտնի մեթոդիկ կասկածները, ներկայացնում են Դեկարտի մտքի գոհարների այն բաժինը, որ առավելագույնն է ազդել ժամանակակից փիլիսոփայության ձևավորմանը։ Ասվում է, որ Դեկարտն ինքը չէր ընկալում, որ հեղափոխական բաներ է ասում։ Ձևափոխելով «ի՞նչն է ճշմարիտ» հարցը «ինչո՞ւմ կարող եմ վստահ լինել»-ուն Դեկարտը ճշտի ձևակերպման խնդիրը վերցերց Աստուց ու տվեց մարդկանց։ Մինչ «ճշտի» կոնցեպցիան որոշակի հեղինակություն է ենթադրում, «վստահություն»-ը անհատի խնդիրն է։ Մարդակենտրոն հեղափոխությունից հետո մարդը բարձրացավ մինչև սուբյեկտի մակարդակ՝ ազատ ու ինքնավար պատճառականությամբ։ Հեղափոխության հետհարվածները շարունակվում են մինչ այսօր․ մարդկության ազատությունը քրիստոնեական անսասան կոնցեպտներից ու կաթոլիկ եկեղեցու վարդապետությունից՝ անհատ, որ ստեղծում է սեփական օրենքներն ու հիմքը։ Ներկայում ճշմարտության երաշխավորն այլևս Աստված չէ, այլ մարդկային արարածները․ որոնցից յուրաքանչյուրը սեփական իրականության «բանական ձևավորողն ու երաշխավորն» է։ Այդպիսով, յուրաքանչյուր մարդ ինքն իր համար պատասխանատու մեծահասակ է՝ ի հակադրություն Աստծուն հնազանդ երեխայի։ Սա բեկումնային փուլ էր միջին փիլիսոփայության՝ ժամանակից դառնալու ճանապարհին։

Մաթեմատիկական ժառանգությունը

խմբագրել

Դեկարտի ամենահարատև ժառանգությունը, թերևս, կարտեզիական կամ անալիտիկ երկրաչափության զարգացումն էր․ մեթոդ, որ օգտագործում է հանրահաշիվը երկրաչափությունը բացատրելու համար։ Նա «հայտնագործել է հավասարման մեջ անհայտները՝ x, y, կամ z-ով, իսկ հայտնիները a, b կամ c-ով նշանակելու մեթոդը»։ Նա նաև «առաջինն էր, ով օգտագործեց ինդեքսների ստանդարտ գրելաձևը»՝ բաղադրիչների աստիճանը ցույց տալու համար․ օրինակ, օգտագործելով 4-ը x4 ձևով քառակուսու քառակուսին նշանակելու համար; գիտելիքների համակարգում հանրահաշվին հիմնարար տեղ հատկացրեց ու հավատում էր, որ հանրահաշիվը պատճառականության (մասնավորապես՝ աբստրակտ, անհայտ մեծությունների) ավտոմատացման կամ մեքենայացման մեթոդ է։ Եվրոպացի մաթեմատիկոսները նախկինում երկրաչափությունը դիտարկում էին որպես մաթեմատիկայի ավելի հիմնարար մաս, քան հանրահաշիվը․ երկրաչափությունը համարվում էր հանրահաշվի հիմքը։ Հանրահաշվական կանոններին եկրաչափական ապացույցներ էին տալիս այնպիսի մաթեմատիկոսներ, ինչպիսիք են Պաչոլին, Կարդանը, Տարտագիլան ու Ֆերրարին։ Խորանարդից բարձր աստիճան ունեցող հավասարումները անիրական էին համարվում՝ եռաչափ՝ իրականը առավելագույն ներառող տարածության պատճառով։ Դեկարտը որոշեղ, որ աբստրակտ մեծությունը կարող է բացարձակապես միևնույն հաջողությամբ ներկայացնել մակերեսն ու երկարությունը։ Սա մաթեմատիկական ուսմունքին (օրինակ՝ Վիետայի ուսմունքին) սուր և ուղղակի հակադրություն էր։ Չնայած Դեկարտը չէր հետևում առարկային, նախորդեց Լայբնիցին․ ավելի գլոբալ կամ «տիեզերական մաթեմատիկա»՝ որպես նշանային տրամաբանության ավետաբեր ստեղծելու, որ կարող էր հիմնական պատճառականությունը մեխանիզացնել ու ընդգրկել տրամաբանական սկզբունքները։

Դեկարտի աշխատանքները ներկայացնում են հետագայում Նյուտոնի ու Գոտֆղեյդի կողմից զարգացրած թվաբանությունը։ Վերջինս նաև անվերջ փոքրերի թվաբանությունը կիրառեց շոշափողի հետ կապված խնդիրներին, ինչը խթանեց ժամանակակից մաթեմատիկայի այդ ճյուղի զարգացմանը։ Նրա նշանների մասին օրենքը մինչ այսօր լայնօրեն կիրառվում է տարաստիճան հավասարումների դրական կամ բացասական արմատների քանակը ճշտելու համար։

Դեկարտը հայտնագործել է մոմենտի պահպանության օրենքը՝ իր նախնական տեսքով, ու ասել, որ կիրառելի է ուղղագիծ շարժման համար, ի հակադրություն կատարյալ շրջանագծային շարժմանը։ Նա դուրս է բերել իր՝ տիեզերքի մասին պատկերացումները Փիլիսոփայության սկզբունքներում։

Ժամանակակից ընկալումը

խմբագրել

Չնայած Դեկարտը մինչև կյանքի վերջ հայտնի մարդ էր ակադեմիական շրջաններում, նրա գործերի դասավանդումը դպրոցներում հակասական քննարկումների թեմա էր։

Ռենե Դեկարտ «Դեկարտի քառակուսի». որոշումներ ընդունելու տեխնիկան

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 W. W.; X. Descartes, René // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 8. — P. 79—90.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Renatus Cartesius (շվեդերեն) — 1917.
  5. 5,0 5,1 5,2 Декарт Рене // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. https://www.lexpress.fr/culture/art/mais-ou-etait-passee-la-tete-de-descartes_1726031.html
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. CONOR.Sl
  9. 9,0 9,1 Mathematics Genealogy Project — 1997.
  10. Pas L. v. Genealogics — 2003.
  11. Վ. Կանկե, Փիլիսոփայություն, Երևան, 2001, էջ 79։

Աղբյուրներ

խմբագրել
  • Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2008, էջ 237
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենե Դեկարտ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենե Դեկարտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 331